Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

03.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2021 թվականի N 1099-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային` սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին գնումների գործընթացը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա մեկ անձից գնման ձևով ապրանքների ձեռքբերման ընթացակարգերի կազմակերպման եղանակով իրականացնելու դեպքում չկիրառել կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

3. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում «1041 Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «ՀՀ հավաքական թիմերի մարզիկների արդյունավետության բարձրացում» միջոցառման «11029» դասիչը փոխարինել «11031» դասիչով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. հուլիսի 1
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
 N 1099-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1099-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1099-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) տարի
ծրագիրը միջոցառումը
1 2 3 4 5
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 93,961.0
1041 Մեծ նվաճումների սպորտ   93,961.0
  11001 ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցա­ռումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 8,420.0
        «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն 8,420.0
 

11003

Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

(24,613.2)

         

«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ

(8,224.2)

         

«Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ

(7,969.0)

         

«Հայաստանի Հանրապետու­թյան հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ

(8,420.0)

 

11005

Աջակցություն հայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

(982.1)

         

«Հայկական ազգային կոխի ֆեդերացիա» ՀԿ

(982.1)

 

11022

Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

(480.3)

         

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ

(480.3)

 

11032

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային մարզագույքով ապահովում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

111,616.6

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
 2021 թվականի հուլիսի 1-ի
N 1099-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.14 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավելված N 5
 ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
 N 1099-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.14, 9.1.20 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 1-ի
N 1099-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0
          այդ թվում    
          ՀՀ կառավարություն (72,841.0) (72,841.0)
11           ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (72,841.0) (72,841.0)
այդ թվում`    
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (72,841.0) (72,841.0)
այդ թվում`    
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (72,841.0) (72,841.0)
այդ թվում`    
ՀՀ կառավարություն (72,841.0) (72,841.0)
այդ թվում`    
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (72,841.0) (72,841.0)
  այդ թվում`    
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (72,841.0) (72,841.0)
այդ թվում` ըստ կատարողների    
ՀՀ կառավարություն (72,841.0) (72,841.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (72,841.0) (72,841.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (72,841.0) (72,841.0)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (72,841.0) (72,841.0)
Պահուստային միջոցներ (72,841.0) (72,841.0)
          ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությ ուն 72,841.0 72,841.0
08          ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 72,841.0 72,841.0
այդ թվում`    
01 Հանգստի և սպորտի ծառայություններ 72,841.0 72,841.0
այդ թվում`    
01 Հանգստի և սպորտի ծառայություններ 72,841.0 72,841.0
այդ թվում`    
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 72,841.00 72,841.00
այդ թվում`    
1041 Մեծ նվաճումների սպորտ 72,841.0 72,841.0
  11032 այդ թվում`    
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային մարզագույքով ապահովում 72,841.0 72,841.0
  այդ թվում` ըստ կատարողների    
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 72,841.0 72,841.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 72,841.0 72,841.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 72,841.0 72,841.0
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 72,841.0 72,841.0
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 72,841.0 72,841.0
- Այլ ընթացիկ դրամաշնորհներ 72,841.0 72,841.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2021 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
01.07.2021
N 1099-Ն
Որոշում