Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

25.12.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2170-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20 Ի N 823-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացում, N 6 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 823-Ն որոշման 3.1-ին կետի 1-4-րդ և 7-10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) 1,104.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` քոլեջի ջեռուցման համակարգի տեղադրման/մոնտաժման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.

2) 42,958.3 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ին` ձայնային սարքավորումների ձեռքբերման համար.

3) 3,828.0 հազ. դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ-ն) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին` սանհանգույցների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.

4) 7,434.9 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Տ. Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.

5) 5,507.1 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի ոռոգման ցանցի շինարարական աշխատանքների ձեռքբերման համար:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «32001. Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում «Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգման նպատակով 2020 թվականի հուլիսի 28-ին «Ավա-բիլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքված` պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/95-4 պայմանագրում կատարել փոփոխություններ` դրանով նախատեսված աշխատանքների կատարման գինն ավելացնելով 113.9 հազ. դրամով և պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 24-ը ներառյալ:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` 2020 թվականի հուլիսի 28-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-20/95-4 կապալային աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Ավաբիլդինգ» ՍՊԸ-ին տրամադրել 171.9 հազ. դրամ գումար` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):

6. Թույլատրել «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ին իր 2021 թվականի կարիքների համար ճաշարանային և հանրային սննդի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված «ԵՕՀՊՄՔ-ՀԲՄԾՁԲ-21/01» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրով տնտեսված գումարներից 43,588.5 հազ. դրամն ուղղել ընթացիկ նորոգման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև գույքի ձեռքբերման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

7. Թույլատրել «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական դպրոց» ՊՈԱԿ-ին իր 2021 թվականի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերով տնտեսված գումարներից և Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «11011. Հիմնական մասնագիտացված հանրակրթություն» միջոցառման շրջանակներում ստացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 17,837.7 հազ. դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի N 1650-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ին ամրացված շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների և ջեռուցման համակարգի տեղադրման համար անհրաժեշտ գույքի և ծառայությունների ձեռքբերման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

8. Թույլատրել «Կրթության զարգացման նորարարական ազգային կենտրոն» հիմնադրամին Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի

«1192. Կրթության որակի ապահովում» ծրագրի «11006. Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում» միջոցառման շրջանակներում ստացված դրամաշնորհից չօգտագործված գումարներից 22,800.0 հազ. դրամն ուղղել ուղևորատար մեքենայի և տպագրական մեքենայի ձեռքբերման գծով ծախսերին` իրականացվելիք ծախսերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. դեկտեմբերի 24
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2170-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2170-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2170-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչ Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ընդամենը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները փակագծերում)
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխա-տանքներ վերակա-ռուցման, վերանորոգման և վերա-կանգնման աշխա-տանքներ նախագծահե- տազոտական, գեոդեզիա-քարտեզա-գրական աշխա-տանքներ ոչ ֆինան­սական այլ ակտիվների ձեռքբերում
ԸՆԴԱՄԵՆԸ (213,308.2) (147,114.8) (78.4) (66,115.0) 0.0
այդ թվում`
- ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ. ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (213,308.2) (147,114.8) (78.4) (66,115.0) 0.0
այդ թվում`
1146 12010 «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովում (54,340.0) - - (54,340.0) -
այդ թվում`
«Մոդողային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակեփ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն համապատասխան համայնքներում տեղակապում (54,340.0) (54,340.0)
1168 32001 Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար (250.3) - (250.3) - -
այդ թվում`
Երնան քաղաք (250.3) (250.3)
Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի վերակառուցում (250.3) (250.3)
1183 32001 Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում (11,603.1) - 171.9 (11,775.0) -
այդ թվում`
ՀՀ Արմավիրի մարզ (11,603.1) - 171.9 (11,775.0) -
«Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ 171.9 171.9
«Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N10 ավագ դպրոց» ՊՈԱԿ (11,775.0) (11,775.0)
1183 32003 Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում (147,114.8) (147,114.8) - - -
այդ թվում`
ՀՀ Շիրակի մարզ (147,114.8) (147,114.8)
«Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (147,114.8) (147,114.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2170-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչ Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, միջոցառումները կատարող պետական մարմինների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ. ԳԻՏՈՒԹՅԱՆ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (213,308.2)
այդ թվում`
1146 12010 «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովում (54,340.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ քաղաքաշինության կոմիտե (54,340.0)
այդ թվում` ըստ ուղղությունների
«Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն համապատասխան համայնքներում տեղակապում (54,340.0)
1168 32001 Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար (250.3)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ քաղաքաշինության կոմիտե (250.3)
այդ թվում` ըստ ուղղությունների
Երնան քաղաք (250.3)
Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի վերակառուցում (250.3)
1183 32001 Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում (11,603.1)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարություն 171.9
այդ թվում` ըստ ուղղությունների
ՀՀ Արմավիրի մարզ 171.9
«Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ 171.9
ՀՀ քաղաքաշինության կոմիտե (11,775.0)
այդ թվում` ըստ ուղղությունների
ՀՀ Արմավիրի մարզ (11,775.0)
«Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N10 ավագ դպրոց» ՊՈԱԿ (11,775.0)
1183 32003 Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում (147,114.8)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ քաղաքաշինության կոմիտե (147,114.8)
այդ թվում` ըստ ուղղությունների
ՀՀ Շիրակի մարզ (147,114.8)
«Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ (147,114.8)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2170-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսվարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, նվազեցումները նշված են փակագծերում)
ծրագիրը միջոցառումը տարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 59,248.8
1045 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն 1,104.1
32001 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 1,104.1
«Երևանի N 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ 1,104.1
1124 Գրահրատարակչության և գրադարանների ծրագիր 3,828.0
32002 Ներդրումներ գրադարանների հիմնանորոգման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 3,828.0
«Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ 3,828.0
1146 Հանրակրթության ծրագիր (25.7)
12004 Ատեստավորման միջոցով որակա­վորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում ընդամենը, որից` 151.0
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 151.0
Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներ 151.0
12008 Նախադպրոցական այլընտրան­քային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (176.7)
Մրցույթով ընտրված կազմակերպություն (176.7)
1148 Արտադպրոցական դաստիարակության ծրագիր (1,638.4)
11005 Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ընդամենը, որից` (1,638.4)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (1,638.4)
«Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, ««Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ, «ԼԱՎԱ- աղբյուր» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» առողջա­րարական ՍՊԸ, «Հանքավանի Խոտորջուր առողջարան» ՍՊԸ, «Գուգարք ճամբար» ՍՊԸ (1,638.4)
1168 Արվեստների ծրագիր 42,958.3
32007 Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 42,958.3
«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ 42,958.3
1183 Ապահով դպրոց 12,942.0
32004 Ավագ մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 12,942.0
«Երևանի Տ. Շևչենկոյի անվան N42 ավագ դպրոց» ՊՈԱԿ 7,434.9
«Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ 5,507.1

