Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ...

 

27.11.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2021 թվականի N 1929-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 291-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 291-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) ավելացնել 2-րդ կետի 3-րդ ենթակետ` հետևյալ խմբագրությամբ.

«3) 3-րդ կետից հետո ավելացնել հետևյալ խմբագրությամբ նոր` 3.1-ին կետ`

3.1. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում ներառված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է մեկ անձից գնման ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները»:

Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին սույն որոշման N 3 հավելվածում ներառված աշխատանքների գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով: Ընդ որում` գնման ընթացակարգերի կազմակերպման շրջանակում կարող են չկիրառվել սույն կետով նախատեսված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից և տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. նոյեմբերի 26
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 25-ի
N 1929-Ն որոշման

 

«Հավելված N 10
ՀՀ կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 30-ի
N 2215-Ն որոշման

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափման միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Բաժին N 01 Խումբ N 08 Դաս N 01 «Տարածքային զարգացում»
1212 12022 «Առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծում» 150,000.0
ՄԱՍ II. Աշխատանքներ
45461100-2 «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համակարգչային տոմոգրաֆիայի սենյակի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ ՄԱ դրամ 11282360 1 11,282.4
45461100-3 ՀՀ Սյունիքի մարզի «Ծավի միջանակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքներ ՄԱ դրամ 8953000 1 8,953.0
45461100-4 ՀՀ Սյունիքի մարզի «Շիկահողի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգման աշխատանքներ ՄԱ դրամ 5331800 1 5,331.8
45461100-5 ՀՀ Սյունիքի մարզի «Ներքին Հանդի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքներ ՄԱ դրամ 3812480 1 3,812.5
45461100-6 ՀՀ Սյունիքի մարզի «Ճակատենի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգման աշխատանքներ ՄԱ դրամ 3168700 1 3,168.7
45461100-7 ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Սերո Խանզադյանի անվան N 6 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգման աշխատանքներ ՄԱ դրամ 5331800 1 5,331.8
45461100-9 ՀՀ Սյունիքի մարզի «Ա. Վ. Սարդարյանի անվան Ագարակի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքներ ՄԱ դրամ 4655800 1 4,655.8
45461100-10 ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքներ ՄԱ դրամ 11953900 1 11,953.9
45461100-11 ՀՀ Սյունիքի մարզի «Եղվարդի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքներ ՄԱ դրամ 5439500 1 5,439.5
45461100-12 ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքներ ՄԱ դրամ 23230400 1 23,230.4
71351540-1 ՀՀ Սյունիքի մարզի «Ծավի միջանակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ դրամ 177030 1 177.0
71351540-2 ՀՀ Սյունիքի մարզի «Շիկահողի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ դրամ 103210 1 103.2
71351540-3 ՀՀ Սյունիքի մարզի «Ներքին Հանդի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ դրամ 73800 1 73.8
71351540-4 ՀՀ Սյունիքի մարզի «Ճակատենի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ դրամ 60920 1 60.9
71351540-5 ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Սերո Խանզադյանի անվան N 6 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ դրամ 103210 1 103.2
71351540-7 ՀՀ Սյունիքի մարզի «Ա. Վ. Սարդարյանի անվան Ագարակի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման ՄԱ դրամ 90130 1 90.1
աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն
71351540-8 ՀՀ Սյունիքի մարզի «Դավիթ Բեկի միջանակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ դրամ 236260 1 236.3
71351540-9 ՀՀ Սյունիքի մարզի «Եղվարդի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ դրամ 107510 1 107.5
71351540-10 ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ դրամ 454860 1 454.9
45461100-13 ՀՀ Սյունիքի մարզի Որոտանի միջնակարգ դպրոցի տանիքի մասնակի վերանորոգման և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 10819300 1 10,819.3
45461100-14 ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխի միջնակարգ դպրոցի մասնավոր վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 7122700 1 7,122.7
45461100-15 ՀՀ Սյունիքի մարզի «Բարձրավանի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 4438600 1 4,438.6
45461100-16 ՀՀ Սյունիքի մարզի Շենաթաղի հիմնական դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 10613740 1 10,613.7
45461100-17 ՀՀ Սյունիքի մարզի «Լորի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 1985900 1 1,985.9
45461100-18 ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատուրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ ՀՄԱ դրամ 9515600 1 9,515.6
45461100-19 ՀՀ Սյունիքի մարզի «Հարթաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների և դռան փոխարինման աշխատանքներ ՀՄԱ դրամ 10181100 1 10,181.1
45461100-20 ՀՀ Սյունիքի մարզի «Խնածախի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի պատուհանների և դռան փոխարինման աշխատանքներ ՀՄԱ դրամ 10756400 1 10,756.4 »:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 25-ի
N 1929-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ 9 ՊՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

