Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

30.10.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

28 հոկտեմբերի 2021 թվականի N 1777-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 18-ի N 1021-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով` Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող` 377.4 (երեք հարյուր յոթանասունյոթ ամբողջ չորս տասնորդական) հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը` 822,084,793 (ութ հարյուր քսաներկու միլիոն ութսունչորս հազար յոթ հարյուր իննսուներեք) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, համաձայն սույն որոշման N 1 հավելվածի, որպես կանոնադրական կապիտալում ներդրում` սույն կետում նշված արժեքի չափով ներդնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` հողամասերի արժեքին համապատասխան ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի հանձնման-ընդունման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, հողամասը ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման և ընկերության կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցման աշխատանքների իրականացումը` ընկերության միջոցների հաշվին:

3. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություն, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում կատարել փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 5 աղյուսակներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, NN 3 և 4 հավելվածներում, N 9 հավելվածի N 9.8 աղյուսակում, N 9.1 հավելվածի N 9.1.34 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. հոկտեմբերի 28
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1777-Ն որոշման

 

ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ

Մակերես (հեկտար) Կադաստրային ծածկագիր
1 0.4115 02-035-0565-0005
2 0.2884 02-035-0565-0002
3 10.7165 02-035-0113-0001
4 43.9723 02-035-0117-0033
5 0.0993 02-035-0564-0003
6 0.2885 02-035-0564-0002
7 6.2415 02-035-0111-0002
8 14.3111 02-035-0112-0002
9 3.5461 02-035-0114-0002
10 159.3352 02-035-0115-0181
11 61.6563 02-035-0115-0182
12 17.215 02-035-0115-0185
13 35.591 02-035-0116-0029
14 0.4535 02-035-0116-0030
15 21.8325 02-035-0105-0011
16 1.4908 02-035-0118-0026
Ընդամենը` 377.4495
Արժեքը (դրամ)
822,084,793 դրամ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1777-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
Եկամուտների գծով 0.0
Ծախսերի գծով (822,084.8)
Դեֆիցիտը (պակասուրդը) (822,084.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1777-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` (822,084.8)
այդ թվում`
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը` (822,084.8)
այդ թվում`
2. Ֆինանսական զուտ ակտիվներ (822,084.8)
այդ թվում` (822,084.8)
2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում (822,084.8)
ՀՀ վարչապետի աշխատակազմ
որից` (822,084.8)
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն (822,084.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1777-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` 822,084.8
այդ թվում`
ՀՀ վարչապետի աշխատակազմ
1136 Ծրագրի անվանումը` ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում 822,084.8
Ծրագրի նպատակը` Աջակցել ՀՀ կառավարության, վարչապետի և փոխվարչապետերի գործունեությանը
Վերջնական արդյունքի նկարագրությունը` ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողության ապահովում
Ֆինանսական ակտիվների կառավարման միջոցառումներ
Միջոցառման անվանումը` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում
44001 Միջոցառման նկարագրությունը` Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում 822,084.8
Միջոցառման տեսակը`
Բաժնեմասերի ձեռքբերում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1777-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1136 ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1136 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 44001 տարի
Միջոցառման անվանումը` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում
Նկարագրությունը` Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում`
Միջոցառման տեսակը` Բաժնեմասերի ձեռքբերում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն
Արդյունքի չափորոշիչներ
ՀՀ-ում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով` կանոնադրական կապիտալում պետական մասնակցության չափի ավելացում (տոկոս) 99.35%
Ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը (հատ) 822,084.8
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 822,084.8

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1777-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` (822,084.8)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությ ուն (822,084.8)
1079 Ծրագրի անվանումը` (822,084.8)
Պետական գույքի կառավարում
Ծրագրի նպատակը`
Պետական գույքի համալիր և արդյունավետ կառավարման ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացում
Ծրագրի միջոցառումներ
31002 Միջոցառման անվանումը` (822,084.8)
Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր
Միջոցառման նկարագրությունը`
Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր
Միջոցառման տեսակը`
Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ ֊

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1777-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` (822,084.8)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (822,084.8)
այդ թվում`
03 Ընդհանուր բնույթի ծառայություններ (822,084.8)
այդ թվում`
03 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (822,084.8)
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (822,084.8)
1079 Պետական գույքի կառավարում (822,084.8)
այդ թվում`
31002 Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր (822,084.8)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (822,084.8)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
Ընդամենը ծախսեր (822,084.8)
Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր
Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում (822,084.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1777-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1079 Պետական գույքի կառավարում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 31002 տարի
Միջոցառման անվանումը` Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր
Նկարագրությ ունը` Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր
Միջոցառման տեսակը` Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (822,084.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 28-ի
N 1777-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.34 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1079 Պետական գույքի կառավարում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 31002 տարի
Միջոցառման անվանումը` Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր
Նկարագրությ ունը` Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր
Միջոցառման տեսակը` Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (822,084.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.10.2021
N 1777-Ն
Որոշում