Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

17.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2021 թվականի N 1143-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշման N 4 հավելվածով «1230» ծրագրի «11003. Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների հետհիվանդանոցային վերականգնողական բուժման միջոցառման շրջանակներում սննդով ապահովում» միջոցառմամբ նախատեսված ճաշարանային և որոշակի հաճախորդների համար նախատեսված այլ հանրային սննդի օբյեկտների մատուցած ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Վալենսիա ՀՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա` մեկ անձից գնման ձևով` չկիրառելով ինչպես նույն պարբերությամբ սահմանված` գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակման (երեսուն օրացուցային օր), այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ», «ը» և 3-րդ ենթակետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի փետրվարի 26-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. հուլիսի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 15-ի
N 1143-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀՀ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
  ԸՆԴԱՄԵՆԸ` 0.0 0.0
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 0.0 0.0
1224   Ծրագրի անվանումը` (13,548.0) (13,548.0)
Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր
Ծրագրի նպատակը`
Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով առաջացած ճգնաժամերի հակազդում և հետևանքների վերացում
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`    
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կրճատում, տնտեսական կայունության ապահովում
  Ծրագրի միջոցառումներ
  11001 Միջոցառման անվանումը` (13,548.0) (13,548.0)
Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված` մեկուսացված անձանց կեցության ապահովում
Միջոցառման նկարագրությունը`
Կորոնավիրուսի (COVID-19) վարակման կանխարգելման նպատակով մեկուսացման մեջ գտնվող անձանց կեցության ապահովում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում
1230   Ծրագրի անվանումը` 13,548.0 13,548.0
Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր
Ծրագրի նպատակը`
Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովում, արտակարգ իրավիճակների հակազդում և հետևանքների վերացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Ռազմական դրության պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանության ապահովում
       
  Ծրագրի միջոցառումներ
  11003 Միջոցառման անվանումը`    
    Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների հետհիվանդանոցային վերականգնողական բուժման միջոցառման շրջանակներում սննդով ապահովում    
    Միջոցառման նկարագրությունը`    
    Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած և դեռևս բժշկի հսկողության ներքո գտնվող զինծառայողներին` վերականգնողական բուժման միջոցառման շրջանակներում սննդով ապահովում 13,548.0 13,548.0
    Միջոցառման տեսակը`    
    Ծառայությունների մատուցում    

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 15-ի
N 1143-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի, միջոցառումների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությ ունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ` 0.0 0.0
04         ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 13,548.0 13,548.0
        այդ թվում`    
01     Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ 13,548.0 13,548.0
    այդ թվում`    
01     Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերությ ուններ 13,548.0 13,548.0
    այդ թվում`    
    ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 13,548.0 13,548.0
    այդ թվում`    
1230   Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր 13,548.0 13,548.0
  այդ թվում`    
11003 Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների հետհիվանդանոցային վերականգնողական բուժման միջոցառման շրջանակներում սննդով ապահովում 13,548.0 13,548.0
այդ թվում` ըստ կատարողների    
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 13,548.0 13,548.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 13,548.0 13,548.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 13,548.0 13,548.0
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ 13,548.0 13,548.0
ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում 13,548.0 13,548.0
- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 13,548.0 13,548.0
07 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (13,548.0) (13,548.0)
այդ թվում`    
04 Հանրային առողջապահական ծառայություններ (13,548.0) (13,548.0)
այդ թվում`    
01 Հանրային առողջապահական ծառայություններ (13,548.0) (13,548.0)
այդ թվում`    
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (13,548.0) (13,548.0)
այդ թվում`    
1224   Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր (13,548.0) (13,548.0)
  այդ թվում`    
11001 Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված` մեկուսացված անձանց կեցության ապահովում (13,548.0) (13,548.0)
այդ թվում` ըստ կատարողների    
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (13,548.0) (13,548.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (13,548.0) (13,548.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (13,548.0) (13,548.0)
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (13,548.0) (13,548.0)
Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում (13,548.0) (13,548.0)
- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (13,548.0) (13,548.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 15-ի
N 1143-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՄԱՍ 1. 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1224 Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր

 

Ծրագրի դասիչը` 1224 Ցուցանիշների փոփոխությունները (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված` մեկուսացված անձանց կեցության ապահովում
Նկարա գրությունը` Կորոնավիրուսի (COVID-19) վարակման կանխարգելման նպատակով մեկուսացման մեջ գտնվող անձանց կեցության ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` Մասնագիտացված կազմակերպություն
Արդյունքի չափորոշիչներ
     
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (13,548.0) (13,548.0)

 

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1230 Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր

 

Ծրագրի դասիչը` 1230 Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11003 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների հետհիվանդանոցային վերականգնողական բուժման միջոցառման շրջանակներում սննդով ապահովում    
Նկարա գրությ ունը` Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած և դեռևս բժշկի հսկողության ներքո գտնվող զինծառայողներին` վերականգնողական բուժման միջոցառման շրջանակներում սննդով ապահովում    
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կա զմակերպությ ուններ
Արդյունքի չափորոշիչներ
     
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 13,548.0 13,548.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի ախատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 15-ի
N 1143-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավոր ը Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
միավորի
գինը
քանակը գումարը (հազ. դրամ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 0.0
Բաժին N 04 Խումբ N 01 Դաս N 01 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ 13,548.0
1230. 11003 Ռազմական գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողների հետհիվանդանոցային վերականգնողական բուժման միջոցառման շրջանակներում սննդով ապահովում 13,548.0
  ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 13,548.0
55511100-2 Ճաշարանային և որոշակի հաճախորդների համար նախատեսված այլ հանրային սննդի օբյեկտների մատուցած ծառայություններ ՀՄԱ դրամ 13,548,000.0 1.0 13,548.0
Բաժին N 07 Խումբ N 04 Դաս N 01 Առող ջապահություն (13,548.0)
1224. 11001 Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված` մեկուսացված անձանց կեցության ապահովում (13,548.0)
  ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (13,548.0)
55511100-1 Ճաշարանային և որոշակի հաճախորդների համար նախատեսված այլ հանրային սննդի օբյեկտների մատուցած ծառայություններ ՀՄԱ դրամ (13,548,000.0)   (13,548.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.2021
N 1143-Ն
Որոշում