Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

01.01.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 88-րդ հոդվածի 1-ին մասում և 1-ին մասի աղյուսակի վերջին տողում «2403 99 90 090» թիվը փոխարինել «2404 11 000 9» թվով և աղյուսակի ԱՏԳ ԱԱ 2403 ծածկագրին վերաբերող տողից հանել «(բացառությամբ 2403 99 90 090)» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 390-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ մասերով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305, 3401 ծածկագրերին դասվող` մինչև 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում` փորձանմուշները) ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 391-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դրոշմավորման պարտավորություն կրող անձի կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների` մինչև սեփականության իրավունքի` օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն գլխի կիրառության իմաստով` Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող են համարվում նաև դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն մասում նշված դեպքի:

Մանրածախ առևտրի ոլորտում դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներ օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դրոշմավորման պարտավորություն չեն կրում, եթե այդ ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը) կատարվում է օտարման պահին, կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ:»:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 393-րդ հոդվածում`

1) 5-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հայտը և (կամ) հաշվետվության ձևը ներկայացվել են հարկային մարմնի սահմանած լրացման կարգերի պահանջների խախտմամբ:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Հարկային մարմինը հայտը չեղյալ է համարում`

1) ներկայացված հայտից հրաժարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումն ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

2) հայտի բավարարման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկ վճարողի կողմից չստանալու դեպքում:».

3) 7-րդ և 8-րդ մասերը «ապրանքների օտարումն» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Սույն գլխով նախատեսված էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 394-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի կիրառման առումով դրոշմավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված) դրոշմավորման ենթակա ապրանքի միավորի վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նշված դեպքի:».

2) 2-րդ և 3-րդ մասերը «դրոշմավորումը և» բառերից հետո, իսկ 7-րդ մասը «որոնց գծով» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանում են հարկային և (կամ) մաքսային մարմինները» բառերը փոխարինել «սահմանում է հարկային մարմինը» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 396-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են մինչև դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին օրը ներառյալ:».

2) 2-րդ և 3-րդ մասերը «դրոշմապիտակները» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների)» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենսգրքի 422-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «(այդ թվում` կորած)» բառերը և նույն մասը «չընդունվելու» բառից հետո լրացնել «կամ կորստի» բառերով, իսկ «վնասված» բառից հետո` «(բացառությամբ խոտանված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-5-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախորդ հարկային տարին որոշվում է`

1) չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը Օրենսգրքի 396-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում` որպես հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի.

2) Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու դեպքում` որպես հարկային մարմնի կողմից` Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վավերապայմաններին համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշման ընդունման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի.

3) ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կորստի դեպքում` որպես ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները կորած համարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի (գրության) հիման վրա հարուցված` հարկային մարմնի ղեկավարի լիազորած ստորաբաժանման ղեկավարի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարի:

3. Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկ վճարողի կողմից ակցիզային դրոշմանիշեր և (կամ) դրոշմապիտակներ ստացված չլինելու դեպքում, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում տուգանքը հաշվարկվում է յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար` 50 դրամ:

4. Անկախ սույն հոդվածի դրույթներից` մինչև սույն հոդվածով սահմանված դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի վարչական ակտի ընդունումը սահմանված ժամկետում չվերադարձված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձնելու և հարկային մարմնի կողմից դրանց հետընդունման ակտը վարույթ իրականացնող մարմին ներկայացվելու դեպքում դրանց մասով յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի համար հաշվարկվում և գանձվում է տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամ:

5. Սույն գլխի իմաստով` խոտանված են համարվում դրոշմավորման ընթացքում վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները, որոնց քանակը չի գերազանցում Օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ներկայացված վերջին հաշվետվությունում նշված` օգտագործված դրոշմապիտակների քանակի 0,5 տոկոսը:»:

i

Հոդված 9. Օրենսգրքի 423-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «վնասված» բառից հետո լրացնել «կամ խոտանված կամ դրոշմավորման ոչ ենթակա ապրանքի վրա փակցված և ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցված» բառերով.

2) 2-րդ մասի «390-րդ հոդվածում նշված` պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքները պիտանիության (պահպանման) ժամկետի ընթացքում չօտարվելու և այդ ժամկետի ավարտից հետո Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված» բառերը փոխարինել «389-րդ և 390-րդ հոդվածներում նշված ապրանքները Կառավարության սահմանած կարգով դուրս գրվելու դեպքում այդ ապրանքների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի և» բառերով.

3) 3-րդ մասի «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 4-րդ» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օրենսգրքին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների, ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված ապրանքների դրոշմավորման դեպքում դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողից` որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը, եթե այդ ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում` տարանցման մաքսային հայտարարագրում) նշված են դրոշմանիշերի (դրոշմապիտակների) թիվը, սերիաները, հերթական համարները (այդ թվում` միջակայքերով) և դրանց ստացման հաշիվ-վավերագրի համարն ու ամսաթիվը:»:

i

Հոդված 10. Օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով, իսկ «եթե» բառից հետո` «դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում նշված դրոշմավորման ենթակա ապրանքի ընդհանուր արժեքը և (կամ)» բառերով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը հարկային մարմինը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. դեկտեմբերի 24
Երևան
ՀՕ-408-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 16.12.2021
N ՀՕ-408-Ն օրենք