Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

16.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1697-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 23-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում ու լրացում, N 6 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվա կանի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1395-Ն որոշման NN 7, 8 և 11 հավելվածների 1022 ծրագրի 12001 միջոցառման «ինն ամիս» սյունակում «180,659.9» թիվը փոխարինել «164,659.9» թվով, իսկ NN 7 և 8 հավելվածների բոլոր տողերում «(743,178.3)» թիվը` «(759,178.3)» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. հոկտեմբերի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1697-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ -
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն -
1059 Ծրագրի անվանումը (94,583.0)
Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն
Ծրագրի նպատակը
Հողագործությունից ստացվող արդյունքի բարելավում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացի խթանում, պտղատու այգետարածքների ավելացում, մշակաբույսերի բերքատվության բարձրացում
Ծրագրի միջոցառումներ
12001 Միջոցառման անվանումը (94,583.0)
Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ-ում առաջնային սերմնարտադրությամբ զբաղվող կազմակերպություններին և ֆերմերային տնտեսություններին աջակցություն
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում
1224 Ծրագրի անվանումը 329,000.0
Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր
Ծրագրի նպատակը
Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով առաջացած ճգնաժամերի հակազդում և հետևանքների վերացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կրճատում, տնտեսական կայունության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
12003 Միջոցառման անվանումը 320,000.0
ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման նպատակով սուբսիդավորում
Միջոցառման նկարագրությունը
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում
12004 Միջոցառման անվանումը 9,000.0
ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանմանը պետական աջակցություն
Միջոցառման նկարագրությունը
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի փոխհատուցում
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում
1230 Ծրագրի անվանումը (234,417.0)
Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր
Ծրագրի նպատակը
Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովում, արտակարգ իրավիճակների հակազդում և հետևանքների վերացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ռազմական դրության պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը (16,417.0)
Ռազմական դրության պայմաններում առողջական խնդիրներով տարահանված անձանց կեցության ապահովում
Միջոցառման նկարագրությունը
Ռազմական գործողություններով պայմանավորված առողջական խնդիրներ ունեցող տարահանված անձանց կեցության ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
12001 Միջոցառման անվանումը (166,172.0)
Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման նպատակով սուբսիդավորում
Միջոցառման նկարագրությունը
Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի արտադրության խթանում` սերմերի գնի մասնակի սուբսիդավորման միջոցով
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում
12002 Միջոցառման անվանումը (51,828.0)
Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանմանը պետական աջակցություն
Միջոցառման նկարագրությունը
Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի արտադրության խթանում` սերմերի գնի մասնակի փոխհատուցման միջոցով
Միջոցառման տեսակը
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1697-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1697-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (25,828.0)
1224 Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր 6,000.0
12004 ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանմանը պետական աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 6,000.0
ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի հուլիսի 29-ի N 1226-Լ որոշման չափանիշները բավարարող շահառուներ 6,000.0
1230 Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր (31,828.0)
12002 Հայաստանի Հանրապետությունում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանմանը պետական աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (31,828.0)
ՀՀ կառավարության կողմից հաստատված 2021 թվականի փետրվարի 11-ի N 176-Լ որոշման չափանիշները բավարարող շահառուներ (31,828.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1697-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.11 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1697-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 6 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ԸՆԴԱՄԵՆԸ (210000.0)
այդ թվում`
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (210000.0)
այդ թվում`
Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման հետևանքով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում (210000.0)
ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման նպատակով սուբսիդավորում (201000.0)
ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանմանը պետական աջակցություն (9000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 14-ի
N 1697-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
միավորի գինը քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (16,417.0)
Բաժին N 07 Խումբ N 04 Դաս N 01 Հանրային առողջապահական ծառայություններ (16,417.0)
1230 11001 Ռազմական դրության պայմաններում առողջական խնդիրնե րով տարահանված անձանց կեցության ապահովում (16,417.0)
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (16,417.0)
55111300-2 Այլ հյուրանոցային ծառայություններ ՀՄԱ դրամ (16,417.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.10.2021
N 1697-Ն
Որոշում