Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

25.03.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 2022 թվականի N 366-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 1 հավելվածի N 6 աղյուսակում «N 1 հավելվածի N 6» բառերը փոխարինել «N 5 հավելվածի N 5» բառերով:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 6 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. մարտի 24
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մարտի 24-ի
N 366-Ն  որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  2022  ԹՎԱԿԱՆԻ  ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 6 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԻՐՏԵԿ 23.12.21 թիվ 2121-Ն որոշման 5-րդ հավելվածը չունի 5-րդ աղյուսակ:

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային ծրագրերի, միջոցառումների և աշխատանքների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ծրագիրը միջոցառումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում
11001 Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ, այդ թվում` 0.0 0.0 0.0 0.0
2. Արհեստական կառույցների պահպանում և շահագործում, այդ թվում 0.0 0.0 0.0 0.0
2.1 Պուշկինի թունել Լոռու մարզ 238.1 2,370.0 2,592.0 (11,500.0)
2.2 Դիլիջանի թունել Գեղարքունիքի և Տավուշի մարզեր 449.8 1,124.6 799.3 9,950.0
2.3 Նալբանդի թունել Լոռու մարզ 58.3 (1,304.2) (1,766.7) 0.0
2.4 Արաքս գետի վրայի Մեղրիի կամուրջ Սյունիքի մարզ 23.8 59.6 395.3 1,007.0
2.5 Հ-6 Աբովյան-Եղվարդ-Աշտարակ ա/ճ-ի Հրազդան գետի վրայի կամուրջ Կոտայքի մարզ 68.0 20.0 392.0 1,520.0
2.6 Մ-1 Երեան-Գյումրի-Վրաստանի սահման ա/ճ-ի Քասախ գետի վրայի կամուրջ Արագածոտնի մարզ 55.8 39.6 23.4 1,570.0
2.7 Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ա/ճ-ի Ձորագետ գետի վրայի կամուրջ Լոռու մարզ (քաղ. Ստեփանավան) (925.8) (2,314.6) (3,003.3) (4,042.0)
2.8 Ջերմուկ քաղաքի կամուրջ Վայոց ձորի մարզ 32.0 5.0 568.0 1,495.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 մարտի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.2022
N 366-Ն
Որոշում