Սեղմել Esc փակելու համար:
«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿ ...

10.09.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.09.2021  -ից մինչեւ   10.09.2021  -ը:
 

09.09.2021 -

 

(15.06.20 թիվ 962-Ն որոշումն ուժը կորցրել է 10.09.2021 թվականից` 08.09.21 թիվ 1463-Ն որոշում)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2020 թվականի N 962-Ն

 

 «ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1905-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները կազմակերպելու նպատակով ստեղծել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղ:

2. Թույլատրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 138-Ն որոշմամբ իրեն ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Ղշով աղբյուր 1 հասցեի անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղին, մինչև կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման ավարտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի համապատասխան որոշման ընդունումը:

3. Առաջարկել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Ղշով աղբյուր 1 հասցեի շենքային տարածքներում առկա` սեփականության իրավունքով իրեն պատկանող շարժական գույքը սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղին` մինչև կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման ավարտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի համապատասխան որոշման ընդունումը:

4. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետով պայմանավորված` համապատասխան փոփոխություն կատարել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հետ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված անհատույց օգտագործման N 140/0015 պայմանագրում:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) հաստատել սույն որոշումից բխող` «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները.

2) ապահովել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և Աղավնաձորի մասնաճյուղի պետական գրանցումը:

6. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունների և Աղավնաձորի մասնաճյուղի պետական գրանցման ու կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

i

7. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1905-Ն որոշման 3-րդ կետի «ա)» ենթակետում «ծանր արտահայտված սկլերոզով» բառերից հետո լրացնել «կամ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած» բառերը:

i

9. Թույլատրել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունները`

1) կազմակերպել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես.

2) կազմակերպելու համար անհրաժեշտության դեպքում քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ներգրավել համապատասխան մասնագետների:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. հունիսի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 15-ի
N 962-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցա-
ռումը
  առաջին կիսամյակ ինն
ամիս
տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` 0.0 0.0 0.0
այդ թվում`
    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 0.0 0.0 0.0
    այդ թվում`      
1032   Ծրագրի անվանումը` 156,422.0 156,422.0 156,422.0
Խնամքի ծառայություններ`18 տարեկանից բարձր տարիքի անձանց
    Ծրագրի նպատակը`      
    Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց բնականոն կենսագործունեության ապահովում      
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`      
    Խնամքի ծառայություններ ստացած առավել կարիքավոր անձանց ընդգրկվածության աճ      
Ծրագրի միջոցառումներ
  11012 Միջոցառման անվանումը` 156,422.0 156,422.0 156,422.0
    Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ      
    Միջոցառման նկարագրությունը`      
    Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ      
    Միջոցառման տեսակը`      
    Ծառայությունների մատուցում      
1225   Ծրագրի անվանումը` (156,422.0) (156,422.0) (156,422.0)
    Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն      
    Ծրագրի նպատակը`      
    Օժանդակել ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքներով ընտանիքների առջև ծառացած սոցիալական խնդիրների բացասական հետևանքների մեղմմանը      
    Վերջնական արդյունքի նկարագրությունը`      
    Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակներիցառաջացած սոցիալական խնդիրների բացասական հետևանքները մեղմելու նպատակով ընտանիքներին դրամական աջակցության տրամադրում      
Ծրագրի միջոցառումներ
  12002 Միջոցառման անվանումը` (156,422.0) (156,422.0) (156,422.0)
    Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն      
    Միջոցառման նկարագրությունը`      
    Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով օժանդակել ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքներով ընտանիքների առջև ծառացած սոցիալական խնդիրների բացասական հետևանքների մեղմմանը      
    Միջոցառման տեսակը`      
    Տրանսֆերտների տրամադրում      

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 15-ի
N 962-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը

Ծրագրային դասիչը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, բյուջետային ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

ծրագիրը

միջոցա-
ռումը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

10

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

0.0

0.0

0.0

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

02

 

 

 

Ծերություն

156,422.0

156,422.0

156,422.0

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

01

 

 

Ծերություն

156,422.0

156,422.0

156,422.0

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

156,422.0

156,422.0

156,422.0

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

1032

 

Խնամքի ծառայություններ`18 տարեկանից բարձր տարիքի անձանց

156,422.0

156,422.0

156,422.0

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

 

11012

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներումտարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ

156,422.0

156,422.0

156,422.0

 

 

 

 

 

