Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ...

 

 

040.0479.300402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2002 թվականի N 479

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «1992-1994 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան համար շենք ձեռք բերելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի միջև 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «1992-1994 թվականների պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» պայմանագրի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան շենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 515,420.2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված գումարը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի միջև 2001 թվականի մայիսի 26-ին ստորագրված «1992-1994 թվականների պարտքային պարտավորությունների և պահանջների կարգավորման մասին» պայմանագրով նախատեսված Բելառուսի Հանրապետության պարտքի մարում: Պարտքի մարումը ձևակերպել Բելառուսի Հանրապետության բանկում բացված Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հաշվին նշված պայմանագրի համաձայն Բելառուսի Հանրապետության կողմից կատարվող փոխանցումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած տեղեկատվության հիման վրա.

բ) Բելառուսի Հանրապետության կողմից պարտքային պարտավորության մարումը հաջորդ բյուջետային տարիներ տեղափոխվելու դեպքում ապահովել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան շենքի կառուցման համար չմարված պարտքի գումարի չափով միջոցների նախատեսումը հաջորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2002
N 479
Որոշում