Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԱԲՈՒ-ԴԱԲԻ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԱԲՈՒ-ԴԱԲԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0192.030402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2002 թվականի N 192

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԱԲՈՒ-ԴԱԲԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Արաբական Էմիրությունների միջև քաղաքացիական ու քրեական գործերով իրավական օգնության, ինչպես նաև դատապարտված անձանց հանձնելու մասին միջպետական պայմանագրերի նախագծերի տեքստերի համաձայնեցման շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2002 թվականի ապրիլի 5-10-ը Աբու-Դաբի գործուղել Հայաստանի Հանրապետության փորձագետների խումբ (ցանկը կցվում է):

2. Վ. Պահլավունու Աբու-Դաբի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահպանման համար նախատեսված միջոցների, իսկ փորձագետների խմբի մյուս անդամներինը` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության փորձագետների խմբի անդամների Աբու-Դաբի մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՑԱՆԿ

ԱԲՈՒ-ԴԱԲԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ

 

    Հ. Թորոսյան       - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային

                        իրավական հարաբերությունների վարչության պետ (խմբի

                        ղեկավար)

    Վ. Պահլավունի     - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական

                        վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի

                        բաժնի կցորդ

Ռ. Գյուլնազարյան  - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական

    Ս. Սարդարյան      - ՀՀ ներքին գործերի նախարարության քննչական գլխավոր

                        վարչության պետի տեղակալ

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - բնագրում 1-ին կետը չկա

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.04.2002
N 192
Որոշում