Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

10.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1126-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա, սույն որոշման N 3 հավելվածով սահմանված կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագրեր` հիմք ընդունելով 2020 թվականին կազմակերպված դրամաշնորհային մրցույթի ընթացքում վերջիններիս կողմից ներկայացված գնային առաջարկներով 1 երեխա/օր-ի համար նախատեսված արժեքը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերից 152 120,0 հազար դրամ գումար Հայաստանի Հանրապետության 2021 թվականի կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու վերաբերյալ:

4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին տրանսպորտային ծառայությունների և ճամբարների կազմակերպման նպատակով իրականացվող ապրանքների և ծառայությունների գնումների գործընթացները Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա իրականացնելու դեպքում չեն կիրառվում կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին` սույն որոշման 4-րդ կետում նշված տրանսպորտային ծառայություններն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել իրականացված փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշման 5-րդ կետում ներկայացված հաշվետվությունները ստանալուց, ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել որոշման նախագիծ` սույն որոշմամբ նախատեսված տրանսպորտային ծառայությունների վերաբաշխման և Երևանի քաղաքապետարանին ու Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին գումար հատկացնելու մասին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. հուլիսի 9
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1126-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 335,078.4 0.0
այդ թվում`    
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը 335,078.4 0.0
այդ թվում`    
2. Ֆինանսական զուտ ակտիվներ 335,078.4 0.0
այդ թվում`    
2.6. Այլ 335,078.4 0.0
ժամանակավորապես ազատ միջոցներ 335,078.4 0.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1126-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ 335,078.4 0.0
    այդ թվում    
ՀՀ կառավարություն - (335,078.4)
1139   Ծրագրի անվանումը    
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - (335,078.4)
Ծրագրի նպատակը    
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում    
Վերջնական արդյունքի նկարագրությունը    
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում    
    Ծրագրի միջոցառումներ    
    Միջոցառման անվանումը    
    ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (335,078.4) (335,078.4)
    Միջոցառման նկարագրությունը    
  11001 ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում    
    Միջոցառման տեսակը    
    Ծառայությունների մատուցում    
    Միջոցառման նկարագրությունը    
  11001 ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում 335,078.4 0.0
    Միջոցառման տեսակը    
    Ծառայությունների մատուցում    
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 335,078.4 335,078.4
1148   Ծրագրի անվանումը    
    Արտադպրոցական դաստիարակության ծրագիր 335,078.4 335,078.4
    Ծրագրի նպատակը    
    Նպաստել հանրակրթական ուսուցման համակարգում ընդգրկված երեխաների ֆիզիկական, հոգևոր և գեղագիտական զարգացմանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը    
    Վերջնական արդյունքի նկարագրությունը    
    Ստեղծել պայմաններ սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների բացահայտման, ձևավորման և զարգացման համար    
Ծրագրի միջոցառումներ
  11005 Միջոցառման անվանումը    
    Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում 335,078.4 335,078.4
    Միջոցառման նկարագրությունը    
    Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարե­կան երեխաների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում    
    Միջոցառման տեսակը    
    Ծառայությունների մատուցում    

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1126-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ 335,078.4 0.0
          այդ թվում`    
ՀՀ կառավարություն 0.0 (335,078.4)
11 01     ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 0.0 (335,078.4)
այդ թվում`    
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 0.0 (335,078.4)
այդ թվում`    
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.0 (335,078.4)
այդ թվում`    
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.0 (335,078.4)
  այդ թվում`    
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ - (335,078.4)
այդ թվում` ըստ կատարողների    
ՀՀ կառավարություն (335,078.4) (335,078.4)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (335,078.4) (335,078.4)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (335,078.4) (335,078.4)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (335,078.4) (335,078.4)
  Պահուստային միջոցներ (335,078.4) (335,078.4)
                                   ՀՀ կառավարություն 335,078.4 -
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 335,078.4 -
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 335,078.4 -
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 335,078.4 -
Պահուստային միջոցներ 335,078.4 -
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությ ուն 335,078.4 335,078.4
09         ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 335,078.4 335,078.4
          այդ թվում`    
  05       Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն 335,078.4 335,078.4
          այդ թվում`    
    01     Արտադպրոցական դաստիարակություն 335,078.4 335,078.4
          այդ թվում`    
      1148   Արտադպրոցական դաստիարակության ծրագիր 335,078.4 335,078.4
          այդ թվում`    
        11005 Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում 335,078.4 335,078.4
          այդ թվում` ըստ կատարողների    
          ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 321,638.4 321,638.4
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 321,638.4 321,638.4
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 321,638.4 321,638.4
          ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 321,638.4 321,638.4
          Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 321,638.4 321,638.4
          - Այլ ընթացիկ դրամաշնորհներ 321,638.4 321,638.4
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 13,440.0 13,440.0
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
          ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 13,440.0 13,440.0
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 13,440.0 13,440.0
          ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 13,440.0 13,440.0
          Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 13,440.0 13,440.0
          - Այլ ընթացիկ դրամաշնորհներ 13,440.0 13,440.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
N 1126-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) տարի
ծրագիրը միջոցառումը
1 2 3 4 5
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 335,078.4
1148 Արտադպրոցական դաստիարակության ծրագիր   335,078.4
  11005 Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ընդամենը, որից` 335,078.4
        ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությ ուն 321,638.4
          «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, ««Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ, «ԼԱՎԱ- աղբյուր» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» առողջարարական ՍՊԸ, «Հանքավանի Խոտորջուր առողջարան» ՍՊԸ, «Գուգարք ճամբար» ՍՊԸ 321,638.4
          ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն 13,440.0
        Մասնագիտացված կազմակերպություններ 13,440.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
 ՀՀ կառավարության
 2021 թվականի հուլիսի 8-ի
 N 1126-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.14 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 8-ի
 N 1126-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.8, 9.1.14 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.07.2021
N 1126-Ն
Որոշում