Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Սնանկության գործ    

    դատարանի որոշում                          թիվ ԵԱՆԴ/0088/04/14

    Սնանկության գործ թիվ ԵԱՆԴ/0088/04/14      2021թ.

Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Ա. Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

է. Սեդրակյան

2021 թվականի հուլիսի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արայիկ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Երևան համայնքի (այսուհետ` Համայնք)` պարտապան Արայիկ Մկրտչյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Արայիկ Մկրտչյանին սնանկ ճանաչել:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 18.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Արայիկ Մկրտչյանը սնանկ է ճանաչվել:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 08.12.2014 թվականի որոշմամբ նշանակվել է սնանկության գործով կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 02.02.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2016 թվականի որոշմամբ Արայիկ Մկրտչյանի` դատական ակտի բողոքարկման ժամկետի բացթողնման պատճառը հարգելի ճանաչելու և ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

i

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 16.02.2017 թվականի որոշմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի (այսուհետ` Համայնքի ղեկավար) դիմումը բավարարվել է մասնակիորեն` Համայնքի ղեկավարի միջնորդությունը` պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ, մերժվել է. սնանկ ճանաչված Արայիկ Մկրտչյանի պարտատերերի պահանջների ցուցակում գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի պահանջը` 2.291.576 ՀՀ դրամի չափով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» հերթում` որպես ստորադաս չապահովված պահանջ: Համայնքի ղեկավարի պահանջը` մնացած 3.834.196 ՀՀ դրամի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2017 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Դատարանի 16.02.2017 թվականի որոշումը մասնակի` սնանկ ճանաչված Արայիկ Մկրտչյանի պարտատերերի պահանջների ցուցակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի պահանջը` 2.291.576 ՀՀ դրամի չափով գրանցելու և 3.834.196 ՀՀ դրամի չափով մերժելու մասերով, բեկանվել է և գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության: Դատարանի 16.02.2017 թվականի որոշումը մնացած` Համայնքի ղեկավարի միջնորդությունը պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ մերժելու մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.10.2017 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2017 թվականի որոշման դեմ Արայիկ Մկրտչյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

i

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 08.06.2018 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի դիմումը բավարարվել է մասնակի` սնանկ ճանաչված Արայիկ Մկրտչյանի պարտատերերի պահանջների ցուցակում գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի պահանջը` 2.291.576 ՀՀ դրամի չափով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» հերթում` որպես ստորադաս չապահովված պահանջ: Համայնքի ղեկավարի պահանջը` մնացած 3.834.196 ՀՀ դրամի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.12.2018 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.06.2018 թվականի որոշումը բեկանվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վ. Գևորգյանի դիմումը բավարարել մասնակի» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վ. Գևորգյանի դիմումի պահանջը` մնացած 3.834.196 ՀՀ դրամի մասով, մերժել» մասերով և փոփոխվել` Համայնքի ղեկավարի դիմումը բավարարվել է`

i

սնանկ ճանաչված Արայիկ Մկրտչյանի պարտատերերի պահանջների ցուցակում գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի պահանջը` 6.125.772 ՀՀ դրամի չափով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» հերթում` որպես ստորադաս չապահովված պահանջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արայիկ Մկրտչյանը (ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 39-րդ, 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ, 8-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-6-րդ հոդվածները, ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 17-րդ, 40-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 12-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ, 45-րդ և 86-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ և 229-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 29.05.2003 թվականի թիվ 645-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կիսակառույց շինության գույքահարկը չի կարող ավելի բարձր լինել, քան ավարտուն շինության գույքահարկը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անշարժ գույքի հարկման բազան, ըստ օրենսդրի տրամաբանության և պահանջի, ձևավորվում և հաշվարկվում է` ելնելով ոչ թե գույքի ավարտվածության աստիճանից, այլ գույքի նպատակային նշանակությունից, քանի որ գույքի ավարտվածության աստիճանը հաշվի է առնվում կադաստրային արժեքը հաշվարկելիս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.06.2018 թվականի որոշմանը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 17.11.2008 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2396893 վկայականի պատճենի համաձայն` ք. Սևան, Սևան-Ճամբարակ ճանապարհի Ծովագյուղից հարավ, Մոթելից արևմուտք, ափամերձ տարածքի նկատմամբ գրանցված է Արայիկ Մկրտչյանի` 1/3, Լուսինե Մկրտչյանի` 1/3, Լաուրա Մկրտչյանի` 1/3 չափով բաժնային սեփականության իրավունքը: Հողամասի տվյալները` կադաստրային համարը` 05-049-2065-0010: Շինության տվյալները` կիսակառույց շինություններ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 15-17):

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 12.05.2016 թվականի թիվ ԱՏ-10/05/2016-4-0054 տեղեկանքի պատճենի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի Ծովագյուղից հարավ, Մոթելից արևմուտք հասցեում սեփականության իրավունքի գրանցման թիվ 2396893 վկայականով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված են հասարակական նշանակության կիսակառույց շինություններ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 36):

