Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

18.02.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հունվարի 20-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`

1) 6.1-ին մասը «գործունեություն» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ մասերով.

«6.2. Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ կարող են իրականացնել սույն օրենքով նախատեսված` գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեություն (բացառությամբ սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին կետի 8-րդ, 9-րդ, 10-րդ ենթակետերով, 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 6-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերով, 8-րդ կետի 5-րդ ենթակետով, 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի) տվյալ պետության օրենսդրությամբ` համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:

6.3. Սույն հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունը մերժվում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4.1-ին, 5-րդ կետերով սահմանված հիմքերով:

6.4. Օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող` սույն հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար թույլտվության տրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության Նախագահի
լիազորությունները կատարող

Ա. Սիմոնյան


2022 թ. փետրվարի 8
Երևան
ՀՕ-3-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 20.01.2022
N ՀՕ-3-Ն օրենք