Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆ ...

 

23.09.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1542-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «և «Թ» բաժիններում» բառերը փոխարինել «,«Թ» բաժիններում և «Թ.1» բաժնի 16.2.-րդ և 16.3.-րդ կետերում» բառերով.

2) որոշման 3.1-ին կետը «հերթապահ ծառայությունների,» բառերից հետո լրացնել «Օպերատիվ կառավարման կենտրոնի,» բառերով.

i

3) որոշման N 8 հավելվածի «Ա» բաժնի 1-ին կետի 1-ին ենթակետը «, օպեր-լիազոր» բառից հետո լրացնել «, կրտսեր օպերլիազոր» բառերով.

4) որոշման N 8 հավելվածի «Գ» բաժնի 5-րդ կետի 4-րդ ենթակետում և «Ե» բաժնի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «ավագ ինժեներ, ինժեներ» բառերը փոխարինել «ավագ ճարտարագետ, ճարտարագետ» բառերով.

5) որոշման N 8 հավելվածի «Ե» բաժնի 11-րդ կետը «ծառայողներ» բառից հետո լրացնել «, Երևան քաղաքի վարչության ենթակա տարածքային բաժնի ծառայության վաշտի ծառայողներ, տարածքային բաժնի բաժանմունքի ծառայության ավագ տեսուչ» բառերով.

6) որոշման N 8 հավելվածի «Ը» բաժնի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

15. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայություն
NN խումբը պաշտոնների անվանումները ամսական հավելումների չափերն ըստ ծառայության տարիների (դրամ)
1-ին մակարդակ (0-2 տարի) 2-րդ մակարդակ (2-5 տարի) 3-րդ մակարդակ (5-10 տարի) 4-րդ մակարդակ (10-15 տարի) 5-րդ մակարդակ (15-20 տարի) 6-րդ մակարդակ (20-25 տարի) 7-րդ մակարդակ (25 և ավելի տարի)
Ը 1) 38 Վարչության պետ 176,334 181,034 186,016 191,003 196,235 216,769 217,277
2) 37 Վարչության պետի տեղակալ 165,126 169,593 175,889 180,712 185,534 210,597 212,955
3) 30 Բաժնի պետ 209,645 215,162 221,599 227,376 233,626 259,651 266,597
4) 28 Բաժնի պետի տեղակալ 207,859 213,121 219,448 225,163 231,895 259,966 267,790
5) 26 Բաժնի կազմում բաժանմունքի պետ 194,543 199,195 204,508 209,590 214,650 248,759 260,882
6) 25 ՀԿՀ ավագ տեսուչ (պարեկային ծառայության կազմակերպման, մոնիթորինգի և վերլուծության բաժինների) 190,464 195,116 199,768 204,850 209,910 214,963 220,426
7) 22 Ավագ տեսուչ (պարեկային ծառայության կազմակերպման, մոնիթորինգի և վերլուծության բաժինների) 167,585 172,396 177,209 181,361 186,613 191,864 196,454
8) 18 Տեսուչ (պարեկային ծառայության կազմակերպման, մոնիթորինգի և վերլուծության բաժինների), կապիտան 195,502 203,127 210,753 217,717 224,802 228,763 231,138
9) 13 Տեսուչ (պարեկային ծառայության կազմակերպման, մոնիթորինգի և վերլուծության բաժինների), ավագ լեյտենանտ 197,396 204,876 212,358 219,840 226,657 238,492 245,139
10) 11 Տեսուչ (պարեկային ծառայության կազմակերպման, մոնիթորինգի և վերլուծության բաժինների), լեյտենանտ 195,088 202,425 208,981 218,736 225,281 231,318 236,692
11) 36 Գնդի հրամանատար 145,887 150,082 154,535 158,989 163,255 187,957 192,918
12) 29 Գնդի հրամանատարի տեղակալ, պարեկային գումարտակի հրամանատար 185,769 191,031 196,696 202,412 208,483 236,554 243,716
13) 27 Գնդի գումարտակի հրամանատար, պարեկային գումարտակի հրամանատարի տեղակալ 191,006 196,760 202,511 208,266 214,459 244,651 254,983
14) 23 Գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, վաշտի հրամանատար 171,556 176,386 181,655 186,925 192,194 204,825 211,425
15) 22 Վաշտի հրամանատարի տեղակալ, պարեկային դասակի հրամանատար 163,942 168,688 173,434 178,611 183,790 188,967 194,573
16) 21 Ավագ պարեկ, մայոր 161,369 166,180 170,993 175,807 181,058 186,309 191,560
17) 21 Ավագ տեսուչ (ծառայության, տեխնիկայի գծով), մայոր 161,369 166,180 170,993 175,807 181,058 186,309 191,560
18) 16 Պարեկ, կապիտան 193,916 201,541 209,167 216,792 224,539 228,500 231,537
19) 12 Պարեկ, ավագ լեյտենանտ 189,195 196,676 204,158 211,639 219,118 230,953 237,600
20) 10 Պարեկ, լեյտենանտ 181,226 188,563 195,780 205,536 212,081 218,118 224,154
21) 16 Տեսուչ (ծառայության), կապիտան 193,916 201,541 209,167 216,792 224,539 228,500 231,537
22) 12 Տեսուչ (ծառայության), ավագ լեյտենանտ 189,195 196,676 204,158 211,639 219,118 230,953 237,600
23) 10 Տեսուչ (ծառայության), լեյտենանտ 181,226 188,563 195,780 205,536 212,081 218,118 224,154
24) 9/3 Կրտսեր պարեկ 160,339 161,954 164,159 168,888 170,085 171,282 173,935

 

7) որոշման N 8 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Թ.1» բաժնով.

 

Թ.1 16.1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության` պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ծառայողներ, տարածքային բաժնի գծային բաժանմունքի ծառայության ավագ տեսուչ 13,492
16.2. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի (բացառությամբ 4-րդ (հատուկ) գումարտակի) ծառայողներ 20,000
16.3. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 4-րդ (հատուկ) գումարտակի`  
1) Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատար 214,910
2) Գնդի կազմում հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ 184,200
3) Վաշտի հրամանատար 184,200
4) Ավագ ինժեներ 156,200
5) Դասակի հրամանատար 187,650
6) Տեսուչ 168,050
7) Ավագ ոստիկան 118,440

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է 2021 թվականի մարտի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2021 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2021
N 1542-Ն
Որոշում