Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՄԻԼԻԱՆՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ «Ս. ՔԱՄԻԼԻՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՄԻԼԻԱՆՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ «Ս. ՔԱՄԻԼԻՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱ ...

 

 

040.0367.100402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2002 թվականի N 367

 

i

ՔԱՄԻԼԻԱՆՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ «Ս. ՔԱՄԻԼԻՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՇՈՑՔԻ «ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵԿԻ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քամիլիանների Միաբանության «Ս. Քամիլիո» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի մարտի 6-ի «Քամիլիանների Միաբանության «Ս. Քամիլիո» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում 2001-2003 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N Մ-59 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Քամիլիանների Միաբանության «Ս. Քամիլիո» բարեգործական հիմնադրամին (ՀՎՀՀ` 05806438) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում` ստորև նշված կապալառու կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 3800000 դրամ գումարը, այդ թվում`

ա) «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 02500052) մատուցված կապի ծառայությունների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1000000 դրամ գումարը.

բ) «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01508596) մատուցված ռադիոէլեկտրոնային կապի ծառայությունների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 100000 դրամ գումարը.

գ) «Շիրակի մարզային էլեկտրացանց» համատեղ ձեռնարկության կողմից (ՀՎՀՀ` 06300755) մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 2500000 դրամ գումարը.

դ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության «Արփի» տարածաշրջանային մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02509667) կատարված խմելու ջրի մատակարարման, կոյուղաջրերի հեռացման և մաքրման աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 200000 դրամ գումարը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2002
N 367
Որոշում