Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ ...

 

01.06.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետում «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) 1-ին կետի «բազայից» բառը փոխարինել «բազայի 80 տոկոսից» բառերով.

2) 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցնելու գործարքների մասով ծախսն ընդունվում է Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխանաբար «ա» և «բ» ենթակետերով վարձակալ կամ փոխառու շահութահարկ վճարողների համար սահմանված չափից ոչ պակաս չափով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 179-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) օտարված ապրանքի արտադրությունում անմիջականորեն օգտագործված` Հայաստանի Հանրապետության մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված բնապահպանական հարկի գումարները` հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների օտարմանը համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար այդ ապրանքների մասով սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հաշվարկված բնապահպանական հարկի գումարները:».

2) 7-րդ մասի առաջին նախադասությունից հանել «կամ մատակարարներին» բառերը:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. մայիսի 19
Երևան
ՀՕ-111-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 04.05.2022
N ՀՕ-111-Ն օրենք