Սեղմել Esc փակելու համար:
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈ ...

26.07.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.05.2002  -ից մինչեւ   26.07.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 06.07.07 թիվ 778-Ն որոշում)

i

040.0448.230402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2002 թվականի N 448

 

i

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին և 17-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

ա) տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

բ) տոհմային անասնաբուծության գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին) կողմից տրվող լիցենզիայի ձևը (կցվում է):

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

ապրիլի 23-ի N 448 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

2. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը, այսուհետև` լիցենզավորվող մարմին):

3. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով և տրվում է անժամկետ:

4. Սույն կարգով տրված լիցենզիաները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Ըստ գործունեության տեսակների լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորվող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:

i

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

7. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են`

կանոնադրության պատճենը,

պետական գրանցման վկայականի պատճենը (ներդիրներով),

հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը,

լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

տվյալներ կազմակերպությունում ընդգրկված մասնագետների մասին (այդ թվում` նրանց բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը),

առկա անասնագլխաքանակի տոհմային ծագումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

տարածքային անասնաբուժական ծառայության կողմից տեղեկանք` առկա գլխաքանակը սահմանված կարգով ախտորոշիչ հետազոտումների և հակահամաճարակային պատվաստումների ենթարկված լինելու մասին:

8. Ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են`

հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը (անհատ ձեռնարկատերերի համար),

լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

անձի բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը,

առկա անասնագլխաքանակի տոհմային ծագումը հաստատող փաստաթղթերի պատճենները,

տարածքային անասնաբուժական ծառայության կողմից տեղեկանք` առկա գլխաքանակը սահմանված կարգով ախտորոշիչ հետազոտումների և հակահամաճարակային պատվաստումների ենթարկված լինելու մասին:

9. Լիցենզավորված իրավաբանական անձի կողմից իրականացվող աշխատանքներում համապատասխան մասնագետի բացակայության դեպքում իրավաբանական անձին տրված լիցենզիան համարվում է կասեցված:

10. Լիցենզավորված գործունեության իրականացման ժամանակ անհրաժեշտ է պահպանել օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված տեխնիկական պահանջներն ու պայմանները, այդ թվում` բնապահպանական, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

11. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև մասնագիտական որակավորման բացակայության դեպքում: Հայտը մերժելու որոշման մասին եռօրյա ժամկետում տեղեկացվում է հայտատուին:

12. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել և դադարեցվել, եթե խախտվել են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները:

 

4. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

13. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիա ստացած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը)` օրենքով սահմանված կարգով:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

ապրիլի 23-ի N 448 որոշմամբ

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

00 Գ N 00000

 

Կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը ________________________________

 

Գտնվելու վայրը (հասցեն) ___________________________________________________

 

Գտնվելու ժամկետը` անժամկետ:

 

Նախարար ______________________________

 

Տրված է _______ ______________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2002
N 448
Որոշում