Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 170 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 2022 թվականի N 37-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետը «հայտերը» բառից հետո լրացնել «, իսկ մինչև 25,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում` յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 1,5 մլն դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտերը» բառերով,

բ. 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «գլխավոր հատակագծերի» բառերը փոխարինել «քաղաքաշինական փաստաթղթերի» բառերով,

i

գ. 4-րդ կետը «տեխնիկական բնութագրերի (այսուհետ` բնութագիր)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցման, նորոգման, վերականգնման, ուժեղացման ծրագրերի դեպքում` շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության» բառերով,

դ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«24. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա տրամադրվում է սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի հետևյալ չափաբաժնով` ըստ ծրագրի հետևյալ ոլորտների`

 

«.______________________________________________________________________.

|Ծրագրի ոլորտը                 |Հայաստանի Հանրապետության պետական       |

|                              |բյուջեից տրամադրվող սուբվենցիայի       |

|                              |չափաբաժինը, տոկոս                      |

|                              |_______________________________________|

|                              |մայրա- |մայրա-  |մայրա- |բարձր |Սահմա- |

|                              |քաղաքից|քաղաքից |քաղաքից|լեռ-  |նամերձ |

|                              |մինչև  |60 կմ-ից|100    |նային |բնակա- |

|                              |60 կմ  |ավելի և |կմ-ից  |բնակա-|վայր   |

|                              |հեռա-  |մարզ-   |ավելի  |վայր  |       |

|                              |վորու- |կենտրո- |հեռավո-|      |       |

|                              |թյուն  |նից     |րու-   |      |       |

|                              |ունեցող|մինչև   |թյուն  |      |       |

|                              |բնակա- |30 կմ   |ունեցող|      |       |

|                              |վայր   |հեռա-   |բնակա- |      |       |

|                              |       |վորու-  |վայր   |      |       |

|                              |       |թյուն   |       |      |       |

|                              |       |ունեցող |       |      |       |

|                              |       |բնակա-  |       |      |       |

|                              |       |վայր    |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Խմելու ջրամատակարարման, ինչպես|     60|      60|     65|    70|     70|

|նաև  ջրահեռացման համակարգի    |       |        |       |      |       |

|կառուցում/նորոգում            |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Ոռոգման համակարգի             |     60|      60|     65|    70|     70|

|կառուցում/նորոգում            |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Բնակավայրի փողոցների          |     35|      40|     45|    50|     55|

|կառուցում/նորոգում            |       |        |       |      |       |

|ասֆալտապատմամբ                |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Բնակավայրի փողոցների          |     45|      50|     55|    60|     65|

|կառուցում/նորոգում սալարկմամբ,|       |        |       |      |       |

|խճապատմամբ                    |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Հեռագնա արոտների ճանապարհների |     40|      45|     50|    55|     60|

|բարելավում                    |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Փողոցային լուսավորության      |     45|      50|     55|    60|     70|

|համակարգի կառուցում/նորոգում  |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Վերականգնվող էներգետիկա,      |     45|      50|     55|    60|     70|

|այդ թվում` արևային            |       |        |       |      |       |

|ֆոտովոլտային կայանների        |       |        |       |      |       |

|տեղադրում                     |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Բնակավայրերի գազիֆիկացում     |     45|      50|     55|    60|     65|

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Նախադպրոցական հաստատություն-  |     70|      70|     70|    75|     80|

|ների կառուցում,               |       |        |       |      |       |

|վերակառուցում/նորոգում        |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Բազմաբնակարան շենքերի         |     35|      40|     45|    50|     60|

|ընդհանուր բաժնային            |       |        |       |      |       |

|սեփականության գույքի նորոգում,|       |        |       |      |       |

|այդ թվում` էներգախնայող       |       |        |       |      |       |

|միջոցառումների կիրառում       |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Մեքենասարքավորումների,        |     35|      40|     45|    50|     60|

|տեխնիկայի և  գույքի ձեռքբերում|       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Աղբավայրերի բարեկարգում կամ   |     40|      45|     50|    55|     60|

|փակում                        |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Հասարակական շենքերի (մշակույթի|     35|      40|     45|    50|     60|

|տուն, համայնքային կենտրոններ  |       |        |       |      |       |

|և  այլն) կառուցում/           |       |        |       |      |       |

|վերանորոգում                  |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Այգիների, պուրակների          |     30|      35|     40|    45|     55|

