Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

30.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

28 հոկտեմբերի 2021 թվականի N 1768-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ և 14-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություն, N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված 1,346,560.0 հազար դրամն ուղղվելու է 2021 թվականի նոյեմբեր ամսին Արցախի բնակչության գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորմանը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշմամբ նախատեսված 1,346,560.0 հազար դրամն Արցախի Հանրապետության կառավարությանը հատկացնել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 12,228,908,800 դրամ գումարի չափով միջպետական վարկ:

Սահմանել որ`

ա) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված 12,228,908,800 դրամ միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով` վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով.

բ) սույն որոշման 4-րդ կետում նշված միջպետական վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. հոկտեմբերի 28
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1768-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
Եկամուտների գծով 1,346,560.0
Ծախսերի գծով 1,346,560.0
Դեֆիցիտը (պակասուրդը) -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1768-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի եկամուտները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
տարի
Ընդամենը` 1,346,560.0
այդ թվում`
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր 1,346,560.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1768-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են
դրական նշանով, իսկ
նվազեցումները` փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` -
այդ թվում`
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը` 12,228,908.8
այդ թվում`
2. Ֆինանսական զուտ ակտիվներ 12,228,908.8
այդ թվում`
2.6. Այլ 12,228,908.8
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում 12,228,908.80
Բ. Արտաքին աղբյուրներ – ընդամենը` (12,228,908.8)
այդ թվում`
2. Ֆինանսական զուտ ակտիվներ (12,228,908.8)
այդ թվում`
2.1. Վարկերի և փոխատվությունների տրամադրում (12,228,908.8)
ՀՀ ֆինանսների նախարարություն (12,228,908.8)
որից`
Միջպետական վարկ Արցախի Հանրապետությանը (12,228,908.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1768-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` 12,228,908.8
այդ թվում`
ՀՀ ֆինանսների նախարարություն
1210 Ծրագրի անվանումը` Միջպետական վարկերի տրամադրում 12,228,908.8
Ծրագրի նպատակը` Արտաքին տնտեսական աջակցության տրամադրում
Վերջնական արդյունքի նկարագրությունը` Արտաքին տնտեսական աջակցության շրջանակներում բյուջետային վարկերի տրամադրման ապահովում
Ֆինանսական ակտիվների կառավարման միջոցառումներ
42001 Միջոցառման անվանումը` Բյուջետային վարկի տրամադրում Արցախի Հանրապետությանը 12,228,908.8
Միջոցառման նկարագրությունը` Արցախի Հանրապետության կառավարությանն աջակցության նպատակով վարկի տրամադրում
Միջոցառման տեսակը` Վարկերի տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1768-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3.1.1.1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 4 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` 12,228,908.8
այդ թվում`
ՀՀ ֆինանսների նախարարություն 12,228,908.8
1210 Միջպետական վարկերի տրամադրում 12,228,908.8
42001 Բյուջետային վարկի տրամադրում Արցախի Հանրապետությանը 12,228,908.8
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ ֆինանսների նախարարություն 12,228,908.8
այդ թվում` ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 12,228,908.8
այդ թվում`
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 12,228,908.8
այդ թվում`
ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 12,228,908.8
այդ թվում`
Վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին 12,228,908.8

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1768-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1210 Միջպետական վարկերի տրամադրում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1210 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 42001 տարի
Միջոցառման անվանումը` Բյուջետային վարկի տրամադրում Արցախի Հանրապետությանը
Նկարագրությ ունը` Արցախի Հանրապետության կառավարությանն աջակցության նպատակով վարկի տրամադրում
Միջոցառման տեսակը` Վարկերի տրամադրում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ ֆինանսների նախարարություն
Արդյունքի չափորոշիչներ
Այլ ֆինանսական
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 12,228,908.8

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1768-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` 1,346,560.0
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 1,346,560.0
1205 Ծրագրի անվանումը` 1,346,560.0
Սոցիալական ապահովություն
Ծրագրի նպատակը`
Սոցիալական ապահովության իրավունքի իրականացման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Սոցիալական ապահովության իրավունքի իրականացում
Ծրագրի միջոցառումներ
12015 Միջոցառման անվանումը` 1,346,560.0
Ռազմական դրությամբ պայմանավորված` աջակցություն Արցախի բնակչությանը
Միջոցառման նկարագրությունը`
Աջակցություն Արցախի Հանրապետության կառավարությանը, 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականին Արցախի բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի, կապի դիմաց վճարման ենթակա, ինչպես նաև վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի գծով ծախսերը ֆինանսավորելու համար
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1768-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` 1,346,560.0
այդ թվում`
10 Սոցիալական պաշտպանություն 1,346,560.0
այդ թվում`
09 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 1,346,560.0
այդ թվում`
02 Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) 1,346,560.0
այդ թվում`
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 1,346,560.0
1205 Սոցիալական ապահովություն 1,346,560.0
այդ թվում`
12015 Ռազմական դրությամբ պայմանավորված` աջակցություն Արցախի բնակչությանը 1,346,560.0
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն 1,346,560.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 1,346,560.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ 1,346,560.0
- Այլ նպաստներ բյուջեից 1,346,560.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1768-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Եկամտատեսակը Գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմին(ներ)ը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
տարի
Պետական տուրք, ընդամենը` 1,346,560.0
այդ թվում`
9 Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար 1,346,560.0
այդ թվում`
9.20 Պղնձի խտահանք և մոլիբդենի խտահանք արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի համար լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 1,346,560.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 10
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1768-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 9 ԵՎ 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻՆԵՐԻ NN 9.1.20 ԵՎ 9. 16 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1205 Սոցիալական ապահովություն

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1205 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 12015 տարի
Միջոցառման անվանումը` Ռազմական դրությամբ պայմանավորված` աջակցություն Արցախի բնակչությանը
Նկարագրությ ունը` Աջակցություն Արցախի Հանրապետության կառավարությանը, 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականին Արցախի բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի, կապի դիմաց վճարման ենթակա, ինչպես նաև վճարված եկամտային
հարկի գումարների վերադարձի գծով ծախսերը ֆինանսավորելու համար
Միջոցառման տեսակը` Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշները` Սպառած էլեկտրաէներգիայի և գազի, կապի համար չվճարած, ինչպես նաև եկամտային հարկի գումարների վերադարձի գծով Արցախի Հանրապետության բնակիչներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,346,560.00

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.10.2021
N 1768-Ն
Որոշում