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
 2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2170-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.14 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2170-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ  NN 9.1.14, 9.1.42, 9.1.51, 9.1.54, 9.1.56 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2170-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
1 2 3 4 5 6 7
ՀՀ քաղաքաշինության կոմիտե (213,480.1)
Բաժին N 08 Խումբ N 02 Դաս N 05 Արվեստ (250.3)
1168-32001 Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վե ւանորոգման համար (250.3)
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (250.3)
71351540-24 տեխնիկական հսկողության ծառայություններ ԳՀ դրամ (250.3)
Բաժին N 09 Խումբ N 06 Դաս N 01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (213,229.8)
1146-12010 «Մոդուլային» տիպի մանկապարտեզների շենքային ապահովում (54,340.0)
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (54,340.0)
71241200-36 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
71241200-37 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
71241200-38 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
71241200-39 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
71241200-42 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
71241200-43 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
71241200-44 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
71241200-45 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
71241200-51 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
71241200-52 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
71241200-53 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ՀՄԱ դրամ 4,740,000.0 (1) (4,740.0)
50531140-9 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
50531140-10 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
50531140-11 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
50531140-12 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
50531140-15 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
50531140-16 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
50531140-17 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
50531140-18 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
50531140-24 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
50531140-25 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
50531140-26 փորձաքննության ծառայություններ ԳՀ դրամ 200,000.0 (1) (200.0)
1183-32001 Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում (11,775.0)
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (11,775.0)
71241200-27 նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ԳՀ դրամ 11,775,000.0 (1) (11,775.0)
1183-32003 Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում (147,114.8)
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (140,164.8)
45211231-13 միջնակարգ դպրոցների կառուցման աշխատանքներ ԲՄ դրամ (140,164.8)
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (6,950.0)
71351540-9 տեխնիկական հսկողության ծառայություններ ԳՀ դրամ (6,132.4)
98111140-1 հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ (817.6)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2170-Ն որոշման

 

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 6  ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչ Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ծրագիրը միջոցառումը
Ընդամենը
ԸՆԴԱՄԵՆԸ (14,218.0)
այդ թվում`
- ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ. ԳԻՏՈՒԹՅԱՆ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (14,218.0)
այդ թվում`
1045 32001 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում (1,104.1)
1183 32001 Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավում (171.9)
1183 32004 Ավագ մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում (12,942.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 10
ՀՀ կառավարության
2021 թվականի դեկտեմբերի 23-ի
N 2170-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությ ունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0
այդ թվում
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (3,828.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (3,828.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (3,828.0)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (3,828.0)
այդ թվում`
ՀՀ կառավարություն (3,828.0)
այդ թվում`
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (3,828.0)
այդ թվում`
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (3,828.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀկառավարություն (3,828.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (3,828.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (3,828.0)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (3,828.0)
Պահուստային միջոցներ (3,828.0)
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 3,828.0
08 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 3,828.0
այդ թվում`
02 Մշակութային ծառայություններ 3,828.0
այդ թվում`
01 Գրադարաններ 3,828.0
այդ թվում`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 3,828.0
այդ թվում`
1124 Գրահրատարակչության և գրադարանների ծրագիր 3,828.0
այդ թվում`
32002 Ներդրումներ գրադարանների հիմնանորոգման համար 3,828.0
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 3,828.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման
հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 3,828.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 3,828.0
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 3,828.0
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին 3,828.0
- Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային
կազմակերպություններին
3,828.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2021
N 2170-Ն
Որոշում