|կառուցում/բարեկարգում         |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Օպտիկամանրաթելային ցանցի/     |     10|      15|     20|    30|     55|

|կապուղու կառուցում,           |       |        |       |      |       |

|բարելավում                    |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Քաղաքացիական պաշտպանության    |     30|      35|     40|    45|     65|

|ենթակառուցվածքների, ինչպես    |       |        |       |      |       |

|նաև  ապաստարանների կառուցում  |       |        |       |      |       |

|և  նորոգում                   |       |        |       |      |       |

|______________________________|_______|________|_______|______|_______|

|Համայնքների քաղաքաշինական     |     30|      35|     40|    45|     55|

|փաստաթղթերի մշակում           |       |        |       |      |       |

.______________________________________________________________________.

 

24.1. Մասնավոր հատվածի (կազմակերպություններ, ընկերություններ, բնակչություն), ինչպես նաև այլ դոնոր կազմակերպությունների կողմից ծրագրի 20 տոկոս և ավելի համաֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելանում է 5 տոկոսով:

24.2. Մինչև 25,0 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում` յուրաքանչյուր ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելանում է 10 տոկոսով:

24.3. Խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվող ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի չափաբաժինը որոշվում է իրականացվող ծրագրի շրջանակներում 50 և ավել տոկոս կազմող բնակավայրերի աշխարհագրական դիրքին համապատասխան չափաբաժիններով:

24.4. «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, այդ թվում` էներգախնայող միջոցառումների կիրառում» ծրագրի կիրառման դեպքում` պարտադիր պահանջ է բազմաբնակարան շենքերի բնակիչների համաֆինանսավորման մասնակցությունը` ծրագրի ընդհանուր արժեքի 5 տոկոս և ավելիի չափով` ամբողջական էներգախնայող միջոցառումների կիրառման դեպքում, և 10 տոկոս և ավել համաֆինանսավորման չափով` առանց էներգախնայող միջոցառումների կիրառման դեպքում:

24.5. Դոնոր կազմակերպության կողմից ծրագրի ընդհանուր արժեքի 51 և ավել տոկոս համաֆինանսավորման դեպքում նախագծման և շինարարական, ինչպես նաև գույքի ու տեխնիկայի ձեռքբերման գործընթացները կարող են իրականացվել նշված կազմակերպության կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն, և ողջ գործընթացը համաձայնեցնելով համապատասխան համայնքների և մարզպետարանների հետ:».

2) որոշման N 3 հավելվածի աղյուսակի`

ա. «Համայնքի/բնակավայրի բնակչությունը» սյունակում «Մարդ» բառը փոխարինել «Համայնքի` .... մարդ, ծրագիրն իրականացնող բնակավայրի/բնակավայրերի` ... մարդ» բառերով,

բ. «Համայնքի/բնակավայրի բնակչությունը» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

._____________________________________________________________________.

|«Սահմանամերձ        |Նշել, եթե համայնքը հանդիսանում է սահմանամերձ կամ|

|համայնք/բնակավայր   |ծրագիր իրականացնող ո՞ր բնակավայրը/բնակավայրերն  |

|                    |են հանդիսանում սահմանամերձ»,                    |

._____________________________________________________________________.

 

գ. «Սահմանամերձ, բարձր լեռնային համայնք/բնակավայրի» սյունակում հանել «Սահմանամերձ» բառը, «եթե համայնքը» բառերից հետո լրացնել «, և ծրագիր իրականացնող բնակավայրը/բնակավայրերը» բառերով և հանել «սահմանամերձ և (կամ)» բառերը,

դ. «Համայնքի բնակավայրի ենթակառուցվածքների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն» սյունակում «բնակավայրի» բառը փոխարինել «և ծրագիր իրականացվող բնակավայրի/բնակավայրերի» բառերով,

ե. «Ծրագրի ակնկալվող արդյունքները, որոնց միջոցով պետք է հասնել ծրագրի իրականացման նպատակին» սյունակը «համայնքի» բառից հետո լրացնել «և ծրագիր իրականացնող բնակավայրի/բնակավայրերի» բառերով,

