Սեղմել Esc փակելու համար:
2002 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0413.160402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2002 թվականի N 413

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի ապրիլի 16-ի «2002 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-1086 հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 2002 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) 2002 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բուժհաստատությունների առաջատար բժիշկ մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև հանրապետական ենթակայության բուժհաստատությունների բժիշկ մասնագետներին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջադրմամբ:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) անհրաժեշտության դեպքում, համաձայն Երևանի քաղաքապետի հայտի, Երևանի տեղական զորակոչային հանձնաժողովները համարել հանրապետական ենթակայության բուժհաստատությունների համապատասխան մասնագետներով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուորո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ փոխադրումը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին զինվորական հավաքակայանից մինչև զորամասերը փոխադրող ավտոբուսների ուղեկցումն ապահովել պետավտոտեսչության կարգախմբերով:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով իրականացվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 2002 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույն չափով օգտագործելու նպատակով փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների պաշտպանություններն ավարտել`

ա) դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2002 թվականի հունիսի 15-ը.

բ) բուհերում` մինչև 2002 թվականի հունիսի 1-ը:

14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 16-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թ.

ապրիլի 16-ի N 413 որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Սարգսյան       - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մ. Հարությունյան  - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ

պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար

Հ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարար

    Կ. Պետրոսյան      - ՀՀ ազգային անվտանգության նախարար

    Ա. Թամազյան       - ՀՀ գլխավոր դատախազ

    Ա. Մկրտչյան       - ՀՀ առողջապահության նախարար

    Ա. Մանուկյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

    Լ. Մկրտչյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարար

Վ. Հովհաննիսյան   - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

անվտանգության և ներքին գործերի մշտական

հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

    Հ. Հարոյան        - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների

                        վարչության պետ

    Գ. Գևորգյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների

                        վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թ.

ապրիլի 16-ի N 413 որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

__________________________________________________________________________

 Մարզերի և  զինկոմիսարիատի                   Հանձնաժողովների անդամները

անվանումները

__________________________________________________________________________

 Երևան             Ռ. Նազարյան     - Երևանի  քաղաքապետ (հանձնաժողովի

                                     նախագահ)                            

 Արաբկիրի          Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ         

 Մաշտոցի                           - Երևան  քաղաքի դատախազ               

 Կենտրոնի                          - Երևան  քաղաքի ներքին գործերի          

 Նոր Նորքի                           վարչության պետ                       

 Շահումյանի                        - Երևանի  կայազորի ռազմական             

 Շենգավիթի                         - Երևան  քաղաքի ներքին գործերի

 Էրեբունու                           ոստիկանության պետ                     

__________________________________________________________________________

 Արագածոտն         Հ. Կարապետյան   - ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի

                                     նախագահ)                              

 Աշտարակի          Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ     

 Ապարանի                           - ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ        

 Թալինի                            - մարզային ներքին գործերի վարչության     

                                     պետ                                    

                                   - Արմավիրի կայազորի ռազմական

                                     ոստիկանության Աշտարակի բաժանմունքի

                                     պետ

__________________________________________________________________________

 Արարատ            Ա. Սարգսյան     - ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի

                                     նախագահ)

 Արտաշատի          Ա. Աղաբեկյան    - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ     

 Արարատի                           - ՀՀ Արարատի մարզի դատախազ            

 Մասիսի                            - մարզային ներքին գործերի վարչության     

                                     պետ                                   

                                   - ՀՀ պաշտպանության նախարարության

                                     ռազմական ոստիկանության վարչության

                                     պետի տեղակալ

__________________________________________________________________________

 Արմավիր           Ա. Հերոյան      - ՀՀ Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի

                                     նախագահ)                              

 Արմավիրի          Ա. Միրզաբեկյան  - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ     

 Վաղարշապատի                       - ՀՀ Արմավիրի մարզի դատախազ       

 (Էջմիածին)                        - մարզային ներքին գործերի վարչության

                                     պետ                         

                                   - Արմավիրի կայազորի ռազմական

                                     ոստիկանության բաժնի պետ

__________________________________________________________________________

 Գեղարքունիք       Վ. Հակոբյան     - ՀՀ Գեղարքունիք մարզպետ (հանձնաժողովի  

                                     նախագահ)                             

 Գավառի            Ս. Սարոյան      - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