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 12.05.2016 թվականի թիվ ԱՏ-10/05/2016-4-0055 տեղեկանքի պատճենի համաձայն` Արայիկ, Լուսինե, Լաուրա Մկրտչյանների անվամբ բաժնային սեփականության իրավունքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սևան-Ճամբարակ ճանապարհի, Ծովագյուղից հարավ Մոթելից արևմուտք, ափամերձ տարածք հասցեի (Ծովագյուղ համայնքի վարչական սահման, ծածկագիր 05-049-2065-0010, սեփականության իրավունքի թիվ 2396893 վկայական) անշարժ գույքի շենքի շինության 2010 թվականի կադաստրային արժեքն, ըստ 25.12.2008 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի, կազմում է 463.445.631 ՀՀ դրամ, 2011-2013 թվականների կադաստրային արժեքն, ըստ 28.08.2010 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի, կազմում է 450.427.934 ՀՀ դրամ, 2014-2016 թվականների կադաստրային արժեքն, ըստ 05.02.2016 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի, կազմում է 208.571.853 ՀՀ դրամ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 37):

3) «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակի 67-րդ կետում նշված է «Մկրտչյան Արայիկ` Սևան-Ճամբարակ հանգստի տուն` կադաստրային արժեքը` 450.427.934 ՀՀ դրամ, տարեկան գույքահարկը` 1.351.284 ՀՀ դրամ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 46-48):

i

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 02.06.2016 թվականի թիվ ԱՏ-31/05/2016-29-0011 տեղեկանքի պատճենի համաձայն` Արայիկ, Լուսինե, Լաուրա Մկրտչյանների անվամբ բաժնային սեփականության իրավունքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք, Սևան-Ճամբարակ ճանապարհի, Ծովագյուղից հարավ Մոթելից արևմուտք, ափամերձ տարածք հասցեի (Ծովագյուղ համայնքի վարչական սահման, ծածկագիր 05-049-2065-0010, սեփականության իրավունքի թիվ 2396893 վկայական) շենք շինություններն ըստ կադաստրային գործում առկա տվյալների` ունեն մինչև 50% ավարտվածության աստիճան և մտնում են ՀՀ կառավարության 29.05.2003 թվականի թիվ 645-Ն որոշմամբ ընդունված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի մեջ: Վերը նշված անշարժ գույքը համապատասխանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 7-րդ կետերին (հավելված, հատոր 1-ին գ.թ. 18):

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 22.04.2015 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-20/04/2015-29-0012 տեղեկանքի պատճենի համաձայն` 05-049-2065-0010-001 ծածկագրով անշարժ գույքն Արայիկ, Լուսինե և Լաուրա Մկրտչյանների անվամբ գրանցված է բաժնային սեփականության իրավունքով` սեփականության իրավունքի վկայական թիվ 2396893 (հավելված, հատոր 1-ին գ.թ. 20):

8) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 08.05.2015 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-06/05/2015-29-0003 տեղեկանքի համաձայն` Արայիկ, Լուսինե և Լաուրա Մկրտչյանների անուններով բաժնային սեփականության իրավունքով Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում 05-049-2065-0010 ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքը գրանցված է 1/3 բաժնեմասով (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 21):

10) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի 15.11.2017 թվականի թիվ ԱՏ-13/11/2017-4-0094 տեղեկանքի պատճենի համաձայն` թիվ 05-049-2065-0010 ծածկագրով հողամասի վրա առկա է 11 միավոր շինություն (...) (հավելված, հատոր 4-րդ գ.թ. 6):

11) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի 04.12.2017 թվականի թիվ ԱՏ-30/11/2017-14-0022 տեղեկանքի պատճենի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող թիվ 05-049-2065-0010 ծածկագրով հողամասի վրա առկա 11 միավոր շինությունների նպատակային նշանակությունը հասարակական է (հավելված, հատոր 4-րդ գ.թ. 7):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Նախկին օրենք) 4-րդ և 6-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը, այն է` Նախկին օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հասարակական նշանակության շինությունների հարկման բազան պետք է հաշվարկվի ըստ նպատակային նշանակությա՞ն, թե՞ ըստ ավարտվածության աստիճանի:

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

i

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

i

Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակ է նաև գույքահարկը:

i

Նախկին օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

i

Նախկին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը (...):

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով նույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով նույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

i

Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.

1. Շենքերը և շինությունները (...)`

1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`

ա) անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,

բ) բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,

գ) այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը.

2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը.

3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը.

4) ավտոտնակը` տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը.

5) հասարակական նշանակության շինությունը` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը.

6) արտադրական նշանակության շինությունը` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` նույն հոդվածի 1-ին մասում նշված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

i

Նախկին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

1) նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում նշված հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` հարկման բազայի 0.3 տոկոսը.

2) նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար`

._____________________________________________________________________.

|      հարկման բազան          |           հարկի դրույքաչափը           |

|_____________________________|_______________________________________|

|մինչև  3 մլն դրամը ներառյալ  |հարկման բազայի 0 տոկոսը                |

|3 մլն դրամից մինչև  10 մլն   |100 դրամ` գումարած հարկման բազայի 3    |

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը|

|10 մլն դրամից մինչև  20 մլն  |7.100 դրամ` գումարած հարկման բազայի    |

|դրամը ներառյալ               |10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը|

|20 մլն դրամից մինչև  30 մլն  |27.100 դրամ` գումարած հարկման բազայի 20|

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը   |

|30 մլն դրամից մինչև  40 մլն  |67.100 դրամ` գումարած հարկման բազայի 30|

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը   |

|40 մլն դրամից ավելի          |127.100 դրամ` գումարած հարկման բազայի  |

|                             |40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը|

Վերոգրյալ հոդվածների վերլուծություն արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված է, որ 0.3 տոկոս հարկման բազայով հարկվում են Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում նշված հասարակական և արտադրական նշանակության շինությունները, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված է, որ հարկման հաջորդ բազայով հարկվում են Նախկին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունները (բնակելի նշանակության շինություններ, բազմաբնակարան բնակելի շենք, անավարտ (կիսակառույց) շինություններ), այն է` հասարակական և արտադրական շինություններ չհանդիսացող շինությունները: Այսինքն` օրենսդիրը տարանջատել է հասարակական և արտադրական շինությունների հարկման բազան հասարակական և արտադրական շինությունների շարքին չդասվող շինությունների հարկման բազայից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Նախկին օրենքի 6-րդ հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետում նշված շինությունները հարկվում են ինչպես 0.3 տոկոս հարկման բազայով` համաձայն Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկման բազայով, որն ավելին է, քան 0.3 տոկոս հարկման բազան: Այսինքն` նշված դրույթը պարունակում է հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, որը, համաձայն հարկային օրենսդրության, պետք է մեկնաբանվի և կիրառվի հարկ վճարողի օգտին:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 17.11.2008 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2396893 վկայականով Սևան քաղաքի Սևան-Ճամբարակ ճանապարհի Ծովագյուղից հարավ, Մոթելից արևմուտք, ափամերձ տարածքի նկատմամբ գրանցված է Արայիկ Մկրտչյանի` 1/3, Լուսինե Մկրտչյանի` 1/3, Լաուրա Մկրտչյանի` 1/3 չափով բաժնային սեփականության իրավունքը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 12.05.2016 թվականի թիվ ԱՏ-10/05/2016-4-0054 տեղեկանքի պատճենի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի Ծովագյուղից հարավ, Մոթելից արևմուտք հասցեում սեփականության իրավունքի գրանցման թիվ 2396893 վկայականով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված են հասարակական նշանակության կիսակառույց շինություններ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 12.05.2016 թվականի թիվ ԱՏ-10/05/2016-4-0055 տեղեկանքի պատճենի համաձայն` Արայիկ, Լուսինե, Լաուրա Մկրտչյանների անվամբ բաժնային սեփականության իրավունքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սևան-Ճամբարակ ճանապարհի, Ծովագյուղից հարավ Մոթելից արևմուտք, ափամերձ տարածք հասցեի (Ծովագյուղ համայնքի վարչական սահման, ծածկագիր 05-049-2065-0010, սեփականության իրավունքի թիվ 2396893 վկայական) անշարժ գույքի շենքի շինության 2010 թվականի կադաստրային արժեքն, ըստ 25.12.2008 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի կազմում է 463.445.631 ՀՀ դրամ, 2011-2013 թվականների կադաստրային արժեքն, ըստ 28.08.2010 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի` կազմում է 450.427.934 ՀՀ դրամ, 2014-2016 թվականների կադաստրային արժեքն, ըստ 05.02.2016 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի` կազմում է 208.571.853 ՀՀ դրամ:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակի 67-րդ կետում նշված է Արայիկ Մկրտչյան` Սևան-Ճամբարակ հանգստի տուն` կադաստրային արժեքը` 450.427.934 ՀՀ դրամ, տարեկան գույքահարկը` 1.351.284 ՀՀ դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 08.05.2015 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-06/05/2015-29-0003 տեղեկանքի համաձայն` Արայիկ, Լուսինե և Լաուրա Մկրտչյանների անուններով բաժնային սեփականության իրավունքով Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում 05-049-2065-0010 ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքը գրանցված է 1/3 բաժնեմասով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի 04.12.2017 թվականի թիվ ԱՏ-30/11/2017-14-0022 տեղեկանքի պատճենի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող թիվ 05-049-2065-0010 ծածկագրով հողամասի վրա առկա 11 միավոր շինությունների նպատակային նշանակությունը հասարակական է:

Դատարանը դիմումը բավարարել է մասնակիորեն և պատճառաբանել, որ եթե անշարժ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շինություն, ապա այն պետք է հարկվի Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0.3 տոկոս դրույքաչափով, նույնիսկ եթե այդ շինությունն անավարտ է:

