Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

19.06.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2021 թվականի N 1006-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 712-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը,

«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի (Ամասիա համայնք) շահառուների համար հատկացված, սակայն չիրացված 482,990.4 հազ. դրամը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների վերադարձից մուտքեր` գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին:

2. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 482,990.4 հազար դրամով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) 2-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «2,234,936.8» թիվը փոխարինել «2,717,927.2» թվով,

բ. 1-ին ենթակետի «ա» պարբերության «2,185,516.8» թիվը փոխարինել «2,635,637.2» թվով, «2,183,527.8» թիվը փոխարինել «2,633,648.2» թվով,

գ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ նոր պարբերություններով`

«բ1. 17,852.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած` ծրագրի շահառու ճանաչված 4 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,

բ2. 15,000.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած` ծրագրի շրջանակներում մեկ սենյակի շահառու ճանաչված 5 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար, յուրաքանչյուրին 3,000.0 հազ. դրամի չափով,»,

դ. 1-ին ենթակետի «գ» պարբերության «324.0» թիվը փոխարինել «342.0» թվով,

ե. 2-րդ ենթակետում «988,143.0» թիվը փոխարինել «505,152.6» թվով,

զ. 2-րդ ենթակետի «ա» պարբերության «964,896.2» թիվը փոխարինել «467,297.3» թվով, «54» թիվը փոխարինել «26» թվով, «964,194.2» թիվը փոխարինել «466,959.3» թվով, «702.0» թիվը փոխարինել «338.0» թվով,

է. 2-րդ ենթակետի «բ» պարբերության «23,128.8» թիվը փոխարինել «17,557.3» թվով, «Գյումրի քաղաքում և» բառերը հանել, «5» թիվը փոխարինել «4» թվով,

ը. 2-րդ ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ նոր պարբերություններով`

«բ1. 14,170.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած` ծրագրի շահառու ճանաչված 3 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար,

բ2. 6,000.0 հազ. դրամը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը վերականգնած` ծրագրի շրջանակներում մեկ սենյակի շահառու ճանաչված 2 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար, յուրաքանչյուրին 3,000.0 հազ. դրամի չափով,»,

թ. 2-րդ ենթակետի «գ» պարբերության «118.0» թիվը փոխարինել «128.0» թվով.

i

2) 4-րդ կետի 2-րդ ենթակետից «, իսկ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձորի համայնքի շահառուների համար` Ջրաձոր բնակավայրի բնակիչների վերաբնակեցման համար նախատեսված նոր բնակատեղիում, համայնքի ղեկավարի կողմից այդ նպատակով հատկացված հողամասերում» բառերը հանել.

i

3) 8-րդ կետը «առուվաճառքի պայմանագրերի,» բառերից հետո լրացնել «ուղղակի ֆինանսական աջակցություն ստացող ընտանիքների մասով` համապատասխան մարզպետի հետ կնքված ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրերի,» բառերով.

i

4) 9-րդ կետում «դեկտեմբերի 1-ի» բառերը փոխարինել «դեկտեմբերի 20-ի» բառերով.

i

5) 11-րդ կետում`

ա. 1-ին ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել 2-րդ և 3-րդ ենթակետերով.

«2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ1» և 2-րդ ենթակետի «բ1» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին)`

ա. վկայագրերը տրամադրվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում նրանց կողմից համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի հիման վրա,

բ. տրամադրվող վկայագրում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետ է ամրագրվում 2021 թվականի նոյեմբերի 30-ը` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.

