Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

31.07.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2021 թվականի N 1239-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշմամբ հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշմամբ հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

  Ն. Փաշինյան


2021 թ. հուլիսի 29
Երևան
1232-Ն

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 29-ի
N 1239-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 0.0 0.0
1192   Ծրագրի անվանումը (36,820.0) (36,820.0)
    Կրթության որակի ապահովում    
    Ծրագրի նպատակը    
    Ընթացիկ աշխատանքների, բարեփոխումների և նոր նախաձեռնությունների միջոցով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ոլորտում իրականացվող միջոցառումների, մատուցվող ծառայությունների բովանդակության և կազմակերպման որակի շարունակական բարելավում    
    Վերջնական արդյունքի նկարագրությունը    
    Նախադպրոցականից մինչև հետբուհական կրթության որակի, այն է սովորողների, միջավայրի, ծրագրերի և ուսումնական նյութերի բովանդակության, գործընթացների, ինչպես նաև վերջնարդյունքների որակի բարելավում ըստ ներպետական և միջազգային ցուցիչների    
Ծրագրի միջոցառումներ
  11010 Միջոցառման անվանումը (36,820.0) (36,820.0)
    Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը    
    Միջոցառման նկարագրությունը    
    Հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մշակում և ներդրում    
    Միջոցառման տեսակը    
    Ծառայությունների մատուցում    
1056   Ծրագրի անվանումը 25,000.0 25,000.0
    Կինեմատոգրաֆիայի ծրագիր    
    Ծրագրի նպատակը    
    Կինոարվեստի և կինոարտադրության զարգացմանն աջակցություն, հայկական ավանդույթների շարունակականության ապահովում և կինոարվեստի հանրահռչակում    
    Վերջնական արդյունքի նկարագրությունը    
    Կինոարտադրության ընդլայնում և տարածում, հասարակության կինոհաղորդակցության բարելավում    
Ծրագրի միջոցառումներ
  11005 Միջոցառման անվանումը 25,000.0 25,000.0
    Աջակցություն կինոարվեստին    
    Միջոցառման նկարագրությունը    
    Կինոարվեստի հանրահռչակում, տարածում, մատչելիության ապահովում    

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 29-ի
N 1239-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցա-ռումը ինն ամիս տարի
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - -
          այդ թվում`    
09         ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (36,820.0) (36,820.0)
          այդ թվում`    
  06       Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (36,820.0) (36,820.0)
          այդ թվում`    
    01     Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (36,820.0) (36,820.0)
          այդ թվում`    
      1192   Կրթության որակի ապահովում (36,820.0) (36,820.0)
          այդ թվում`    
        11010 Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը (36,820.0) (36,820.0)
          այդ թվում` ըստ կատարողների    
          ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (36,820.0) (36,820.0)
          այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ    
          ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (36,820.0) (36,820.0)
          ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (36,820.0) (36,820.0)
          ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (36,820.0) (36,820.0)
          Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին (36,820.0) (36,820.0)
          - Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին (36,820.0) (36,820.0)
08         ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 36,820.0 36,820.0
          այդ թվում`    
  02       Մշակութային ծառայություններ 36,820.0 36,820.0
          այդ թվում`    
    05     Արվեստ 36,820.0 36,820.0
      1056   Կինեմատոգրաֆիայի ծրագիր 25,000.0 25,000.0
          այդ թվում`    
        11005 Աջակցություն կինոարվեստին 25,000.0 25,000.0
          այդ թվում` ըստ կատարողների    
          ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 25,000.0 25,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 29-ի
N 1239-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 0.0
1192 Կրթության որակի ապահովում   (36,820.0)
11010 Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (36,820.0)
      Ատեստավորված ուսուցիչներ (36,820.0)
1056 Կինեմատոգրաֆիայի ծրագիր   25,000.0
  11005 Աջակցություն կինոարվեստին   25,000.0
    այդ թվում` ըստ ուղղությունների    
      ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն  
    Միջազգային և հանրապետական կինոփառատոներ «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» ՀԿ 25,000.0
1168 Արվեստների ծրագիր   11,820.0
    այդ թվում` ըստ ուղղությունների և միջոցառումների անվանումների    
  11010 Մարզահամերգային համալիրի պահպանություն ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե
11,820.0
      «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ 11,820.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
 ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 29-ի
 N 1239-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 29-ի
N 1239-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.14 ԵՎ 9.1.34 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

     
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը  
1192 Կրթության որակի ապահովում  
Ծրագրի միջոցառումները  
Ծրագրի դասիչը 1192 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 11010 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը    
Նկարագրությունը Հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մշակում և ներդրում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող կազմակերպության (կազմակերպությունների) անվանումը (անվանումները) Մասնագիտացված կազմակերպություն
Արդյունքի չափորոշիչներ    
Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թիվը, մարդ    
Կամավոր ատեստավորման արդյունքում հավեչավճար ստացող ուսուցիչների թվաքանակը    
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (36,820.0) (36,820.0)

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարության պետական գույքի
կառավարման կոմիտե

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1168 Արվեստների ծրագիր
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1168 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11010 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Մարզահամերգային համափրի պահպանություն    
Նկարագրությ ունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի պահպանության ապահովում, համերգների, փառատոների և այւ միջոցառումների սպասարկում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող կազմակերպության անվանումը Մասնագիտացված կազմակերպություն
Արդյունքի չափորոշիչներ    
Միջոցառումների թիվ, հատ    
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 11,820.0 11,820.0

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1056 Կինեմատոգրաֆիայի ծրագիր
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը 1056 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11005 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Աջակցություն կինոարվեստին    
Նկարագրությ ունը Կինոարվեստի հանրահռչակում, տարածում, մատչելիության ապահովում
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող կազմակերպության անվանումը Մասնագիտացված կազմակերպություններ
Արդյունքի չափորոշիչներ    
Միջոցառումների թիվ, հատ    
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 25,000.0 25,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.2021
N 1239-Ն
Որոշում