Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

10.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1120-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 448.0 հազ. դրամով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սուբսիդիայի հատկացումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշմամբ հավանության արժանացած «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի 2-3-րդ հոդվածի երկրորդ պարբերության պահանջի ապահովմամբ:

i

3. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. հուլիսի 8
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1120-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

  Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
1. Եկամուտների գծով 448.0
2. Ծախսերի գծով 448.0
3. Դեֆիցիտը (պակասուրդը) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1120-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտները Ցուցանիշների փոփոխությունը
(գումարների ավելացումը նշված է դրական նշանով)
ինն ամիս տարի
Ընդամենը 448.0 448.0
այդ թվում`    
Այլ եկամուտներ 448.0 448.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1120-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ 448.0 448.0
04         ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 448.0 448.0
          այդ թվում`    
  05       Տրանսպորտ 448.0 448.0
          այդ թվում`    
    03     Երկաթուղային տրանսպորտ 448.0 448.0
          այդ թվում`    
      1077   Երկաթուղային ցանցի զարգացում 448.0 448.0
          այդ թվում`    
        12001 Ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում 448.0 448.0
          այդ թվում` ըստ կատարողների    
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 448.0 448.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 448.0 448.0
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 448.0 448.0
          ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ 448.0 448.0
          Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին 448.0 448.0
          - Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին 448.0 448.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1120-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը    Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)   
ծրագիրը միջոցառումը   ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ 448.0 448.0
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 448.0 448.0
1077   Ծրագրի անվանումը    
    Երկաթուղային ցանցի զարգացում    
    Ծրագրի նպատակը    
    Երկաթուղային ցանցի զարգացում    
    Վերջնական արդյունքի նկարագրությունը    
    Երկաթուղու աշխատանքի որակի բարելավում    
Ծրագրի միջոցառումներ
  12001 Միջոցառման անվանումը 448.0 448.0
    Ուղևորափոխադրումսերից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում    
    Միջոցառման նկարագրությունը    
    Կոնցեսիոն պայմանագրի դրույթների ապահովման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց փոխհատուցման տրամադրման ծառայություններ    
    Միջոցառման տեսակը    
    Տրանսֆերտների տրամադրում    

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1120-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցա­ռումների, ծախսային ուղղությունների և միջոցներն ստացող իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ   448.0
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 448.0
1077   Երկաթուղային ցանցի զարգացում   448.0
  12001 Ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 448.0
     այդ թվում` ըստ տնտեսավարող սուբյեկտների   448.0
       «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 448.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1120-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Եկամտատեսակը Գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինը (մարմինները) Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
2021 թվական
ինն ամիս տարի
Ա 1 3 4
Այլ եկամուտներ, ընդամենը 448.0 448.0
այդ թվում`
5. Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ 448.0 448.0
5.2. Հայկական երկաթուղու համակարգի վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված տարեկան վճար ՀՀ տարածքային կառավար­ման և ենթակառուցվածքների նախարարություն 448.0 448.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1120-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 9 ԵՎ 9.1 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ NN 9.8 ԵՎ 9.1.8 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1077 Երկաթուղային ցանցի զարգացում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1077 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 12001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում    
Նկարագրությունը Կոնցեսիոն պայմանագրի դրույթների ապահովման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց փոխհատուցման տրամադրման ծառայություններ    
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում    
Շահառուների ընտրության չափանիշները Երկաթուղուց օգտվող ՀՀ բնակչություն    
Արդյունքի չափորոշիչներ    
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 448.0 448.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2021
N 1120-Ն
Որոշում