3) սույն կետի 1-ին և 2-րդ կետերի «բ» պարբերություններում ամրագրված ժամկետում բնակարան (բնակելի տուն) ձեռք չբերելու դեպքում վկայագիրը համարվում է մարված,»,

բ. 1-ին ենթակետի «գ», «դ», «ե» պարբերությունները համարակալել որպես 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետեր,

գ. սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն համարակալված 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6) տրամադրվող վկայագրերում նշվող ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետով սահմանված նորմաներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններով հաստատված վկայագիր ստացող ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) մակերեսը և`

ա. սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և 2-րդ ենթակետի «բ» պարբերություններում նշված անձանց (ընտանիքների) համար` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված` 2020 թվականի մարտ ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները. Սպիտակ քաղաքի համար` 96200 դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի համար` 101300 դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի համար` 84650 դրամ (Գյումրի և Արթիկ քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերի համար` 81100 դրամ (Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը),

բ. սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ1» և 2-րդ ենթակետի «բ1» պարբերություններում նշված անձանց (ընտանիքների) համար` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված` 2021 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները. Սպիտակ քաղաքի համար` 89200 դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի (նախկին Ախուրյան շրջկենտրոն) համար` 105500 դրամ (Գյումրի քաղաքում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը), իսկ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի գյուղական այլ բնակավայրերի համար` 84850 դրամ (Գյումրի և Արթիկ քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերի համար` 75567 դրամ (Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում ձևավորված շուկայական միջինացված գնի միջին թվաբանականը):».

i

6) 11-րդ կետից հետո լրացնել նոր` 11.1-ին կետով.

«11.1. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ2» և 2-րդ ենթակետի «բ2» պարբերություններում նշված անձանց (ընտանիքներին) ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է`

ա. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետարանների միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի (իրավահաջորդը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ) հրամաններով հաստատված` մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների ցուցակների համաձայն` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման պարտավորությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ) հիման վրա, և հատկացվող գումարները փոխանցվում են ֆինանսական աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին,

բ. աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ չներկայացնելու, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով քանդման ենթակա բնակելի տունը և աջակցություն ստացող անձանց կողմից բնակության նպատակով զբաղեցված ոչ հիմնական շինությունը քանդելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց հիման վրա աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին աջակցության գումարների փոխանցման գործընթացների ավարտման ժամկետ է սահմանվում 2021 թվականի նոյեմբերի 30-ը:».

i

7) 12-րդ կետը «իրավունքը չիրացրած,» բառերից հետո լրացնել «սույն որոշման 11.1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված ժամկետում ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագիր չկնքած,» բառերով.

i

8) 14-րդ կետի 2-րդ ենթակետը հանել.

i

9) 15-րդ կետից հետո լրացնել նոր` 15.1-ին կետով.

«15.1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձոր համայնքում աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շահառու ճանաչված 28 ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը և դրա համար անհրաժեշտ ֆինանսավորման հարցը դիտարկվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1411-Լ որոշմամբ հաստատված` «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի շրջանակներում` Ջրաձոր համայնքի վերաբնակեցվող ընտանիքների հետ միասնական մոտեցումների համաձայն և նախատեսված աջակցության ամբողջ ծավալով:»:

5. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված փոփոխությունների և լրացումների հիման վրա, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում, սույն որոշման 4րդ կետով նախատեսված փոփոխությունների և լրացումների հիման վրա`

1) համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 712-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքված պայմանագրում.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ճշտված հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար` հաշվի առնելով ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ բնակավայրերի, տվյալ նոտարի կողմից սպասարկվող ընտանիքների ցուցակը և այդ ընտանիքների մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը:

6. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրի շրջանակներում բնակապահովման իրավունքը վերականգնած` ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների`

1) բնակարանային խնդիրները լուծվում են բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով (բացառությամբ գյուղական բնակավայրերում մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների, որոնց բնակարանային պայմանների բարելավման նպատակով տրամադրվում է ուղղակի ֆինանսական աջակցություն` 3.0 մլն դրամի չափով).

2) բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներում նախատեսվում են համապատասխան մարզպետարանների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված և ծրագրի բյուջետային գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացված հայտի հիման վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Տ. Ավինյան


2021 թ. հունիսի 17
Երևան

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 17-ի
N 1006-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

  Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
Եկամուտների գծով 482,990.4
Ծախսերի գծով 482,990.4
Դեֆիցիտը (պակասուրդը) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ
Ծ. Սողոմոնյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 17-ի
N 1006-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Եկամտատեսակ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
Ընդամենը` 482,990.4 482,990.4 482,990.4
այդ թվում`      
Այլ եկամուտներ 482,990.4 482,990.4 482,990.4

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ
Ծ. Սողոմոնյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 17-ի
N 1006-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
  ԸՆԴԱՄԵՆԸ` 482,990.4 482,990.4 482,990.4
  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 482,990.4 482,990.4 482,990.4
1098   Ծրագրի անվանումը` 482,990.4 482,990.4 482,990.4
Բնակարանային ապահովում
Ծրագրի նպատակը`
Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող անօթևան անձանց` բնակարանային ապահովման աջակցություն
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`      
Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովվածության բարելավում
  Ծրագրի միջոցառումներ
  12001 Միջոցառման անվանումը` 482,990.4 482,990.4 482,990.4
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում
Միջոցառման նկարագրությունը`
Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովման աջակցություն
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ
Ծ. Սողոմոնյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 17-ի
N 1006-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի, միջոցառումների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
 06         ԸՆԴԱՄԵՆԸ` 482,990.40 482,990.40 482,990.40
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 482,990.4 482,990.4 482,990.4
այդ թվում`      
01 Բնակարանային շինարարություն 482,990.4 482,990.4 482,990.4
այդ թվում`      
01 Բնակարանային շինարարություն 482,990.4 482,990.4 482,990.4
այդ թվում`      
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությ ուն 482,990.4 482,990.4 482,990.4
այդ թվում`      
1098   Բնակարանային ապահովում 482,990.4 482,990.4 482,990.4
          այդ թվում`      
12001 Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում 482,990.4 482,990.4 482,990.4
այդ թվում` ըստ կատարողների      
ՀՀ Լոռու մարզպետարան 482,990.4 482,990.4 482,990.4
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ      
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 482,990.4 482,990.4 482,990.4
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 482,990.4 482,990.4 482,990.4
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 482,972.4 482,972.4 482,972.4
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 482,972.4 482,972.4 482,972.4
- Այլ կապիտալ դրամաշնորհներ 482,972.4 482,972.4 482,972.4
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 18.0 18.0 18.0
Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ 18.0 18.0 18.0
- պարտադիր վճարներ 18.0 18.0 18.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ
Ծ. Սողոմոնյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 17-ի
N 1006-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

NN ը/կ Եկամտատեսակը Գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինը (մարմինները) Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Այլ եկամուտներ, ընդամենը`   482,990.4 482,990.4 482,990.4
  այդ թվում`        
6 Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ   482,990.4 482,990.4 482,990.4
6,7 Նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր ՀՀ պետական կառավարման մարմիններ 482,990.4 482,990.4 482,990.4

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ
Ծ. Սողոմոնյան

 

 Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 17-ի
N 1006-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1098 Բնակարանային ապահովում

 

Ծրագրի դասիչը` 1098 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 12001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում
Նկարա գրությ ունը` Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովման աջակցություն
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշները` Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներ
Արդյունքի չափորոշիչներ
Շահառուների թիվը 9 9 9
Նոտարների դեպոզիտ հաշիվներին փոխանցվող միավորների թիվը 9 9 9
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 482,990.4 482,990.4 482,990.4

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ
Ծ. Սողոմոնյան

 

 Հավելված N 7
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 17-ի
N 1006-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.52 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ Լոռու մարզպետարան

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1098 Բնակարանային ապահովում

 

Ծրագրի դասիչը` 1098 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 12001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում      
Նկարագրությունը` Բնակության վայր չունեցող անօթևան անձանց բնակարանային ապահովման աջակցություն
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում      
Շահառուների ընտրության չափանիշները` Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներ      
Արդյունքի չափորոշիչներ      
Շահառուների թիվը 9 9 9
Նոտարների դեպոզիտ հաշիվներին փոխանցվող միավորների թիվը 9 9 9
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 482,990.4 482,990.4 482,990.4

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ
Ծ. Սողոմոնյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2021
N 1006-Ն
Որոշում