Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁ ...

 

 

040.1731.150118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1731-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով, 5-րդ և 6.4-րդ կետերով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող անասնաբուժական սպասարկման կենտրոնների շենքերը և դրանց կից շինությունները (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի հատուկ դասընթացի արդյունքում հավանության արժանացած գործարար ծրագրերի շահառուներին (այսուհետ` շահառուներ)` համաձայն N 1 հավելվածի, շահառուների կողմից ներկայացված գործարար ծրագրերի համաձայն` որպես սպանդանոցներ շահագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մինչև 2020 թվականի հունիսի 1-ը, հիմք ընդունելով պետական գույքի վկայականներում նշված տվյալները, շահառուների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագիր)` դրանցում նախատեսելով, որ`

1) շահառուները պարտավորվում են իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար, շենքերի վերակառուցման և սարքավորումների ձեռքբերման նպատակով կատարել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր` համաձայն N 2 հավելվածի.

2) շահառուները պարտավորվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև սույն որոշման հիման վրա պայմանագրերի կնքումը կատարված ներդրումների վերաբերյալ իրենց կողմից ներկայացված ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե` սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց վեցամսյա ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.

3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսով կատարելու դեպքում շահառուները 3 ամսվա ընթացքում պարտավոր են կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում շահառուները 2 ամսվա ընթացքում պարտավոր են կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.

5) շահառուների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագրերը ենթակա են լուծման.

6) պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` շահառուների միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 01.11.2018 թիվ 1212-Ա, 09.04.2020 թիվ 516-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 28-ի

N 1731-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN|Գույքն ստացողի|Գույքի   |Գտնվելու վայրը  |Փաստացի |Հողամա|Գույքի  |

|ը/|անվանումը     |անվանումը|                |մակերեսը|սի մա-|կադաստ- |

|կ |              |         |                |(քառ. մ)|կերեսը|րային   |

|  |              |         |                |        |(հա)  |արժեքը  |

|__|______________|_________|________________|________|______|________|

|1.|(1-ին կետն ուժը կորցրել է 14.01.2021 թիվ 41-Ն որոշում)            |

|__|______________|_________|________________|________|______|________|

|2.|«ԱՐՄԱՎԻՐ      |վարչական |ՀՀ Արմավիրի     |   201.8|   0,3| 3307800|

|  |ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ|շենք     |մարզ, ք. Արմավիր|        |      |        |

|  |              |         |Երևանյան  փող.  |        |      |        |

|  |              |         |N 2/12          |        |      |        |

|__|______________|_________|________________|________|______|________|

|3.|(3-րդ կետն ուժը կորցրել է 26.05.2022 թիվ 754-Ա որոշում)           |

|__|______________|_________|________________|________|______|________|

|4.|«ԼԷՌ» ՍՊԸ     |գրասենյա-|ՀՀ Շիրակի մարզ, |  258,34|0,0827| 3507893|

|  |              |կի շենք  |գ. Աշոցք        |        |      |        |

|__|______________|_________|________________|________|______|________|

|5.|«ԹՍՀ ԹԱԼԻՆ    |անասնա-  |ՀՀ Արագածոտնի   |  522.67|  0,56| 6001245|

|  |ՍԼՈՏԵՐ ՀՕՈՒՍԵ»|բուժարան |մարզ,           |        |      |        |

|  |ՍՊԸ           |         |քաղ. Թալին,     |        |      |        |

|  |              |         |Ձորափնյայի 71   |        |      |        |

|__|______________|_________|________________|________|______|________|

|6.|«Առողջ        |անասնա-  |ՀՀ Սյունիքի     |   495.1|   0,5| 1016276|

|  |մսամթերք» ՍՊԸ |բուժական |մարզ,           |        |      |        |

|  |              |սպասար-  |քաղ. Սիսիան,    |        |      |        |

|  |              |կում     |Իսրայելյան 47   |        |      |        |

|__|______________|_________|________________|________|______|________|

|7.|(7-րդ կետն ուժը կորցրել է 01.11.2018 թիվ 1212-Ա որոշում)          |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 01.11.2018 թիվ 1212-Ա, 09.04.2020 թիվ 516-Ա, 14.01.2021 թիվ 41-Ն, 26.05.2022 թիվ 754-Ա որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի դեկտեմբերի 28-ի

N 1731-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Գույքն ստացողի   |Կատարվող ներդրումների չափը (հազ. դրամ)   |Ստեղծ|

|ը/կ|անվանումը        |                                         |վող  |

|   |                 |                                         |աշխա-|

|   |                 |                                         |տատե-|

|   |                 |                                         |ղերի |

|   |                 |                                         |թիվը |

|___|_________________|_________________________________________|_____|

|1. |(1-ին կետն ուժը կորցրել է14.01.2021 թիվ 41-Ն որոշում)            |

|___|_________________|_________________________________________|_____|

|2. |«ԱՐՄԱՎԻՐ         |32,183.34                                |4    |

|   |ՍՊԱՆԴԱՆՈՑ» ՍՊԸ   |(որից` 22,183.34 դրամը` վերակառուցման,   |     |

|   |                 |իսկ մնացած 10,000.0 դրամը`               |     |

|   |                 |սարքավորումների ձեռքբերման համար)        |     |

|___|_________________|_________________________________________|_____|

|3. |(3-րդ կետն ուժը կորցրել է 26.05.2022 թիվ 754-Ա որոշում)          |

|___|_________________|_________________________________________|_____|

|4. |«ԼԷՌ» ՍՊԸ        |35,000.0                                 |4    |

|   |                 |(որից` 25,000.0 դրամը` վերակառուցման,    |     |

|   |                 |իսկ մնացած 10,000.0 դրամը`               |     |

|   |                 |սարքավորումների ձեռքբերման համար)        |     |

|___|_________________|_________________________________________|_____|

|5. |«ԹՍՀ ԹԱԼԻՆ ՍԼՈՏԵՐ|30,000.0                                 |4    |

|   |ՀՕՈՒՍԵ» ՍՊԸ      |(որից` 20,000.0 դրամը` վերակառուցման,    |     |

|   |                 |իսկ մնացած 10,000.0 դրամը`               |     |

|   |                 |սարքավորումների ձեռքբերման համար)        |     |

|___|_________________|_________________________________________|_____|

|6. |«Առողջ           |35,000.0                                 |4    |

|   |մսամթերք» ՍՊԸ    |(որից` 25,000.0 դրամը` վերակառուցման,    |     |

|   |                 |իսկ մնացած 10,000.0 դրամը`               |     |

|   |                 |սարքավորումների ձեռքբերման համար)        |     |

|___|_________________|_________________________________________|_____|

|7. |(7-րդ կետն ուժը կորցրել է 01.11.2018 թիվ 1212-Ա որոշում)         |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 01.11.2018 թիվ 1212-Ա, 09.04.2020 թիվ 516-Ա, 14.01.2021 թիվ 41-Ն, 26.05.2022 թիվ 754-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2017
N 1731-Ա
Որոշում