Վերաքննիչ դատարանը, գտել է, որ Դատարանը պետք է հիմք ընդուներ Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, քանի որ գործում առկա են բավարար փաստական տվյալներ այն մասին, որ վիճելի շինությունները կիսակառույց են և դրա հիման վրա պետք է կիրառեր Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով 40 մլն դրամ և ավել արժեքով անշարժ գույքի համար նախատեսված հաշվարկի բանաձևը և դրույքաչափը, այն է` 127.000 դրամ` գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1 տոկոսը: Նշված պատճառաբանությամբ Դատարանի 08.06.2018 թվականի որոշումը բեկանել և փոփոխել է:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի հետևյալ փաստերի պարզումը, այն է` վիճելի շինությունների նպատակային նշանակությունը (շինության տվյալները) և կադաստրային արժեքը:

i

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գույքահարկի պարտավորությունների հաշվարկի վերաբերյալ փաստեր է համարել սեփականության իրավունքի վկայականում առկա շինությունների կազմը` շինությունների տվյալները և շինությունների կադաստրային արժեքը (տես ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանն ընդդեմ Նորիկ Այվազյանի վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի թիվ ՎԴ4/0014/05/11 որոշումը):

Տվյալ դեպքում սույն գործերի փաստերով հաստատվում է, որ վիճելի շինություններն ունեն կադաստրային արժեք և շինությունների կազմ` շինությունների տվյալներ, այն է` հասարակական նշանակության շինություններ: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի եզրահանգումը, որ վիճելի շինությունները հանդիսանում են հասարակական նշանակության շինություններ, որոնք պետք է հարկվեն Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0.3 տոկոս դրույքաչափով, նույնիսկ եթե այդ շինություններն անավարտ են, իրավաչափ է և համահունչ է սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին:

i

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ վիճելի շինությունները կիսակառույց են և դրա հիման վրա պետք է կիրառեր Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով 40 մլն դրամ և ավել արժեքով անշարժ գույքի համար նախատեսված հաշվարկի բանաձևը և դրույքաչափը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ ըստ հարկային օրենսդրության` հարկման բազան ձևավորվում և հաշվարկվում է ոչ թե գույքի ավարտվածության աստիճանից, այլ ելնելով գույքի նպատակային նշանակությունից, քանի որ գույքի ավարտվածության աստիճանից ելնելով հաշվարկվում է կադաստրային արժեքը, իսկ կադաստրային արժեքի հաշվարկից հետո, կախված գույքի նպատակային նշանակության, ձևավորվում է հարկման բազան:

i

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է Նախկին օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2018 թվականի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

է. Սեդրակյան

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/0088/04/14 սնանկության գործով 13.07.2021 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

13.07.2021 թվական

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հուլիսի 13-ին գրավոր ընթացակարգով քննելով Արայիկ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Երևան համայնքի (այսուհետ` Համայնք)` Արայիկ Մկրտչյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08.06.2018 թվականի որոշմանը:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Արայիկ Մկրտչյանին սնանկ ճանաչել:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 18.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Արայիկ Մկրտչյանը սնանկ է ճանաչվել:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 08.12.2014 թվականի որոշմամբ նշանակվել է սնանկության գործով կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 02.02.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2016 թվականի որոշմամբ Արայիկ Մկրտչյանի` դատական ակտի բողոքարկման ժամկետի բացթողնման պատճառը հարգելի ճանաչելու և ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 16.02.2017 թվականի որոշմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի (այսուհետ` Համայնքի ղեկավար) դիմումը բավարարվել է մասնակիորեն` Համայնքի ղեկավարի միջնորդությունը` պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ, մերժվել է. սնանկ ճանաչված Արայիկ Մկրտչյանի պարտատերերի պահանջների ցուցակում գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի պահանջը` 2.291.576 ՀՀ դրամի չափով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» հերթում` որպես ստորադաս չապահովված պահանջ: Համայնքի ղեկավարի պահանջը` մնացած 3.834.196 ՀՀ դրամի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2017 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Դատարանի 16.02.2017 թվականի որոշումը մասնակի` սնանկ ճանաչված Արայիկ Մկրտչյանի պարտատերերի պահանջների ցուցակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի պահանջը` 2.291.576 ՀՀ դրամի չափով գրանցելու և 3.834.196 ՀՀ դրամի չափով մերժելու մասերով, բեկանվել է և գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության: Դատարանի 16.02.2017 թվականի որոշումը մնացած` Համայնքի ղեկավարի միջնորդությունը պահանջի ներկայացման ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ մերժելու մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.10.2017 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2017 թվականի որոշման դեմ Արայիկ Մկրտչյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

