Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 170 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2021 թվականի N 292-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը «և ավելի համաֆինանսավորվող հայտերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ համայնքների գլխավոր հատակագծերի մշակման հայտերի)» բառերով,

i

բ. 4-րդ կետը «ձևերին համապատասխան» բառերից հետո լրացնել «ու ըստ անհրաժեշտության ոլորտային լրացուցիչ պայմանների ներառմամբ» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«2021 թվականին սուբվենցիայի հայտը տեխնիկական բնութագրերի հետ միասին ներկայացվում են համապատասխան մարզպետարան` մինչև 2021 թվականի մարտի 10-ը:»,

i

գ. 5-րդ կետը «փետրվարի 5-ը» բառերից հետո լրացնել «, իսկ 2021 թվականին` մինչև մարտի 15-ը» բառերով,

i

դ. 10-րդ կետում «2020 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետարաններ մինչև 2020 թվականի մայիսի 26-ը» բառերը փոխարինել «2021 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները ներկայացվում են համապատասխան մարզպետարաններ մինչև 2021 թվականի հունիսի 5-ը» բառերով,

i

ե. 11-րդ կետում «իսկ 2020 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2020 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «իսկ 2021 թվականին սուբվենցիայի ամբողջական փաթեթները նախարարություն են ներկայացվում մինչև 2021 թվականի հունիսի 10-ը:» բառերով,

i

զ. 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ավագանու որոշումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն համայնքների, որտեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավագանի չի ձևավորվել:» բառերով,

i

է. 17-րդ կետում «2020 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2020 թվականի հուլիսի 20-ը» բառերը փոխարինել «2021 թվականին հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը քննարկվում են մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը» բառերով,

ը. ուժը կորցրած ճանաչել 22.1-ին, 22.2-րդ և 22.3-րդ կետերը,

թ. 24-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«._____________________________________________________________________.

|Ծրագրի ոլորտը                |Հայաստանի Հանրապետության պետական       |

|                             |բյուջեից տրամադրվող սուբվենցիայի       |

|                             |չափաբաժինը, տոկոս                      |

|                             |_______________________________________|

|                             |մայրա-   |մայրա-   |մայրա-   |սահմանա- |

|                             |քաղաքից  |քաղաքից  |քաղաքից  |մերձ և   |

|                             |մինչև    |60 կմ-ից |100 կմ-ից|(կամ)    |

|                             |60 կմ    |ավելի և  |ավելի    |բարձր    |

|                             |հեռավո-  |մարզկենտ-|հեռավո-  |լեռնային |

|                             |րություն |րոնից    |րություն |բնակավայր|

|                             |ունեցող  |մինչև    |ունեցող  |         |

|                             |բնակավայր|30 կմ    |բնակավայր|         |

|                             |         |հեռավո-  |         |         |

|                             |         |րություն |         |         |

|                             |         |ունեցող  |         |         |

|                             |         |բնակավայր|         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Խմելու ջրամատակարարման,      |  55     |   60    |    65   |    70   |

|ինչպես նաև  ջրահեռացման      |         |         |         |         |

|համակարգի կառուցում/նորոգում |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Ոռոգման համակարգի            |  55     |   60    |    65   |    70   |

|կառուցում/նորոգում           |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Բնակավայրի փողոցների         |  55     |   60    |    65   |    70   |

|կառուցում/նորոգում սալարկմամբ|         |         |         |         |

|խճապատմամբ                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Փողոցային լուսավորության     |  50     |   55    |    60   |    65   |

|համակարգի կառուցում/նորոգում |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Վերականգնվող էներգետիկա, այդ |  50     |   55    |    60   |    65   |

|թվում` արևային  ֆոտովոլտային |         |         |         |         |

|կայանների տեղադրում          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Բնակավայրերի գազիֆիկացում    |  50     |   55    |    60   |    65   |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Մանկապարտեզների կառուցում,   |  50     |   55    |    60   |    65   |

|վերակառուցում/նորոգում       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Մեքենասարքավորումների,       |  40     |   45    |    50   |    55   |

|տեխնիկայի և  գույքի          |         |         |         |         |

|ձեռքբերում                   |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Աղբավայրերի բարեկարգում կամ  |  40     |   45    |    50   |    55   |

