Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

23.04.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2022 թվականի N 557-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի աղյուսակում, NN 1, 3 հավելվածներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. ապրիլի 22
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 22-ի
N 557-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
Եկամուտների գծով -
Ծախսերի գծով (50,000.0)
Դեֆիցիտը (պակասուրդը) (50,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 22-ի
N 557-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
այդ թվում`
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը (50,000.0) (50,000.0) (50,000.0)
այդ թվում`
2. Ֆինանսական զուտ ակտիվներ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
այդ թվում`
2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում (50,000.0) (50,000.0) (50,000.0)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (50,000.0) (50,000.0) (50,000.0)
որից`
«Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերություն (50,000.0) (50,000.0) (50,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 22-ի
N 557-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1.1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 50,000.0 50,000.0 50,000.0
այդ թվում`
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
1165 Ծրագրի անվանումը` Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր 50,000.0 50,000.0 50,000.0
Ծրագրի նպատակը` Ներդրումների ներգրավման և արտահանման խթանում
Վերջնական արդյունքի նկարագրությունը` Նախորդ տարվա համեմատ ներդրումների և արտահանման ծավալների աճ
Ֆինանսական ակտիվների կառավարման միջոցառումներ
Միջոցառման անվանումը` Հայաստանի Հանրապետությունում ադամանդագործության զարգացմանն ուղղված միջոցառում
44001 Միջոցառման նկարագրությունը` ՀՀ-ում ադամանդագործական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկը սպասարկելու նպատակով հիմնադրվող «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում` 100 տոկոս բաժնեմասերի ձեռքբերում 50,000.0 50,000.0 50,000.0
Միջոցառման տեսակը`
Բաժնեմասերի ձեռքբերում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 22-ի
N 557-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 5 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1165 Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1165 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 44001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Հայաստանի Հանրապետությունում ադամանդագործության զարգացմանն ուղղված միջոցառում
Նկարագրությունը` ՀՀ-ում ադամանդագործական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկը սպասարկելու նպատակով հիմնադրվող «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում` 100 տոկոս բաժնեմասերի ձեռքբերում
Միջոցառման տեսակը` Բաժնեմասերի ձեռքբերում
Միջոցառումն իրականացնողի անվանումը` «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերություն
Արդյունքի չափորոշիչներ
Ձեռք բերվող 100.0 հազ. դրամ արժեքով հասարակ բաժնետոմսերի քանակը 500 500 500
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 50,000.0 50,000.0 50,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 22-ի
N 557-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ իննամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (50,000.0) (50,000.0) (50,000.0)
1165 Ծրագրի անվանումը` (50,000.0) (50,000.0) (50,000.0)
Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր
Ծրագրի նպատակը`
Ներդրումների ներգրավման և արտահանման խթանում
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Նախորդ տարվա համեմատ ներդրումների և արտահանման ծավալների աճ
Ծրագրի միջոցառումներ
11002 Միջոցառման անվանումը`
ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներ
Միջոցառման նկարագրությունը`
Նոր ոլորտների զարգացման նպաստում, արտահանմանն աջակցություն, նոր շուկաների ընդլայնման աջակցություն, սերտիֆիկացման ծառայությունների փոխհատուցում, վարկավորման տոկոսների սուբսիդավորում, կարողությունների զարգացում, արտահանման խնդիրների հետազոտում (50,000.0) (50,000.0) (50,000.0)
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 22-ի
N 557-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի, միջոցառումների բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են
փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերություններ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
այդ թվում`
01 Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
այդ թվում`
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (50,000.0) (50,000.0) (50,000.0)
այդ թվում`
1165 Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր (50,000.0) (50,000.0) (50,000.0)
այդ թվում`
11002 ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն (50,000.0) (50,000.0) (50,000.0)
այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (50,000.0) (50,000.0) (50,000.0)
Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում (50,000.0) (50,000.0) (50,000.0)
- Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ (50,000.0) (50,000.0) (50,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 22-ի
N 557-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.10 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՄԱՍ 1. 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1165 Ներդրումների և արտահանման խթանման ծրագիր

 

Ծրագրի միջոցառումները

 

Ծրագրի դասիչը` 1165 Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11002 առաջին
կիսամյակ
իննամիս տարի
Միջոցառման անվանումը` ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներ
Նկարագրությունը` Նոր ոլորտների զարգացման նպաստում, արտահանմանն աջակցություն, նոր շուկաների ընդլայնման աջակցություն, սերտիֆիկացման ծառայությունների փոխհատուցում, վարկավորման տոկոսների սուբսիդավորում, կարողությունների զարգացում, արտահանման խնդիրների հետազոտում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Միջոցառումն իրականացնողի անվանումը Մասնագիտացված կազմակերպություններ
Արդյունքի չափորոշիչներ
Արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպում և իրականացում, միջոցառումների քանակը, հատ (3) (4) (6)
Գործարար համաժողովների (ֆորումների), ինչպես նաև այլ համանման միջոցառումների մասնակցություն և (կամ) կազմակերպում, հատ (1) (1) (2)
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (50,000.0) (50,000.0) (50,000.0)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2022
N 557-Ն
Որոշում