Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱ ...

 

22.04.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի թիվ ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հակակոռուպցիոն կոմիտեում առնվազն 10 տարի հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.».

2) 9-րդ կետի «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «հատուկ քննչական ծառայությունում» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածի 4-րդ մասի 10-րդ կետում «հատուկ քննչական ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոն» բառերով:

 

Հոդված 4.

i

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.04.2022 թվականից` 23.03.22 ՀՕ-83-Ն օրենք)

(4-րդ հոդ. փոփ. 23.03.22 ՀՕ-83-Ն օրենք)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. ապրիլի 17
Երևան
ՀՕ-155-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 24.03.2021
N ՀՕ-155-Ն օրենք