Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

09.04.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2022 թվականի N 463-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին 2022 թվականին հատկացնել 875,473.6 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` համաձայն N 1 հավելվածի:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը: Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. ապրիլի 7
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի
7-ի N 463-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 6 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ - - -
այդ թվում`
Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին - - -
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն - - -
այդ թվում`
1212 Տարածքային զարգացում - - -
այդ թվում`
12007 ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով - - -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (875,473.6) (875,473.6) (875,473.6)
ՀՀ Արագածոտնի մարզպետարան 28,904.0 28,904.0 28,904.0
այդ թվում` ըստ ուղղությունների
Անտառուտ համայնքի համայնքային կենտրոնի կառուցում 7,641.7 7,641.7 7,641.7
Բյուրական համայնքի հուշարձանի կառուցում և հասարակական նշանակության տարածքների բարեկարգում 3,384.5 3,384.5 3,384.5
Կարբի համայնքի հասարակական նշանակության տարածքների բարեկարգում (երթուղային ավտոմեքենաների կանգառ, «Կարբիի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տարածքի բարեկարգում և մուտքի կազմակերպում) 4,000.5 4,000.5 4,000.5
Կարբի համայնքի «Այ-Թի դպրոց և ուսուցման կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնաշենքի հիմնանորոգում 13,877.3 13,877.3 13,877.3
ՀՀ Արարատի մարզպետարան 43,886.8 43,886.8 43,886.8
այդ թվում` ըստ ուղղությունների
Հովտաշատ համայնք, Հ. Բաղրամյան 57/1 հողամաս հասցեում պոլիկլինիկայի կառուցում 31,370.5 31,370.5 31,370.5
Արմաշ համայնքի Արցախ, Անկախության և Ձկնաբուծական փողոցների ասֆալտապատում 429.8 429.8 429.8
Այնթապ համայնքի ցածր ճսշման գազատարի կառուցման աշխատանքներ 8,169.5 8,169.5 8,169.5
Դիմիտրով համայնքի հոսանքի 30 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային արևային համակարգի տեղադրման աշխատանքներ 3,917.0 3,917.0 3,917.0
ՀՀ Արմավիրի մարզպետարան 156,358.7 156,358.7 156,358.7
այդ թվում` ըստ ուղղությունների
Ծաղկունք համայնքի մշակույթի տան վերանորոգում 1,162.9 1,162.9 1,162.9
Ամբերդ համայնքի մի շարք փողոցների գազիֆիկացում 441.2 441.2 441.2
Արմավիրի համայնքի Սայաթ֊Նովա փողոցի Ջիվանի-Հանրապետության, Մյասնիկյան փողոցի Ջիվանի-Չարենց հատվածների հիմնանորոգում 3,821.6 3,821.6 3,821.6
Ջանֆիդայի համայնքապետարանի Վ. Սարգսյանի անվան մանկապարտեզի համալիրի հիմնանորոգում 2,700.3 2,700.3 2,700.3
Գայ համայնքի մանկապարտեզի շենքի կառուցում 64,864.4 64,864.4 64,864.4
Զարթոնք համայնքի մանկապարտեզի կառուցում 600.7 600.7 600.7
Դալարիկ համայնքի Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանցի կառուցում 1,899.7 1,899.7 1,899.7
Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի` Արարատյան փ.- Հանրապետության հրապարակ հատվածի հիմնանորոգում և Բաղրամյան 6, 8, 10 շենքերի բակային տարածքի և Եղոյան փողոցի բնակելի շենքերի հատող հատվածի, Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգում 63,798.0 63,798.0 63,798.0
Արևաշատ համայնքի մանկապարտեզի կառուցում 17,069.9 17,069.9 17,069.9
ՀՀ Գ֊եղարքունիքի մարզպետարան 219,009.8 219,009.8 219,009.8
այդ թվում` ըստ ուղղությունների
Ծովակ համայնքի 1-ին փողոցի ասֆալտապատում 4,200.8 4,200.8 4,200.8
Ներքին Գետաշեն համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում 19,641.6 19,641.6 19,641.6
Սարուխան համայնքի Ա. Իսահակյան, Ս. Թեհլերյան փողոցների և Գ. Դարբինյան փակուղու ասֆալտապատում 751.1 751.1 751.1
Ճամբարակ համայնքի Բաբաջանյան փողոցի և Թթուջուր բնակավայրի ջրահեռացման աշխատանքներ 900.0 900.0 900.0
Սևան համայնքի թվով 7 բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգում 12,000.0 12,000.0 12,000.0
Մարտունի համայնքի 1-ին, 2-րդ, 3-րդ մանկապարտեզների տանիքներին ֆոտովոլտային կայանի տեղադրում 772.2 772.2 772.2
Ծովինար համայնքի մանկապարտեզի շենքի վերանորոգում-3-րդ փուլ 10,892.0 10,892.0 10,892.0
Արծվանիստ համայնքի մանկապարտեզի հիմնանորոգում 8,759.9 8,759.9 8,759.9
Ճամբարակ համայնքի ներհամայնքային Նադարյան փողոցի 1350 քառ. մ ընդհանուր մակերեսով հատվածի ասֆալտապատում և բարեկարգում 6,209.9 6,209.9 6,209.9
Վարդենիկ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում 70,732.4 70,732.4 70,732.4
Ծովասար համայնքի մանկապարտեզի կառուցում 498.1 498.1 498.1
Ճամբարակ համայնքի Կալավան, Այգուտ, Դպրաբակ և Ներքին Ճամբարակ բնակավայրերում խաղահրապարակների կառուցում 2,643.3 2,643.3 2,643.3
Մեծ Մասրիկ համայնքի մշակույթի տան կառուցում (2-րդ փուլ) 17,145.2 17,145.2 17,145.2
Վարդենիկ համայնքում գոյություն ունեցող 2 խորքային հորերի մաքրում և վերագործարկում (թիվ 1 և թիվ 2 խորքային հորեր) 2,447.9 2,447.9 2,447.9
Գեղամասար համայնքի 12 բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ներքին և (կամ) արտաքին ցանցերի կառուցում կամ վերակառուցում 34,597.2 34,597.2 34,597.2
«Գավառ համայնքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում 9,505.5 9,505.5 9,505.5
Նորատուս համայնքի համայնքապետարանի վարչական շենքի կառուցում (5,122.0) (5,122.0) (5,122.0)
«Երանոս համայնքի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի 2-րդ մասնաշենքի ուժեղացում և հիմնանորոգում 22,434.7 22,434.7 22,434.7
ՀՀ Լոռու մարզպետարան 30,768.5 30,768.5 30,768.5
այդ թվում` ըստ ուղղությունների
Օձուն համայնքի բնակավայրերում լուսավորության համակարգերի կառուցում 6,831.0 6,831.0 6,831.0
Օձուն համայնքի Այգեհատ բնակավայրի փողոցների նորոգում սալարկմամբ 9,845.9 9,845.9 9,845.9
Սարչապետ համայնքի Սարչապետ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքի վերակառուցումը հանդիսությունների սրահի 14,091.6 14,091.6 14,091.6
ՀՀ Կոտայքի մարզպետարան 127,137.6 127,137.6 127,137.6
այդ թվում` ըստ ուղղությունների
Եղվարդ քաղաքի արտաքին լուսավորությոան ցանցի նորոգում 100,188.9 100,188.9 100,188.9
Ծաղկաձոր համայնքում կոյուղու ցանցի կառուցման աշխատանքներ 26,948.7 26,948.7 26,948.7
ՀՀ Շիրակի մարզպետարան 11,573.5 11,573.5 11,573.5
այդ թվում` ըստ ուղղությունների
Հոռոմ համայնքի 400 մետր ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում 11,573.5 11,573.5 11,573.5
ՀՀ Սյունիքի մարզպետարան 85,284.4 85,284.4 85,284.4
այդ թվում` ըստ ուղղությունների
Կապան համայնքի Աճանան բնակավայրի ոռոգման համակարգի վերակառուց ում 31,938.6 31,938.6 31,938.6
Քաջարան համայնքի Բակունց փողոցում գտնվող մինի ֆուտբոլային մարզադաշտի վերակառուցում, Բաբիկավանում, Քաջարան քաղաքի Խանջյան և Աբովյան փողոցներում խաղահրապարակների կառուցում 24,566.6 24,566.6 24,566.6
Մեղրի քաղաքի մանկապարտեզի հիմնանորոգում 28,779.2 28,779.2 28,779.2
ՀՀ Տավուշի մարզպետարան 172,550.3 172,550.3 172,550.3
այդ թվում` ըստ ուղղությունների
Բերդ համայնքի Բերդ, Վարագավան, Վ. Ծաղկավան, Չինչին, Տավուշ, Նավուր, Արծվաբերդ, Չինարի, Չորաթան, Նորաշեն և Վ. Կ. Աղբյուր բնակավայրերի գիշերային լուսավորության համակարգի կառուցում 172,550.3 172,550.3 172,550.3

