Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԵՎԱՆ ...

 

 

040.0327.060402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 2002 թվականի N 327

 

i

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու շինարարության ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 16-ի «Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու շինարարության ծրագրի մասին» N 34/16 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին (ՀՎՀՀ` 04703401) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում ստորև նշված կապալառու և ենթակապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 22030400 դրամ գումարը, այդ թվում`

ա) «Երևանշին» բաց բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00010054) կատարված` 5298200 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1059640 դրամ գումարը.

բ) «Եկեղեցաշին» դուստր փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00054154) կատարված` 8367500 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1673500 դրամ գումարը.

գ) «Բազմաշին» դուստր փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00057355) կատարված` 36702300 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 7340460 դրամ գումարը.

դ) «Հախկիմ» դուստր փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01222274) կատարված` 17480300 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 3496060 դրամ գումարը.

ե) «Նաիրի ՆՇՖ» դուստր փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00048784) կատարված` 23225500 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 4645100 դրամ գումարը.

զ) «Մասիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01524574) կատարված` 275800 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 55160 դրամ գումարը.

է) «Գեղամա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01802842) կատարված` 3737400 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 747480 դրամ գումարը.

ը) «Ելենա» արտադրական կոոպերատիվի կողմից (ՀՎՀՀ` 00422756) կատարված` 3534200 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 706840 դրամ գումարը.

թ) «Արգ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01202590) կատարված` 859200 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 171840 դրամ գումարը.

ժ) «Բամազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 04211526) կատարված` 518200 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 103640 դրամ գումարը.

ժա) «Վանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 04703041) կատարված` 5100100 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1020020 դրամ գումարը.

ժբ) «Օնիքս» ԳԸ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01819914) կատարված` 1611300 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 322260 դրամ գումարը.

ժգ) «Ալեք-Շինմոնտաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01209552) կատարված` 818500 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 163700 դրամ գումարը.

ժդ) «Վահագն և Սամվել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01529053) կատարված` 2115500 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 423100 դրամ գումարը.

ժե) «Շինտրանսսերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01802241) կատարված` 508000 դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 101600 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.04.2002
N 327
Որոշում