 Մարտունու                         - ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ        

 Սևանի                             - մարզային ներքին գործերի վարչության

 Վարդենիսի                           պետ                               

 Ճամբարակի (Կրասնոսելսկ)           - Սևանի  կայազորի ռազմական

                                     ոստիկանության բաժնի պետ

__________________________________________________________________________

 Լոռի              Հ. Քոչինյան     - ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի

                                     նախագահ)

 Վանաձորի          Ա. Փայտյան      - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

 Սպիտակի                           - ՀՀ Լոռու մարզի դատախազ                 

 Ստեփանավանի                       - մարզային ներքին գործերի վարչության       

 Տաշիրի                              պետ                                  

 Թումանյանի                        - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության

                                     Վանաձորի բաժանմունքի պետ

__________________________________________________________________________

 Կոտայք              Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի

                                     նախագահ)

 Կոտայքի (Աբովյան)   Ա. Մելոյան    - ՀՀ պաշտպանության նախարարության      

 Հրազդանի                            նախարարի ավագ օգնական-վարչական       

 Չարենցավանի                         ապարատի ղեկավար                       

 Նաիրիի (Եղվարդ)                   - ՀՀ Կոտայքի մարզի դատախազ              

                                   - մարզային ներքին գործերի վարչության

                                     պետ

                                   - Երևանի կայազորի ռազմական

                                     ոստիկանության Աբովյանի բաժանմունքի

                                     պետ  

__________________________________________________________________________

 Շիրակ             Ֆ. Փիրումյան    - ՀՀ Շիրակի մարզպետ (հանձնաժողովի

                                     նախագահ)  

 Գյումրիի          Գ. Մելքոնյան    - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ    

 Արթիկի                            - ՀՀ Շիրակի մարզի դատախազ               

 Աշոցքի                            - մարզային ներքին գործերի վարչության  

 Անիի                                պետի պաշտոնակատար                   

 Ախուրյանի                         - Շիրակի կայազորի ռազմական

                                     ոստիկանության բաժնի պետ

__________________________________________________________________________

 Սյունիք           Է. Բարսեղյան    - ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի   

                                     նախագահ)                               

 Կապանի            Լ. Երանոսյան    - 1-ին բանակային կորպուսի հրամանատար

 Գորիսի                            - ՀՀ Սյունիքի մարզի դատախազ             

 Սիսիանի                           - մարզային ներքին գործերի վարչության

 Մեղրու                              պետ                                 

                                   - Գորիսի կայազորի ռազմական

                                     ոստիկանության բաժնի պետ             

__________________________________________________________________________

 Վայոց ձոր         Վ. Մաթևոսյան    - ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի  

                                     նախագահ)                               

 Եղեգնաձորի        Մ. Կարապետյան   - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար   

 Վայքի                             - ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ         

                                   - մարզային ներքին գործերի վարչության

                                     պետ

                                   - Եղեգնաձորի կայազորի ռազմական

                                     ոստիկանության բաժնի պետ

__________________________________________________________________________

 Տավուշ           Ա. Ղուլարյան     - ՀՀ Տավուշի մարզպետ (հանձնաժողովի

                                     նախագահ)

 Իջևանի           Մ. Գ. Գրիգորյան  - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ  

 Տավուշի (Բերդ)                    - ՀՀ Տավուշի մարզի դատախազ         

 Նոյեմբերյանի                      - մարզային ներքին գործերի վարչության    

 Դիլիջանի                            պետ                                

                                   - Լոռու կայազորի ռազմական

                                     ոստիկանության բաժնի պետ                   

                                                     

                                                     Հավելված N 3         

                                              ՀՀ կառավարության 2002 թ.

                                              ապրիլի 16-ի N 413 որոշման

                                  

                                 ԿԱԶՄ

                    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

    Հ. Դարբինյան       - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Գ. Աղայան          - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական

                         վարչության պետ

Վ. Տեր-Գրիգորյան   - թերապևտ

    Մ. Թորոսյան        - հոգեբույժ

    Վ. Դարբինյան       - նյարդաբան

    Ա. Մուրադյան       - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

    Ա. Ուզանկիչյան     - վիրաբույժ

    Ա. Շաքարյան        - ակնաբույժ

    Կ. Բաբայան         - մաշկավեներաբան

    Հ. Հովսեփյան       - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2002
N 413
Որոշում