|փակում                       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Համայնքների գլխավոր          |  40     |   45    |    50   |    55   |

|հատակագծերի մշակում          |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Հասարակական շենքերի          |  35     |   40    |    45   |    50   |

|(մշակույթի տուն, համայնքային |         |         |         |         |

|կենտրոններ և  այլն)          |         |         |         |         |

|կառուցում/վերանորոգում       |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Բնակավայրի փողոցների         |  30     |   35    |    40   |    45   |

|կառուցում/նորոգում           |         |         |         |         |

|ասֆալտապատմամբ               |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Այգիների, պուրակների         |  30     |   35    |    40   |    45   |

|կառուցում/բարեկարգում        |         |         |         |         |

|_____________________________|_________|_________|_________|_________|

|Բազմաբնակարան շենքերի        |  30     |   35    |    40   |    45   |

|ընդհանուր բաժնային           |         |         |         |         |

|սեփականության գույքի         |         |         |         |         |

|նորոգում, այդ թվում`         |         |         |         |         |

|էներգախնայող միջոցառումների  |         |         |         |         |

|կիրառում                     |         |         |         |         |

._____________________________________________________________________.

«,

 

ժ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.2-րդ կետով.

i

«24.2 Համայնքների գլխավոր հատակագիծ չունեցող համայնքների դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը նվազում է 5 տոկոսով, բացառությամբ այն համայնքների, որոնք ընթացիկ տարում ներկայացրել են գլխավոր հատակագծի մշակման սուբվենցիոն հայտ, ինչպես նաև այն համայնքների, որոնց գլխավոր հատակագծերը նախատեսվում է մշակել ընթացիկ տարում այլ ծրագրերի շրջանակներում:».

2) որոշման N 3 հավելվածի`

i

ա. «Սահմանամերձ, բարձր լեռնային համայնք/ բնակավայրի» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«._____________________________________________________________________.

|Համայնքի գլխավոր    |Այո/ ոչ,                                        |

|հատակագծի           |Այո-ի դեպքում նշել հաստատման ամսաթիվը           |

|առկայություն        |                                                |

._____________________________________________________________________.

«,

 

բ. «Ծրագրի արդյունքներին հասնելու գործողությունները և միջոցառումները» սյունակում «(այդ թվում` շինարարական աշխատանքների, ասֆալտապատման, խողովակների, հաղորդալարերի, լուսատուների (ԼԵԴ), նկարագրություններն ու ծավալները (չափերը)» բառերը փոխարինել «(այդ թվում` շինարարական աշխատանքների ծավալները, կառուցվող և նորոգվող փողոցների ու մայթերի երկարություններն ու մակերեսները, ջրամատակարարման, կոյուղու, ոռոգման և գազի խողովակների երկարությունները և նկարագրությունները, լուսավորության հաղորդալարերի երկարությունները, հենասյուների քանակը, լուսատուների (ԼԵԴ) նկարագրությունները» բառերով,

գ. «Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա» սյունակում «ասֆալտապատման» բառը փոխարինել «փողոցների կառուցման և նորոգման» բառերով,

դ. «Ծրագրի ընդհանուր բյուջեն» սյունակը «......... դրամ (100%),» բառերից հետո լրացնել «Մինչև ընթացիկ տարվա վերջ չավարտվող ծրագրերի դեպքում` հստակ առանձնացնել ընթացիկ տարվա ծախսերը և հաջորդ տարվա ծախսերը» բառերով.

3) որոշման N 4 հավելվածի`

i

ա. «Մշտադիտարկումը և գնահատումը» սյունակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարզպետարանն իրականացնում է յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի մասով համայնքի և կապալառուի կամ մատակարարի միջև կնքված պայմանագրերի հավաքագրում և մշտադիտարկում»,

բ. «Մշտադիտարկումը և գնահատումը» սյունակի 4-րդ կետում «նախարարություն» բառը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերով,

գ. «Մշտադիտարկումը և գնահատումը» սյունակի 13-րդ կետը «արձանագրությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար համայնքի և կապալառուի կամ մատակարարի միջև կնքված պայմանագրերը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. մարտի 4

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.02.2021
N 292-Ն
Որոշում