Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

19.02.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

17 փետրվարի 2022 թվականի N 200-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 6 հավելվածում կատարել փոփոխություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը`

1) Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1075. Մշակութային ժառանգության ծրագիր» ծրագրի «32001. Ներդրումներ թանգարանների և պատկերասրահների հիմնանորոգման համար» միջոցառման շրջանակներում «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի ջերմաստիճանի կարգավորման համակարգի տեղադրման նպատակով 2020 թվականի օգոստոսի 20-ին «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆՀԲՄԱՇՁԲ-20/5, 2020 թվականի սեպտեմբերի 25-ին «ԳՐԻՀՈՎ ԳԵՈ» ՍՊԸ-ի հետ կնքված կապալային աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/158 և 2020 թվականի օգոստոսի 4-ին «Մանանա 1» ՍՊԸ-ի հետ կնքված կապալային աշխատանքների որակի հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/36 պայմանագրերում կատարել փոփոխություններ` դրանցով նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 23-ը ներառյալ.

2) «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի ջերմաստիճանի կարգավորման համակարգի տեղադրման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում` փոփոխություններ կատարելով հետևյալ պայմանագրերում` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները`

ա. 2020 թվականի օգոստոսի 20-ին «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆՀԲՄԱՇՁԲ-20/5 պայմանագրում` մինչև պայմանագրի 11,5 տոկոսի չափով,

բ. 2020 թվականի սեպտեմբերի 25-ին «ԳՐԻՀՈՎ ԳԵՈ» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/158 պայմանագրում` մինչև պայմանագրի 44,7 տոկոսի չափով,

գ. 2020 թվականի օգոստոսի 4-ին «Մանանա 1» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆՄԱԾՁԲ-20/36 պայմանագրում` մինչև պայմանագրի գնի 20,6 տոկոսի չափով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին`

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լենուղի համայնքում,

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավան և Լուսաղբյուր համայնքներում, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արևշատ համայնքում և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուրմանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար գնման ձև սահմանել հրատապ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի (բացառությամբ «զ» պարբերության), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները և ծառայությունները ձեռք բերելով «Նորաշեն» ՆՏ ԱԿ կազմակերպությունից.

2) Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1045. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագրի «32001. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում քաղ. Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջի վերակառուցման նպատակով 2017 թվականի օգոստոսի 14-ին «Թիվ 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀ ՔՊԿԲԸԱՇՁԲ-17/4 պայմանագրում կատարել փոփոխություն` դրանով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ.

3) Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի «1045. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն» ծրագրի «32001. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակներում քաղ. Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի վերակառուցման նպատակով 2017 թվականի հուլիսի 6-ին «ԲԱԶԱԼՏՇԻՆ» ԱԿ-ի հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀ ՔՊԿԲԸԱՇՁԲ-17/2 պայմանագրում կատարել փոփոխություն` դրանով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը սույն որոշմամբ հատկացվող 32,385.2 հազ. դրամ գումարի շրջանակներում նախատեսվող աշխատանքների համար երկարաձգելով մինչև 2022 թվականի մարտի 31-ը ներառյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. փետրվարի 18
Երևան

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
 N 200-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 200-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 3
 ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 200-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 200-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 5
 ՀՀ կառավարության
 2022 թվականի փետրվարի 17-ի
 N 200-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.13 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 200-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.14, 9.1.42 ԵՎ 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 200-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 200-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 6  ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ.  դրամ)

ԲԳԿ/Միջոցառում Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Ընդամենը
ԸՆԴԱՄԵՆԸ (2,257,855.6)
այդ թվում`
6. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (2,257,855.6)
այդ թվում`
6.1. Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում (2,257,855.6)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության
2022 թվականի փետրվարի 17-ի
N 200-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 0.0 0.0
այդ թվում`
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
այդ թվում`
ՀՀ կառավարություն (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
այդ թվում`
1139 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
այդ թվում`
11001 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
Պահուստային միջոցներ (12,054.3) (213,948.3) (511,599.8) (709,475.7)
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 12,054.3 213,948.3 511,599.8 709,475.7
08 ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 12,054.3 36,163.0 60,271.7 80,362.3
այդ թվում`
02 Մշակութային ծառայություններ 12,054.3 36,163.0 60,271.7 80,362.3
այդ թվում`
02 Թանգարաններ և ցուցասրահներ 12,054.30 36,163.0 60,271.7 80,362.3
այդ թվում`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 12,054.30 36,163.00 60,271.7 80,362.30
այդ թվում`
1075 Մշակութային ժառանգության ծրագիր 12,054.3 36,163.0 60,271.7 80,362.3
այդ թվում`
32001 Ներդրումներ թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգման համար 12,054.3 36,163.0 60,271.7 80,362.3
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 12,054.3 36,163.0 60,271.7 80,362.3
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 12,054.3 36,163.0 60,271.7 80,362.3
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 12,054.3 36,163.0 60,271.7 80,362.3
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 12,054.3 36,163.0 60,271.7 80,362.3
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ 12,054.3 36,163.0 60,271.7 80,362.3
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 12,054.3 36,163.0 60,271.7 80,362.3
09 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 0.0 177,785.3 451,328.1 629,113.4
այդ թվում`
06 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ 0.0 177,785.3 451,328.1 629,113.4
այդ թվում`
01 Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ 0.0 177,785.3 451,328.1 629,113.4
այդ թվում`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն - 177,785.30 451,328.10 629,113.40
այդ թվում`
1163 Մասսայական սպորտ - 177,785.3 330,172.6 507,957.9
այդ թվում`
32002 Մարզական օբյեկտների հիմնանորոգում - 177,785.3 330,172.6 507,957.9
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ քաղաքաշինության կոմիտե - 177,785.3 330,172.6 507,957.9
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ - 177,785.3 330,172.6 507,957.9
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ - 177,785.3 330,172.6 507,957.9
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ - 177,785.3 330,172.6 507,957.9
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 177,785.3 330,172.6 507,957.9
- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում - 177,785.3 330,172.6 507,957.9
1045 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն - - 121,155.5 121,155.5
այդ թվում`
32004 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնարտադրական բազայով ապահովում - - 121,155.5 121,155.5
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն - - 121,155.5 121,155.5
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ - - 121,155.5 121,155.5
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ - - 121,155.5 121,155.5
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ - - 121,155.5 121,155.5
ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ - - 121,155.5 121,155.5
- Վարչական սարքավորումներ - - 121,155.5 121,155.5

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.02.2022
N 200-Ն
Որոշում