i

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 08.06.2018 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի դիմումը բավարարվել է մասնակի` սնանկ ճանաչված Արայիկ Մկրտչյանի պարտատերերի պահանջների ցուցակում գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի պահանջը` 2.291.576 ՀՀ դրամի չափով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» հերթում` որպես ստորադաս չապահովված պահանջ: Համայնքի ղեկավարի պահանջը` մնացած 3.834.196 ՀՀ դրամի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.12.2018 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.06.2018 թվականի որոշումը բեկանվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վ. Գևորգյանի դիմումը բավարարել մասնակի» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վ. Գևորգյանի դիմումի պահանջը` մնացած 3.834.196 ՀՀ դրամի մասով, մերժել» մասերով և փոփոխվել` Համայնքի ղեկավարի դիմումը բավարարվել է`

i

սնանկ ճանաչված Արայիկ Մկրտչյանի պարտատերերի պահանջների ցուցակում գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի պահանջը` 6.125.772 ՀՀ դրամի չափով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» հերթում` որպես ստորադաս չապահովված պահանջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արայիկ Մկրտչյանը (ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 39-րդ, 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ, 8-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-6-րդ հոդվածները, ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 17-րդ, 40-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 12-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ, 45-րդ և 86-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ և 229-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 29.05.2003 թվականի թիվ 645-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կիսակառույց շինության գույքահարկը չի կարող ավելի բարձր լինել, քան ավարտուն շինության գույքահարկը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անշարժ գույքի հարկման բազան, ըստ օրենսդրի տրամաբանության և պահանջի, ձևավորվում և հաշվարկվում է` ելնելով ոչ թե գույքի ավարտվածության աստիճանից, այլ գույքի նպատակային նշանակությունից, քանի որ գույքի ավարտվածության աստիճանը հաշվի է առնվում կադաստրային արժեքը հաշվարկելիս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.06.2018 թվականի որոշմանը»:

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 17.11.2008 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2396893 վկայականի պատճենի համաձայն` ք. Սևան, Սևան-Ճամբարակ ճանապարհի Ծովագյուղից հարավ, Մոթելից արևմուտք, ափամերձ տարածքի նկատմամբ գրանցված է Արայիկ Մկրտչյանի` 1/3, Լուսինե Մկրտչյանի` 1/3, Լաուրա Մկրտչյանի` 1/3 չափով բաժնային սեփականության իրավունքը: Հողամասի տվյալները` կադաստրային համարը` 05-049-2065-0010: Շինության տվյալները` կիսակառույց շինություններ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 15-17):

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 12.05.2016 թվականի թիվ ԱՏ-10/05/2016-4-0054 տեղեկանքի պատճենի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի Ծովագյուղից հարավ, Մոթելից արևմուտք հասցեում սեփականության իրավունքի գրանցման թիվ 2396893 վկայականով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված են հասարակական նշանակության կիսակառույց շինություններ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 36):

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 12.05.2016 թվականի թիվ ԱՏ-10/05/2016-4-0055 տեղեկանքի պատճենի համաձայն` Արայիկ, Լուսինե, Լաուրա Մկրտչյանների անվամբ բաժնային սեփականության իրավունքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սևան-Ճամբարակ ճանապարհի, Ծովագյուղից հարավ Մոթելից արևմուտք, ափամերձ տարածք հասցեի (Ծովագյուղ համայնքի վարչական սահման, ծածկագիր 05-049-2065-0010, սեփականության իրավունքի թիվ 2396893 վկայական) անշարժ գույքի շենքի շինության 2010 թվականի կադաստրային արժեքն, ըստ 25.12.2008 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի, կազմում է 463.445.631 ՀՀ դրամ, 2011-2013 թվականների կադաստրային արժեքն, ըստ 28.08.2010 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի, կազմում է 450.427.934 ՀՀ դրամ, 2014-2016 թվականների կադաստրային արժեքն, ըստ 05.02.2016 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի, կազմում է 208.571.853 ՀՀ դրամ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 37):

3) «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակի 67-րդ կետում նշված է «Մկրտչյան Արայիկ` Սևան-Ճամբարակ հանգստի տուն` կադաստրային արժեքը` 450.427.934 ՀՀ դրամ, տարեկան գույքահարկը` 1.351.284 ՀՀ դրամ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 46-48):

i

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 02.06.2016 թվականի թիվ ԱՏ-31/05/2016-29-0011 տեղեկանքի պատճենի համաձայն` Արայիկ, Լուսինե, Լաուրա Մկրտչյանների անվամբ բաժնային սեփականության իրավունքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք, Սևան-Ճամբարակ ճանապարհի, Ծովագյուղից հարավ Մոթելից արևմուտք, ափամերձ տարածք հասցեի (Ծովագյուղ համայնքի վարչական սահման, ծածկագիր 05-049-2065-0010, սեփականության իրավունքի թիվ 2396893 վկայական) շենք շինություններն ըստ կադաստրային գործում առկա տվյալների` ունեն մինչև 50% ավարտվածության աստիճան և մտնում են ՀՀ կառավարության 29.05.2003 թվականի թիվ 645-Ն որոշմամբ ընդունված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի մեջ: Վերը նշված անշարժ գույքը համապատասխանում է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 7-րդ կետերին (հավելված, հատոր 1-ին գ.թ. 18):

