Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

01.06.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 44-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «(բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերը.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասին համապատասխան` վաղեմության վերջնաժամկետը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով:».

3) 5-րդ մասը և 6-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) եթե, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, լրացել են հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները.»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածում`

1) 10-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բացառությամբ սույն հոդվածի 10.1-ին մասով սահմանված` հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման դեպքերի, հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է`».

2) 10-րդ մասի 2-րդ կետը և 11-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 10-րդ մասի 3-րդ կետից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի» բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին մասով.

«10.1. Անկախ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված սահմանափակումներից` հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում` ճշտված հարկային հաշվարկները) ներկայացվում են հարկային մարմնի սահմանած կարգով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի վրա» բառերը:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետի «ե.1» ենթակետի «ապրանքների» բառը փոխարինել «արտադրատեսակների» բառով և նույն մասից հանել «, բնաիրային» բառը.

2) 2-րդ կետը`

ա. «վճարած հարկերի» բառերից հետո լրացնել «և վճարների» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետում նշված ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 65-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 6. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «: Սույն ենթակետի կիրառության իմաստով` համարվում է, որ հարկ վճարողը Օրենսգրքի 65-րդ գլխով սահմանված կարգով հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրի գործողության ժամանակահատվածում ներառված չէ բարձր ռիսկայնության խմբում» բառերը:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 398-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «հարկային իրավախախտում» բառերից առաջ լրացնել «հնարավոր» բառով.

2) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը «հարկային» բառից առաջ լրացնել «հնարավոր» բառով.

3) 3-րդ մասի «հարկային իրավախախտման փաստը» բառերը փոխարինել «հնարավոր հարկային իրավախախտումը» բառերով:

 

i

Հոդված 8. Օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հարուցված`» բառը փոխարինել «հարուցված վարչական վարույթի արդյունքում» բառերով:

 

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորման գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. ապրիլի 12
Երևան
ՀՕ-88-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 23.03.2022
N ՀՕ-88-Ն օրենք