զ. «Ծրագրի արդյունքներին հասնելու գործողությունները և միջոցառումները» սյունակը «(շինարարական աշխատանքների ծավալները)» բառերից հետո լրացնել «, նախադպրոցական հաստատությունների, հանրային շենք-շինությունների, բազմաբնակարան շենքերի, քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների, ինչպես նաև ապաստարանների մակերեսները (տանիքների վերակառուցման ու նորոգման դեպքում տանիքների մակերեսները, իսկ ԷԽ միջոցառումների դեպքում նաև շենքերի ծավալները)» բառերով, իսկ «(ԼԵԴ) նկարագրությունները» բառերից հետո լրացնել «օպտիկամալուխային հաղորդալարերի երկարությունները, դրանց թողունակությունները: Ընդ որում, անհրաժեշտ է առանձին ներկայացնել օպտիկամալուխային կապի սպասարկման համար մրցութային գործընթացի արդյունքներով ընտրված համապատասխան օպերատորի կողմից սպասարկման վերաբերյալ տեղեկանքը» բառերով,

է. «Ծրագրի ազդեցությունը համայնքի և շահառուների վրա» սյունակը «- այլ:» բառից առաջ լրացնել`

«- Գազամատակարարման դեպքում` նշել ծրագրի արդյունքում գազամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը:

- Նախադպրոցական հաստատությունների կառուցման և նորոգման դեպքում` նշել ծրագրի արդյունքում նախադպրոցական սաների թիվը, ստեղծվող աշխատատեղերի թիվը:

- Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի վերանորոգման դեպքում, այդ թվում` էներգախնայողության միջոցառումների կիրառմամբ` նշել շենքերի բնակարանների ու բնակիչների թիվը:

- Հեռագնա արոտների ճանապարհների բարելավման դեպքում` նշել ճանապարհներից օգտվող գյուղացիական տնտեսությունների թիվը և հեռավար արոտների մակերեսները:

- Օպտիկամանրաթելային ցանցի/կապուղու կառուցման ու բարելավման դեպքում` նշել ծրագրի արդյունքում ցանցից օգտվող բաժանորդների թիվը, այդ թվում` քաղաքացիների, հանրային օբյեկտների ու կազմակերպությունների թիվը:

- Քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքների, ինչպես նաև ապաստարանների կառուցման և նորոգման դեպքում` նշել հնարավոր պաշտպանվող և պատսպարվող բնակչության թիվը» բառերով,

ը. «Ծրագրի ընդհանուր բյուջեն» սյունակը «գոյություն ունեցող շենք-շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ փորձաքննության ծառայության արժեքը` ________ դրամ» բառերից հետո լրացնել «ինժեներաերկրաբանական հետազոտության ծառայության արժեքը` ____ դրամ» բառերով, «ընթացիկ տարվա» բառերից հետո լրացնել «ընթացքում նախատեսվող աշխատանքներն ու» բառերով, իսկ «հաջորդ տարվա» բառերից հետո` «աշխատանքներն ու» բառերով.

3) որոշման N 4 հավելվածի աղյուսակը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով`

 

«._____________________________________________________________________.

|18.|Ծրագրի ավարտից հետո,            |Այցելության արդյունքներով շահա- |

|   |Նախարարության ոլորտային         |գործման ընթացքում բացահայտվող   |

|   |մասնագետների, ոլորտային         |թերությունների առկայության մասին|

|   |գերատեսչությունների համապատասխան|տեղեկատվություն է ներկայացվում  |

|   |մասնագետների (համաձայնությամբ), |համապատասխան համայնքի ղեկավարին,|

|   |մարզպետարանների կողմից          |ինչպես նաև  Նախարարությանը:»:   |

|   |իրականացվում են շահագործման     |                                |

|   |հանձնված օբյեկտների, ձեռքբերված |                                |

|   |մեքենասարքավորումների, տեխնիկայի|                                |

|   |ու գույքի կիրառման ու օգտա-     |                                |

|   |գործման մշտադիտարկման մասով     |                                |

|   |այցելություններ` ծրագրի ավարտից |                                |

|   |հետո առաջին տարվա ընթացքում`    |                                |

|   |տարին մեկ անգամ, այնուհետև`  ըստ|                                |

|   |անհրաժեշտության:                |                                |

._____________________________________________________________________.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունվարի 13

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունվարի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.01.2022
N 37-Ն
Որոշում