այդ թվում` ըստ կատարողների

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

156,422.0

156,422.0

156,422.0

 

 

 

 

 

այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

156,422.0

156,422.0

156,422.0

 

 

 

 

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

156,422.0

156,422.0

156,422.0

 

 

 

 

 

ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ

156,422.0

156,422.0

156,422.0

 

 

 

 

 

Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

156,422.0

156,422.0

156,422.0

 

 

 

 

 

- Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին

156,422.0

156,422.0

156,422.0

 

09

 

 

 

Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

02

 

 

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

1225

 

Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

 

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

 

12002

Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքներինվազեցման և վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

 

 

 

 

այդ թվում` ըստ կատարողների

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարու­թյանսոցիալական ապահովության ծառայություն

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

 

 

 

 

այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

 

 

 

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

 

 

 

 

- Այլ նպաստներ բյուջեից

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 15-ի
N 962-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 Ծրագրային դասիչը  Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցա-
ռումը
 տարի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 156,422.0
1032  Խնամքի ծառայություններ`18 տարեկանից բարձր տարիքի անձանց 156,422.0
11012 Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդա­մություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 156,422.0
«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ 156,422.0

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 15-ի
N 962-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը

Ծրագրի անվանումը

1032

 Խնամքի ծառայություններ`18 տարեկանից բարձր տարիքի անձանց

   

 Միջոցառման անվանումը`

1032

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

 Միջոցառման դասիչը`

11012

 առաջին կիսամյակ

 ինն ամիս

 տարի

 Միջոցառման անվանումը`

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ

 

 

 

 Նկարագրությունը`

Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ

 Միջոցառման տեսակը`

 Ծառայությունների մատուցում

 Միջոցառումն իրականացնողի անվանումը`

 Մասնագիտացված կազմակերպություններ

Արդյունքի չափորոշիչներ

Խնամվողների թիվը (մարդ)

100

100

100

 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

156,422.0

156,422.0

156,422.0

   

 

 

 

Ծրագրի դասիչը

Ծրագրի անվանումը

1225

Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն

   

 Միջոցառման անվանումը`

1225

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

 Միջոցառման դասիչը`

12002

 առաջին կիսամյակ

 ինն ամիս

 տարի

 Միջոցառման անվանումը`

Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն

 

 

 

 Նկարագրությունը`

 Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով օժանդակել ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքներով ընտանիքների առջև ծառացած սոցիալական խնդիրների բացասական հետևանքների մեղմմանը

 Միջոցառման տեսակը`

Տրանսֆերտների տրամադրում

 Շահառուների ընտրության չափանիշները`

ՀՀ կառավարության որոշումներով հաստատված` կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման պահանջներին համապատասխան

Արդյունքի չափորոշիչներ

 Դրամական աջակցություն ստացողների թիվը

մշակված չէ

 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

(156,422.0)

(156,422.0)

(156,422.0)

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 15-ի
N 962-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.16 ԵՎ 9.1.20 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
        

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
       

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1032  Խնամքի ծառայություններ`18 տարեկանից բարձր տարիքի անձանց
   
 Միջոցառման անվանումը` 1032 Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
 Միջոցառման դասիչը` 11012  առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը` Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ
 Նկարագրությունը` Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ
 Միջոցառման տեսակը`  Ծառայությունների մատուցում
 Միջոցառումն իրականացնողի անվանումը`  Մասնագիտացված կազմակերպություններ
Արդյունքի չափորոշիչներ
Խնամվողների թիվը (մարդ) 100 100 100
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 156,422.0 156,422.0 156,422.0
     
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն
     
ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 
Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1225 Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն
   
 Միջոցառման անվանումը` 1225 Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
 Միջոցառման դասիչը` 12002  առաջին կիսամյակ  ինն ամիս  տարի
 Միջոցառման անվանումը` Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով` առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն
 Նկարագրությունը`  Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով օժանդակել ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքներով ընտանիքների առջև ծառացած սոցիալական խնդիրների բացասական հետևանքների մեղմմանը
 Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
 Շահառուների ընտրության չափանիշները` ՀՀ կառավարության որոշումներով հաստատված` կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման պահանջներին համապատասխան
Արդյունքի չափորոշիչներ
 Դրամական աջակցություն ստացողների թիվը մշակված չէ
 Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (156,422.0) (156,422.0) (156,422.0)

 

pin
ՀՀ կառավարություն
15.06.2020
N 962-Ն
Որոշում