Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

10.08.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1294-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. օգոստոսի 9
Երևան
1294-Ն

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի օգոստոսի 6-ի
N 1294-Ն որոշման

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` 1,201,035.5 -
այդ թվում`    
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը 1,201,035.5 -
այդ թվում`    
2. Ֆինանսական զուտ ակտիվներ 1,201,035.5 -
2.6. Այլ 1,201,035.5 -
ժամանակավորապես ազատ միջոցներ 1,201,035.5 -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի օգոստոսի 6-ի
N 1294-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀՀ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
  ԸՆԴԱՄԵՆԸ` 1,201,035.5 0.0
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 1,201,035.5 0.0
1022   Ծրագրի անվանումը` 1,132,018.5 -
Գյուղատնտեսության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակը`
Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Գյուղատնտեսական մթերքների ծավալների ավելացում: Օգտագործվող վարելահողերի ավելացում: Պտուղբանջարեղենի և խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների աճ
  Ծրագրի միջոցառումներ
  12001 Միջոցառման անվանումը` 805,412.5  
Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում
Միջոցառման նկարագրությունը`
Գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում
  12004 Միջոցառման անվանումը` 326,606.0  
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում
Միջոցառման նկարագրությունը`
Պտուղբանջարեղենի, խաղողի և կաթի մթերումների (գնումների) կազմակերպման նպատակով ագրովերամշակող ընկերություններին մատչելի պայմաններով վարկերի տրամադրում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում
1187   Ծրագրի անվանումը` 69,017.0 -
Գյուղատնտեսության արդիականացման ծրագիր
Ծրագրի նպատակը`
Գյուղատնտեսական տեխնիկական համակարգերի արդիականացում, ինտենսիվ այգիների ներդրման և տոհմաբուծության մեջ նոր ցեղատեսակների բուծման աջակցություն
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`    
Ոռոգման արդիական համակարգեր ներդրված հողատարածքների և տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացում
  Ծրագրի միջոցառումներ
  12002 Միջոցառման անվանումը` 227,546.3 227,546.3
Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում
Միջոցառման նկարագրությունը`
Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տնտեսավարողներին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում
  12006 Միջոցառման անվանումը` (26,622.3) (43,000.0)
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում
Միջոցառման նկարագրությունը`
Գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում
  12008 Միջոցառման անվանումը` (15,600.0) (47,566.1)
Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր
Միջոցառման նկարագրությունը`
Հանրապետությունում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման համար տրմադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում
  12012 Միջոցառման անվանումը` (116,307.0) (136,980.2)
ՀՀ-ում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման նպատակով տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում
Միջոցառման նկարագրությունը`
Հանրապետությունում մանր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման համար տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
 ՀՀ կառավարության
2021 թվականի օգոստոսի 6-ի
N 1294-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
 2021 թվականի օգոստոսի 6-ի
N 1294-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 օգոստոսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2021
N 1294-Ն
Որոշում