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 22.04.2015 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-20/04/2015-29-0012 տեղեկանքի պատճենի համաձայն` 05-049-2065-0010-001 ծածկագրով անշարժ գույքն Արայիկ, Լուսինե և Լաուրա Մկրտչյանների անվամբ գրանցված է բաժնային սեփականության իրավունքով` սեփականության իրավունքի վկայական թիվ 2396893 (հավելված, հատոր 1-ին գ.թ. 20):

8) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 08.05.2015 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-06/05/2015-29-0003 տեղեկանքի համաձայն` Արայիկ, Լուսինե և Լաուրա Մկրտչյանների անուններով բաժնային սեփականության իրավունքով Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում 05-049-2065-0010 ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքը գրանցված է 1/3 բաժնեմասով (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 21):

10) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի 15.11.2017 թվականի թիվ ԱՏ-13/11/2017-4-0094 տեղեկանքի պատճենի համաձայն` թիվ 05-049-2065-0010 ծածկագրով հողամասի վրա առկա է 11 միավոր շինություն (...) (հավելված, հատոր 4-րդ գ.թ. 6):

11) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի 04.12.2017 թվականի թիվ ԱՏ-30/11/2017-14-0022 տեղեկանքի պատճենի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող թիվ 05-049-2065-0010 ծածկագրով հողամասի վրա առկա 11 միավոր շինությունների նպատակային նշանակությունը հասարակական է (հավելված, հատոր 4-րդ գ.թ. 7)»:

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Նախկին օրենք) 4-րդ և 6-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը, այն է` Նախկին օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հասարակական նշանակության շինությունների հարկման բազան պետք է հաշվարկվի ըստ նպատակային նշանակությա՞ն, թե՞ ըստ ավարտվածության աստիճանի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակ է նաև գույքահարկը:

Նախկին օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Նախկին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հարկվող օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով նույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

Եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով նույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն` յուրաքանչյուրն իր բաժնի չափով:

Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.

1. Շենքերը և շինությունները (...)`

1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում`

ա) անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը,

բ) բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,

գ) այգետնակը (ամառանոցը)` այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային շինությունը.

2) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը.

3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը` բազմաբնակարան շենքում բնակարան, հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը.

4) ավտոտնակը` տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինությունը.

5) հասարակական նշանակության շինությունը` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը.

6) արտադրական նշանակության շինությունը` արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինությունը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված` նույն հոդվածի 1-ին մասում նշված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

Նախկին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

1) նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում նշված հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` հարկման բազայի 0.3 տոկոսը.

2) նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար`

._____________________________________________________________________.

|      հարկման բազան          |           հարկի դրույքաչափը           |

|_____________________________|_______________________________________|

|մինչև  3 մլն դրամը ներառյալ  |հարկման բազայի 0 տոկոսը                |

|_____________________________|_______________________________________|

|3 մլն դրամից մինչև  10 մլն   |100 դրամ` գումարած հարկման բազայի 3    |

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը|

|_____________________________|_______________________________________|

|10 մլն դրամից մինչև  20 մլն  |7.100 դրամ` գումարած հարկման բազայի    |

|դրամը ներառյալ               |10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը|

|_____________________________|_______________________________________|

|20 մլն դրամից մինչև  30 մլն  |27.100 դրամ` գումարած հարկման բազայի 20|

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը   |

|_____________________________|_______________________________________|

|30 մլն դրամից մինչև  40 մլն  |67.100 դրամ` գումարած հարկման բազայի 30|

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը   |

|_____________________________|_______________________________________|

|40 մլն դրամից ավելի          |127.100 դրամ` գումարած հարկման բազայի  |

|                             |40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը|

._____________________________________________________________________.

