Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՅՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՆԱԳՐԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, որոշում եմ.

1. Լիազորել Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանին Հայաստանի Հանրապետության անունից`

ա) Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը ներկայացնել Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթների ընդունման վավերագիր, որում հաստատվում է, որ «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը ընդունել է Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթները` ուղղումներով հանդերձ, ինչպես նաև այն ժամկետներն ու պայմանները, որոնք սահմանված են Միջազգային արժութային հիմնադրամի կառավարիչների խորհրդի` Հիմնադրամին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 1992 թվականի ապրիլի 27-ի թիվ 47-8 բանաձևով, հայտարարվում է, որ Հայաստանի Հանրապետությունը արել է բոլոր անհրաժեշտ քայլերը` սահմանված ժամկետներին ու պայմաններին համապատասխան իր բոլոր պարտավորությունների կատարումը հնարավոր դարձնելու համար.

բ) ստորագրել Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթների բնագրերը, որոնք պահվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության արխիվներում:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

1 մայիսի 1992 թվականի

ՆՀ-98

 

 

pin
ՀՀ Նախագահ
01.05.1992
N ՆՀ-98
Հրամանագիր