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 7-ի
N 463-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ - - -
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - - -
այդ թվում`
08 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ - - -
այդ թվում`
01 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ - - -
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - - -
այդ թվում`
1212 Տարածքային զարգացում - - -
այդ թվում`
12007 ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով - - -
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ կառավարություն (875,473.6) (875,473.6) (875,473.6)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (875,473.6) (875,473.6) (875,473.6)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (875,473.6) (875,473.6) (875,473.6)
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (875,473.6) (875,473.6) (875,473.6)
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին (875,473.6) (875,473.6) (875,473.6)
ՀՀ Արագածոտնի մարզպետարան 28,904.0 28,904.0 28,904.0
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 28,904.0 28,904.0 28,904.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 28,904.0 28,904.0 28,904.0
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ 28,904.0 28,904.0 28,904.0
Կապիտա] դրամաշնորհներ պետական հատվածի այ] մակարդակներին 28,904.0 28,904.0 28,904.0
- Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին 28,904.0 28,904.0 28,904.0
ՀՀ Արարատի մարզպետարան 43,886.8 43,886.8 43,886.8

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 7-ի
N 463-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը

1212

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

Միջոցառման դասիչը

12007

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

Միջոցառման անվանումը

ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Նկարագրությ ունը

ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Միջոցառման տեսակը

Տրանսֆերտների տրամադրում

Միջոցառումն իրականացնողի անվանումը ՀՀ համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
ՀՀ համայնքների թիվ, հատ 38 38 38
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) - - -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
 2022 թվականի ապրիլի 7-ի
N 463-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.49, 9.1.50, 9.1.51, 9.1.52, 9.1.53, 9.1.54, 9.1.55, 9.1.56, 9.1.58 ԵՎ 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2022
N 463-Ն
Որոշում