12.03.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 289-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը «հաշվարկելու և վճարելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան տարեկան պետական տուրք վճարելու» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգում.»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «Օրենսգրքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների» բառերը փոխարինել «պետական տուրքի հաշվարկման և գանձման» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության Նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. մարտի 11 Երևան ՀՕ-42-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 11 մարտի 2022 թվական: