Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

30.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

28 հոկտեմբերի 2021 թվականի N 1764-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1710-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետու թյան օրենքի 37-րդ հոդվածին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

1) մինչև 1,087,075,000 (մեկ միլիարդ ութսունյոթ միլիոն յոթանասունհինգ հազար) դրամի չափով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերի և դրանց լրակազմերի գնումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «զ» պարբերությունների պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գնման առարկաների գնման պայմանագրով նախատեսել կանխավճար` պայմանագրի գնի մինչև 100 տոկոսի չափով` կանխավճարի 90 տոկոսի չափով ապահովում ներկայացնելու պայմանով:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1710-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. հոկտեմբերի 28
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1764-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
ծրագիրը միջոցառումը
Ընդամենը -
ՀՀ կառավարություն (1,087,075.0)
1139 Ծրագրի անվանումը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (1,087,075.0)
Ծրագրի նպատակը
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետության և թափանցիկության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը (1,087,075.0)
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում
ՀՀ պաշտպանության նախարարություն 1,087,075.0
Ծրագրի անվանումը
1169 ՀՀ պաշտպանության ապահովում 1,087,075.0
Ծրագրի նպատակը
ՀՀ ԶՈՒ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում` արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ ԶՈՒ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը 1,087,075.0
Ռազմական կարիքների բավարարում
Միջոցառման նկարագրությունը
Ընթացիկ գործունեության ապահովման գործողություններ
Միջոցառման տեսակը
Ծառայությունների մատուցում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1764-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի միջոցառումների, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
այդ թվում`
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (1,087,075.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (1,087,075.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (1,087,075.0)
այդ թվում`
ՀՀ կառավարություն (1,087,075.0)
այդ թվում`
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (1,087,075.0)
այդ թվում`
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (1,087,075.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (1,087,075.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (1,087,075.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (1,087,075.0)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (1,087,075.0)
- Պահուստային միջոցներ (1,087,075.0)
02 ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 1,087,075.0
այդ թվում`
01 Ռազմական պաշտպանություն 1,087,075.0
այդ թվում`
01 Ռազմական պաշտպանություն 1,087,075.0
այդ թվում`
ՀՀ պաշտպանության նախարարություն 1,087,075.0
1169 ՀՀ պաշտպանության ապահովում 1,087,075.0
11001 Ռազմական կարիքների բավարարում 1,087,075.0
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ պաշտպանության նախարարություն 1,087,075.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 1,087,075.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 1,087,075.0
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 1,087,075.0
Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր) 1,087,075.0
- Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում 1,087,075.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1764-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.15 ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.15 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1169 ՀՀ պաշտպանության ապահովում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1169 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 11001 տարի
Միջոցառման անվանումը Ռազմական կարիքների բավարարում
Նկարագրությ ունը Ընթացիկ գործունեության ապահովման գործողություններ
Միջոցառման տեսակը Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող կազմակերպության անվանումը ՀՀ պաշտպանության նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ
շիրմաքարեր իրենց լրակազմերով, հատ 950.0
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,087,075.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1764-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.47 ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը 11001 տարի
Միջոցառման անվանումը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությ ունը ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (1,087,075.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1764-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ պաշտպանության նախարարություն 1,087,075.0
Բաժին N 02 Խումբ N 01 Դաս N01 Ռազմական պաշտպանություն 1,087,075.0
1169 11001 Ռազմական կարիքների բավարարում 1,087,075.0
ՄԱՍ l. ԱՊՐԱՆՔՆԵՐ
14521300 շիրմաքարեր իրենց լրակազմերով ՀՄԱ հատ 1,140,700.0 425.0 484,797.5
14521300 շիրմաքարեր իրենց լրակազմերով ՀՄԱ հատ 1,140,700.0 40.0 45,628.0
14521300 շիրմաքարեր իրենց լրակազմերով ՀՄԱ հատ 1,157,200.0 200.0 231,440.0
14521300 շիրմաքարեր իրենց լրակազմերով ՀՄԱ հատ 816,200.0 100.0 81,620.0
14521300 շիրմաքարեր իրենց լրակազմերով ՀՄԱ հատ 1,316,700.0 110.0 144,837.0
14521300 շիրմաքարեր իրենց լրակազմերով ՀՄԱ հատ 1,316,700.0 75.0 98,752.5

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.10.2021
N 1764-Ն
Որոշում