Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 432 Ո ...

 

 

040.0405.150402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2002 թվականի N 405

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.2-րդ կետով.

«2.2. Սահմանել որ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգի զինծառայողներին (բացի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, որոնց բնակարանները երկրաշարժի հետևանքով քանդվել են կամ ենթակա են քանդման, աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում տրվում է բնակարան ստանալու առաջնահերթ իրավունք:

Ընդ որում, այդ քաղաքացիներին բնակելի տարածության հատկացման հերթականությունը որոշվում է` ելնելով բնակարան ստանալու համար նրանց կողմից համապատասխան համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի գրանցման ժամկետից:

Դիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեղեկանքը` դիմողի կարգավիճակի մասին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2002
N 405
Որոշում