Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

03.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2021 թվականի N 1088-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերի` Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայության մատուցման 2020 թվականի դեկտեմբերի 16-ի N ՀՀՔԿ-ԲՄԽԾՁԲ-20/2 պետական գնման պայմանագրում (այսուհետ` պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը.

2) պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցում կատարել անհրաժեշտ փոփոխություններ.

3) պայմանագրի գինն ավելացնել 13, 000, 000 դրամով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. հուլիսի 2
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1088-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների և ուղղությունների անվանումները Ընդամենը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
այդ թվում`
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխա-տանքներ վերակա-ռուցման, վերանորոգման և վերա-կանգնման աշխա-տանքներ նախագծա-հետազոտական, գեոդեզիա- քարտեզա-գրական աշխատանքներ ոչ ֆինան-սական այլ ակտիվների ձեռքբերում
    Ընդամենը - (13,000.0) - 13,000.0 -
    այդ թվում`          
    ՀՀ արդարադատության նախարարություն - (13,000.00) - 13,000.00 -
    այդ թվում`          
1228 31001 Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ապահովում - (13,000.00)   13,000.00  

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1088-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը  Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի, միջոցառումների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ - -
03         ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ - -
          այդ թվում`    
  07       Նախաքննություն - -
          այդ թվում`    
    01     Նախաքննություն - -
          այդ թվում`    
          ՀՀ արդարադատության նախարարություն - -
          այդ թվում`    
      1228   Հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգի իրականացում - -
          այդ թվում`    
    31001 Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ապահովում - -
    այդ թվում` ըստ կատարողների    
    ՀՀ քաղաքաշինության կոմիտե - -
    այդ թվում` բյուջետայիս ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
    ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ - -
    ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ - -
    ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (13,000.0) (13,000.0)
    - Շենքերի և շինությունների շինարարություն (13,000.0) (13,000.0)
    ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 13,000.0 13,000.0
    - Նախագծահետազոտական ծախսեր 13,000.0 13,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1088-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1228 Հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգի իրականացում

 

Ծրագրի դասիչը 1228 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 31001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ապահովում
Նկարագրությ ունը Ժամանակակից իրավապահ մարմնի կարիքներն սպասարկող շենքի կառուցում` հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները
Միջոցառման տեսակը Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
Ակտիվն օգտագործող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը (անվանումները) Հակակոռուպցիոն կոմիտե
Արդյունքի չափորոշիչներ
Նախագծվող մակերես, քառ. մ 2000
Կառուցապատվող մակերես, քառ. մ 2000
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) - -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1088-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.42 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1228 Հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգի իրականացում

 

Ծրագրի դասիչը 1228 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 31001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ապահովում
Նկարագրությ ունը Ժամանակակից իրավապահ մարմնի կարիքներն սպասարկող շենքի կառուցում` հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները
Միջոցառման տեսակը Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
Ակտիվն օգտագործող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը (անվանումները) Հակակոռուպցիոն կոմիտե
Արդյունքի չափորոշիչներ
Նախագծվող մակերես, քառ. մ 2000
Կառուցապատվող մակերես, քառ. մ 2000
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 0 0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1088-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը (ընթացակարգը) Չափի միավորը Միավորի գինը (դրամ) Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
քանակը գումարը (հազ. դրամ)
             
Քաղաքաշինության կոմիտե   0.0
Բաժին N 03 Խումբ N 07 Դաս N 01 Նախաքննություն    
122831001 Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ապահովում   -
  ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ         -
45221142-1 ընդհանուր շինարարական աշխատանքներ ԲՄ դրամ     (13,000.00)
  ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ          
71241200-1 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ԲՄ դրամ     13,000.00

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
                ղեկավար
Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.07.2021
N 1088-Ն
Որոշում