Սեղմել Esc փակելու համար:
ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ` ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ` ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ N 6, ՖՈ ...

 

 

040.0398.150402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2002 թվականի N 398

 

i

ՉՈՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ` ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ N 6, ՖՈՒՉԻԿԻ ՓՈՂՈՑԻ NN 10 ԵՎ 19, ՍԻՍԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 16 ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշումը և հաշվի առնելով բնակիչների վերաբնակեցման հետ կապված` շենքերի քանդման հրատապությունն ու դրանց համար ֆինանսավորման բացակայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`

ա) ընտրել շինարարական կազմակերպություններ, որոնք իրենց միջոցների հաշվին կիրականացնեն Երևանի Շինարարների փողոցի N 6, Ֆուչիկի փողոցի NN 10 և 19, Սիսակյան փողոցի N 16 վթարային բնակելի շենքերի ապամոնտաժման, շինարարական աղբի տեղափոխման և տարածքի բարեկարգման աշխատանքները.

բ) նշված տարածքների բարեկարգման աշխատանքների ավարտից հետո դրանք առանց մրցույթի տրամադրել վարձակալության` իրացնող շինարարական կազմակերպություններին` տվյալ տարածքի գործառական նշանակությանը չհակասող կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2002
N 398
Որոշում