Վերոգրյալ հոդվածների վերլուծություն արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված է, որ 0.3 տոկոս հարկման բազայով հարկվում են Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում նշված հասարակական և արտադրական նշանակության շինությունները, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված է, որ հարկման հաջորդ բազայով հարկվում են Նախկին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունները (բնակելի նշանակության շինություններ, բազմաբնակարան բնակելի շենք, անավարտ (կիսակառույց) շինություններ), այն է` հասարակական և արտադրական շինություններ չհանդիսացող շինությունները: Այսինքն` օրենսդիրը տարանջատել է հասարակական և արտադրական շինությունների հարկման բազան հասարակական և արտադրական շինությունների շարքին չդասվող շինությունների հարկման բազայից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Նախկին օրենքի 6-րդ հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետում նշված շինությունները հարկվում են ինչպես 0.3 տոկոս հարկման բազայով` համաձայն Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկման բազայով, որն ավելին է, քան 0.3 տոկոս հարկման բազան: Այսինքն` նշված դրույթը պարունակում է հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, որը, համաձայն հարկային օրենսդրության, պետք է մեկնաբանվի և կիրառվի հարկ վճարողի օգտին:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 17.11.2008 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2396893 վկայականով Սևան քաղաքի Սևան-Ճամբարակ ճանապարհի Ծովագյուղից հարավ, Մոթելից արևմուտք, ափամերձ տարածքի նկատմամբ գրանցված է Արայիկ Մկրտչյանի` 1/3, Լուսինե Մկրտչյանի` 1/3, Լաուրա Մկրտչյանի` 1/3 չափով բաժնային սեփականության իրավունքը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 12.05.2016 թվականի թիվ ԱՏ-10/05/2016-4-0054 տեղեկանքի պատճենի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի Ծովագյուղից հարավ, Մոթելից արևմուտք հասցեում սեփականության իրավունքի գրանցման թիվ 2396893 վկայականով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված են հասարակական նշանակության կիսակառույց շինություններ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 12.05.2016 թվականի թիվ ԱՏ-10/05/2016-4-0055 տեղեկանքի պատճենի համաձայն` Արայիկ, Լուսինե, Լաուրա Մկրտչյանների անվամբ բաժնային սեփականության իրավունքով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սևան-Ճամբարակ ճանապարհի, Ծովագյուղից հարավ Մոթելից արևմուտք, ափամերձ տարածք հասցեի (Ծովագյուղ համայնքի վարչական սահման, ծածկագիր 05-049-2065-0010, սեփականության իրավունքի թիվ 2396893 վկայական) անշարժ գույքի շենքի շինության 2010 թվականի կադաստրային արժեքն, ըստ 25.12.2008 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի կազմում է 463.445.631 ՀՀ դրամ, 2011-2013 թվականների կադաստրային արժեքն, ըստ 28.08.2010 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի` կազմում է 450.427.934 ՀՀ դրամ, 2014-2016 թվականների կադաստրային արժեքն, ըստ 05.02.2016 թվականի գնահատման ամփոփ հաշվարկի` կազմում է 208.571.853 ՀՀ դրամ:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների հաշվառման ու գնահատման տվյալների ամփոփ ցուցակի 67-րդ կետում նշված է Արայիկ Մկրտչյան` Սևան-Ճամբարակ հանգստի տուն` կադաստրային արժեքը` 450.427.934 ՀՀ դրամ, տարեկան գույքահարկը` 1.351.284 ՀՀ դրամ:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 08.05.2015 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-06/05/2015-29-0003 տեղեկանքի համաձայն` Արայիկ, Լուսինե և Լաուրա Մկրտչյանների անուններով բաժնային սեփականության իրավունքով Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում 05-049-2065-0010 ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքը գրանցված է 1/3 բաժնեմասով:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի 04.12.2017 թվականի թիվ ԱՏ-30/11/2017-14-0022 տեղեկանքի պատճենի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող թիվ 05-049-2065-0010 ծածկագրով հողամասի վրա առկա 11 միավոր շինությունների նպատակային նշանակությունը հասարակական է:

Դատարանը դիմումը բավարարել է մասնակիորեն և պատճառաբանել, որ եթե անշարժ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շինություն, ապա այն պետք է հարկվի Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0.3 տոկոս դրույքաչափով, նույնիսկ եթե այդ շինությունն անավարտ է:

Վերաքննիչ դատարանը, գտել է, որ Դատարանը պետք է հիմք ընդուներ Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, քանի որ գործում առկա են բավարար փաստական տվյալներ այն մասին, որ վիճելի շինությունները կիսակառույց են և դրա հիման վրա պետք է կիրառեր Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով 40 մլն դրամ և ավել արժեքով անշարժ գույքի համար նախատեսված հաշվարկի բանաձևը և դրույքաչափը, այն է` 127.000 դրամ` գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1 տոկոսը: Նշված պատճառաբանությամբ Դատարանի 08.06.2018 թվականի որոշումը բեկանել և փոփոխել է:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի հետևյալ փաստերի պարզումը, այն է` վիճելի շինությունների նպատակային նշանակությունը (շինության տվյալները) և կադաստրային արժեքը:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գույքահարկի պարտավորությունների հաշվարկի վերաբերյալ փաստեր է համարել սեփականության իրավունքի վկայականում առկա շինությունների կազմը` շինությունների տվյալները և շինությունների կադաստրային արժեքը (տես ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանն ընդդեմ Նորիկ Այվազյանի վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի թիվ ՎԴ4/0014/05/11 որոշումը):

