Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱ ...

 

01.01.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 208-րդ հոդվածի 4-րդ մասում`

i

1) 1-ին կետի «և սոցիալական» բառերը փոխարինել «, սոցիալական (բացառությամբ սույն կետի «ժ» ենթակետի), բնապահպանական, առողջապահական և վերարտադրության» բառերով.

i

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.

«ժ. կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում սույն կետի «է» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափերի նկատմամբ կիրառվում է 0.0 գործակիցը.».

i

3) 2-րդ կետի «` արհեստական և բնական պայմաններում վերարտադրության (բացառությամբ գիտահետազոտական նպատակներով վերաբնակեցման) նպատակներով օգտագործման (հայթայթման)» բառերը փոխարինել «բնապահպանական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով օգտագործման» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. ապրիլի 12
Երևան
ՀՕ-76-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 23.03.2022
N ՀՕ-76-Ն  օրենք