Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆ ...

 

08.02.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2022 թվականի N 130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի`

i

ա. 19-րդ կետի 2-րդ ենթակետում «1-ին ենթակետով» բառերը փոխարինել «1-ին, 5-րդ ենթակետերով» բառերով,

i

բ. 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ և 5-րդ ենթակետերով.

i

«4) 70 մլն դրամ նախահաշվային արժեքը գերազանցող` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված ջրային համակարգերի կառուցման, վերակառուցման, վերականգնման, ամրակայման, նորոգման շինարարական ծրագրերի համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները կարող են իրականացվել ջրային ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի (մարմինների) կողմից.

i

5) 70 մլն դրամ նախահաշվային արժեքը գերազանցող` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման (վերականգնման, բարելավման) ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների, ինչպես նաև շինարարական աշխատանքների գնումներն իրականացվում են ճանապարհային ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և չավարտված գնման գործընթացների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. փետրվարի 7
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.2022
N 130-Ն
Որոշում