Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

29.04.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2022 թվականի N 589-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարին`

1) 23118.4 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ին` դպրոցականների մաթեմատիկական ու բնագիտական առարկաներից գիտելիքների ստուգման TIMSS միջազգային հետազոտության փորձնական փուլի անցկացման նպատակով դյուրակիր համակարգիչների ձեռքբերման համար.

2) 93,675.6 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին` նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենի տեղակալների և հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմինների անդամների վերապատրաստումներն իրականացնելու, ինչպես նաև Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2-րդ, 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների նոր ծրագրերին համապատասխան ուսումնական նյութերի մշակման և տպագրության համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. ապրիլի 28
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի
28-ի N 589-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 0.0
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 0. 0 0. 0 0. 0
1192 Ծրագրի անվանումը
Կրթության որակի ապահովում 0.0 0.0 0.0
Ծրագրի նպատակը
Ընթացիկ աշխատանքների, բարեփոխումների և նոր նախաձեռնություն­ների միջոցով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ոլորտում իրականացվող միջոցառումների, մատուցվող ծառայությունների բովանդակության և կազմակերպման որակի շարունակական բարելավում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Նախադպրոցականից մինչև հետբուհական կրթության որակի, այն է` սովորողների, միջավայրի, ծրագրերի և ուսումնական նյութերի բովանդակության, գործընթացների, ինչպես նաև վերջնարդյունքների որակի բարելավում ըստ ներպետական և միջազգային ցուցիչների
Ծրագրի միջոցառումներ
11006 Միջոցառման անվանումը`
Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում 23,863.0 71,621.2 93,675.6
Միջոցառման նկարագրությունը
Հանրակրթության պետական կրթական չափորոշիչների մշակում, վերանայում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում
11010 Միջոցառման անվանումը`
Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը (23,863.0) (89,279.2) (128,991.6)
Միջոցառման նկարագրությունը
Հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մշակում և ներդրում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում
11022 Միջոցառման անվանումը`
Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում 0.0 17,658.0 35,316.0
Միջոցառման նկարագրությունը
Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացի կազմակերպում և իրականացում
Միջոցառման տեսակը`
Ծառայությունների մատուցում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 28-ի
 N 589-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 28-ի
N 589-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 93,675.6
1192 Կրթության որակի ապահովում 93,675.6
11006 Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությ ուն 93,675.6
«Կրթության զարգացման նորարարական ազգային կենտրոն» հիմնադրամ 93,675.6

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 28-ի
N 589-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՑՈՒՆՔԱՑԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1192 Կրթության որակի ապահովում

 

Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1192 Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11006 առաջին
կիսամյակ
ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում
Նկարագրությունը` Հանրակրթության պետական կրթական չափորոշիչների մշակում, վերանայում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող կազ­մակերպության (կազմակերպու­թյունների) անվանումը (անվա­նումները)` Մասնագիտացված կազմակերպություն
Արդյունքի չափորոշիչներ
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերապատրաստված ուսուցիչների թիվ, մարդ 0 180 180
Հանրակրթական ուսումնական հաստատությունների վերապատրաստված տնօրենների և տնօրենի տեղակաչների թիվ, մարդ 1500 3000 3600
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոչեգիաչ կառավարման մարմնի վերապատրաստված անդամների թիվ, մարդ 3600 7200 9000
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 2, 3, 6, 8 և 11-րդ դասարանների ՀՊՉ համապատասխան ուսումնական նյութերի մշակումև տպագրություն, անվանում 0 39 39
Տավուշի մարզում 2, 6, 3, 8 և 11-րդ դասարանների վերապատրաստված ուսուցիչների թիվ, մարդ 0 170 170
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 23,863.0 71,621.2 93,675.6
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1192 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը` 11010 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Ատեստավորման նոր համակարգի ներդրում` ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը
Նկարագրությունը` Հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մշակում և ներդրում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող կազ­մակերպության (կազմակերպու­թյունների) անվանումը (անվա­նումները)` Մասնագիտացված կազմակերպություն
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (23,863.0) (89,279.2) (128,991.6)
Ծրագրի միջոցառումները
Ծրագրի դասիչը` 1192 Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը` 11022 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը` Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստա­վորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում
Նկարագրությունը` Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստա­վորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացի կազմակերպում և իրականացում
Միջոցառման տեսակը` Ծառայությունների մատուցում
Ծառայությունը մատուցող կազ­մակերպության (կազմակերպու­թյունների) անվանումը (անվա­նումները)` Մասնագիտացված կազմակերպություն
Արդյունքի չափորոշիչներ
Վերապատրաստված մանկավարժական աշխատողների թիվը, մարդ 900 1,800
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 0.0 17,658.0 35,316.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 28-ի
N 589-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.14, 9.1.8, 9.1.15, 9.1.29, 9.1.49, 9.1.50, 9.1.51, 9.1.52, 9.1.53, 9.1.54, 9.1.55, 9.1.56, 9.1.57 ԵՎ 9.1.58 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 ապրիլի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2022
N 589-Ն
Որոշում