Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

19.11.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

18 նոյեմբերի 2021 թվականի N 1878-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սահմանել, որ սույն որոշման N 4 հավելվածով 1165 ծրագրի 11006. «Հայռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» հայ-ռուսական գործարար համաժողովի կազմակերպմանն աջակցություն» միջոցառմամբ նախատեսված ծառայությունների ձեռքբերումն իրականացվում, իսկ վճարումները կատարվում են հաշիվ-ապրանքագրերով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա` մեկ անձից գնման ձևով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի պարբերությունների պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 9-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. նոյեմբերի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի
N 1878-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ, ԼՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` -
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն -
1165 Ծրագրի անվանումը` 20,344.2
Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր
Ծրագրի նպատակը`
Ներդրումների ներգրավման և արտահանման խթանում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Նախորդ տարվա համեմատ ներդրումների և արտահանման ծավալների աճ
Ծրագրի միջոցառումներ
11006 Միջոցառման անվանումը` 20,344.2
«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» հայ-ռուսական գործարար համաժողովի կազմակերպմանն աջակցություն
Միջոցառման նկարագրությունը`
«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով հայ-ռուսական գործարար համաժողովի անցկացման ծախսերի իրականացում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում
1230 Ծրագրի անվանումը` (20,344.2)
Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր
Ծրագրի նպատակը`
Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովում, արտակարգ իրավիճակների հակազդում և հետևանքների վերացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Ռազմական դրության պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանության ապահովում
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը` (20,344.2)
Ռազմական դրության պայմաններում առողջական խնդիրներով տարհանված անձանց կեցության ապահովում
Միջոցառման նկարագրությունը`
Ռազմական գործողություններով պայմանավորված` առողջական խնդիրներ ունեցող տարհանված անձանց կեցության ապահովում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում
ՀՀ կառավարություն -
1139 Ծրագրի անվանումը`
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի նպատակը`
Պետական բյուջեում չկանխատեսված, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ծախսերի ֆինանսավորման ապահովում -
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Պահուստային ֆոնդի կառավարման արդյունավետություն և թափանցիկություն
Ծրագրի միջոցառումներ
11001 Միջոցառման անվանումը`
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը`
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում 20,344.2
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում
11001 Միջոցառման անվանումը`
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Միջոցառման նկարագրությունը` (20,344.2)
ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

   

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի
N 1878-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի, միջոցառումների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` -
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 20,344.2
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ 20,344.2
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ 20,344.2
այդ թվում`
1165 Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր 20,344.2
այդ թվում`
11006 «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» հայ-ռուսական գործարար համաժողովի կազմակերպմանն աջակցություն 20,344.2
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 20,344.2
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 20,344.2
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 20,344.2
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 20,344.2
Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում 20,344.2
- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ 20,344.2
07 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (20,344.2)
այդ թվում`
04 Հանրային առողջապահական ծառայություններ (20,344.2)
այդ թվում`
01 Հանրային առողջապահական ծառայություններ (20,344.2)
այդ թվում`
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (20,344.2)
այդ թվում`
1230 Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր (20,344.2)
այդ թվում`
11001 Ռազմական դրության պայմաններում առողջական խնդիրներով տարհանված անձանց կեցության ապահովում (20,344.2)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (20,344.2)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (20,344.2)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (20,344.2)
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (20,344.2)
Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում (20,344.2)
- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (20,344.2)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ -
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ -
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -
այդ թվում`
ՀՀ կառավարություն -
1139 11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 20,344.2
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն 20,344.2
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 20,344.2
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 20,344.2
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 20,344.2
Պահուստային միջոցներ 20,344.2
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (20,344.2)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (20,344.2)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (20,344.2)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (20,344.2)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (20,344.2)
Պահուստային միջոցներ (20,344.2)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի
N 1878-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 9 ԵՎ 9.1 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ NN 9.11 ԵՎ 9.1.11 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՄԱՍ 1.2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՑՈՒՆՔԱՑԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1165 Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր

 

Ծրագրի դասիչը` 1165 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11006 տարի
Միջոցառման անվանումը` «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» հայ-ռուսական գործարար համաժողովի կազմակերպմանն աջակցություն
Նկարագրությունը` «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով հայ-ռուսական գործարար համաժողովի անցկացման ծախսերին աջակցություն
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` Մասնագիտացված կազմակերպություններ
Արդյունքի չափորոշիչներ
Գործարար համաժողովների կազմակերպում (հատ) 1
Գործարար կապերի հաստատում (հատ) 1
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 20,344.2

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1230 Ռազմական դրության պայմաններում քաղաքացիների կյանքի ու անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման ծրագիր

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1230 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 տարի
Միջոցառման անվանումը` Ռազմական դրության պայմաններում առողջական խնդիրներով տարհանված անձանց կեցության ապահովում
Նկարագրությ ունը` Ռազմական գործողություններով պայմանավորված` առողջական խնդիրներ ունեցող տարհանված անձանց կեցության ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` Մասնագիտացված կազմակերպություններ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (20,344.2)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.47 ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ կառավարություն

 

ՄԱՍ 1. 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈ Վ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11001 տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազար դրամ) 20,344.2
Ծրագրի դասիչը` 1139 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11001 տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Նկարագրությունը` ՀՀ պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման ապահովում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` ՀՀ կառավարություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (20,344.2)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

   Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի
1878-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 0.0
Բաժին N 04 Խումբ N 01 Դաս N 01 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ 20,344.2
1165 11006 «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» հայ-ոուսական գործարար համաժողովի կազմակերպմանն աջակցություն 20,344.2
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 20,344.2
79951100-1 Միջոցառումների հետ կապված ծառայություններ ՀՄԱ դրամ 20,344,200.0 1.0 20,344.2
Բաժին N 07 Խումբ N 04 Դաս N 01 Հանրային առողջապահական ծառայություններ (20,344.2)
1230 11001 Ռազմական դրության պայմաններում առողջական խնդիրներով տարհանված անձանց կեցության ապահովում (20,344.2)
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (20,344.2)
55111300-2 Այլ հյուրանոցային ծառայություններ ՀՄԱ դրամ (20,344.2)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.11.2021
N 1878-Ն
Որոշում