(հազ. դրամ)

45461100-2 «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համակարգչային տոմոգրաֆիայի սենյակի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ ՀՄԱ 11,282.4
45461100-3 ՀՀ Սյունիքի մարզի «Ծավի միջանակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքներ ՄԱ 8,953.0
45461100-4 ՀՀ Սյունիքի մարզի «Շիկահողի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգման աշխատանքներ ՄԱ 5,331.8
45461100-5 ՀՀ Սյունիքի մարզի «Ներքին Հանդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքներ ՄԱ 3,812.5
45461100-6 ՀՀ Սյունիքի մարզի «Ճակատենի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգման աշխատանքներ ՄԱ 3,168.7
45461100-7 ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Սերո Խանզադյանի անվան N 6 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգման աշխատանքներ ՄԱ 5,331.8
45461100-9 ՀՀ Սյունիքի մարզի «Ա. Վ. Սարդարյանի անվան Ագարակի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքներ ՄԱ 4,655.8
45461100-10 ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքներ ՄԱ 11,953.9
45461100-11 ՀՀ Սյունիքի մարզի «Եղվարդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքներ ՄԱ 5,439.5
45461100-12 ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքներ ՄԱ 23,230.4
71351540-1 ՀՀ Սյունիքի մարզի «Ծավի միջանակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ 177.0
71351540-2 ՀՀ Սյունիքի մարզի «Շիկահողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ 103.2
71351540-3 ՀՀ Սյունիքի մարզի «Ներքին Հանդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ 73.8
71351540-4 ՀՀ Սյունիքի մարզի «Ճակատենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ 60.9
71351540-5 ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Սերո Խանզադյանի անվան N 6 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ 103.2
71351540-7 ՀՀ Սյունիքի մարզի «Ա. Վ. Սարդարյանի անվան Ագարակի հիմնական դպրոց » ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ 90.1
71351540-8 ՀՀ Սյունիքի մարզի «Դավիթ Բեկի միջանակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ 236.3
71351540-9 ՀՀ Սյունիքի մարզի «Եղվարդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ 107.5
71351540-10 ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողություն ՄԱ 454.9
Ընդամենը` 84,566.7

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի նոյեմբերի 25-ի
N 1929-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

(հազ. դրամ)

45461100-13 ՀՀ Սյունիքի մարզի Որոտանի միջնակարգ դպրոցի տանիքի մասնակի վերանորոգման և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ ՄԱ 10,819.3
45461100-14 ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխի միջնակարգ դպրոցի մասնավոր վերանորոգման աշխատանքներ ՄԱ 7,122.7
45461100-15 ՀՀ Սյունիքի մարզի «Բարձրավանի միջնակարդ դպրոց » ՊՈԱԿ-ի սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ ՄԱ 4,438.6
45461100-16 ՀՀ Սյունիքի մարզի Շենաթաղի հիմնական դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքներ ՄԱ 10,613.7
45461100-17 ՀՀ Սյունիքի մարզի «Լորի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքներ ՄԱ 1,985.9
45461100-18 ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատուրի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ ՄԱ 9,515.6
45461100-19 ՀՀ Սյունիքի մարզի «Հարթաշենի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի պատուհանների և դռան փոխարինման աշխատանքներ ՄԱ 10,181.1
45461100-20 ՀՀ Սյունիքի մարզի «Խնածախի միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի պատուհանների և դռան փոխարինման աշխատանքներ ՄԱ 10,756.4
Ընդամենը` 65,433.3

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 նոյեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2021
N 1929-Ն
Որոշում