Տվյալ դեպքում սույն գործերի փաստերով հաստատվում է, որ վիճելի շինություններն ունեն կադաստրային արժեք և շինությունների կազմ` շինությունների տվյալներ, այն է` հասարակական նշանակության շինություններ: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի եզրահանգումը, որ վիճելի շինությունները հանդիսանում են հասարակական նշանակության շինություններ, որոնք պետք է հարկվեն Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0.3 տոկոս դրույքաչափով, նույնիսկ եթե այդ շինություններն անավարտ են, իրավաչափ է և համահունչ է սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ վիճելի շինությունները կիսակառույց են և դրա հիման վրա պետք է կիրառեր Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով 40 մլն դրամ և ավել արժեքով անշարժ գույքի համար նախատեսված հաշվարկի բանաձևը և դրույքաչափը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ ըստ հարկային օրենսդրության` հարկման բազան ձևավորվում և հաշվարկվում է ոչ թե գույքի ավարտվածության աստիճանից, այլ ելնելով գույքի նպատակային նշանակությունից, քանի որ գույքի ավարտվածության աստիճանից ելնելով հաշվարկվում է կադաստրային արժեքը, իսկ կադաստրային արժեքի հաշվարկից հետո, կախված գույքի նպատակային նշանակության, ձևավորվում է հարկման բազան:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է Նախկին օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`

1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր.

2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր.

3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը բացառապես պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ` նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Նախկին օրենք) 4-րդ և 6-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 11.12.2018 թվականի որոշումը բեկանել է և օրինական ուժ է տվել Դատարանի 08.06.2018 թվականի որոշմանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի կարգավորումը, և այն, թե տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն ինչով է պայմանավորել սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն իրավունք ուներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով իրեն վերապահված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու լիազորությունն իրացներ բացառապես այն դեպքում, երբ իր որոշման մեջ նշեր այն շարժառիթները, որոնցով չի համաձայնվել դատական ակտը կայացրած Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ` պատճառաբանելով վերջինիս կողմից Նախկին օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածների այնպիսի խախտում թույլ տալը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթներ, ըստ էության, նշել է, որ`

- սույն գործով Դատարանի եզրահանգումը, որ վիճելի շինությունները հանդիսանում են հասարակական նշանակության շինություններ, որոնք պետք է հարկվեն Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0.3 տոկոս դրույքաչափով, նույնիսկ եթե այդ շինություններն անավարտ են, իրավաչափ է և համահունչ է սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին,

- Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ վիճելի շինությունները կիսակառույց են և դրա հիման վրա պետք է կիրառեր Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով 40 մլն դրամ և ավել արժեքով անշարժ գույքի համար նախատեսված հաշվարկի բանաձևը և դրույքաչափը` անհիմն է, քանի որ հարկային օրենսդրության համաձայն` հարկման բազան ձևավորվում և հաշվարկվում է ոչ թե գույքի ավարտվածության աստիճանից, այլ ելնելով գույքի նպատակային նշանակությունից, քանի որ գույքի ավարտվածության աստիճանից ելնելով` հաշվարկվում է կադաստրային արժեքը, իսկ կադաստրային արժեքի հաշվարկից հետո, կախված գույքի նպատակային նշանակությունից, ձևավորվում է հարկման բազան:

Դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է Նախկին օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածները:

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին Նախկին օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածների այնպիսի խախտում թույլ տալը վերագրելու համար, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, իսկ դրա հիմքով` դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

Նախկին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.

1. Շենքերը և շինությունները (այսուհետ` շինություններ)` (...)

5) հասարակական նշանակության շինությունը` բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը. (...)

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները. (...):

Նախկին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

1) նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում նշված հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` հարկման բազայի 0.3 տոկոսը.

2) նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար`

._____________________________________________________________________.

|      հարկման բազան          |           հարկի դրույքաչափը           |

|_____________________________|_______________________________________|

|մինչև  3 մլն դրամը ներառյալ  |հարկման բազայի 0 տոկոսը                |

|_____________________________|_______________________________________|

|3 մլն դրամից մինչև  10 մլն   |100 դրամ` գումարած հարկման բազայի 3    |

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը|

|_____________________________|_______________________________________|

|10 մլն դրամից մինչև  20 մլն  |7.100 դրամ` գումարած հարկման բազայի    |

|դրամը ներառյալ               |10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը|

|_____________________________|_______________________________________|

|20 մլն դրամից մինչև  30 մլն  |27.100 դրամ` գումարած հարկման բազայի 20|

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը   |

|_____________________________|_______________________________________|

|30 մլն դրամից մինչև  40 մլն  |67.100 դրամ` գումարած հարկման բազայի 30|

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը   |

|_____________________________|_______________________________________|

|40 մլն դրամից ավելի          |127.100 դրամ` գումարած հարկման բազայի  |

|                             |40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը|

._____________________________________________________________________.

(...):

Վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից ելնելով` կարծում եմ, որ օրենսդիրը որպես գույքահարկով հարկվող ինքնուրույն (առանձին) օբյեկտներ է համարում նաև մի դեպքում հասարակական նշանակության շինությունը, իսկ մյուս դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները: Ընդ որում, դրանցից առաջինի համար գույքահարկը հաշվարկվում է տարեկան հարկման բազայի 0.3 տոկոս դրույքաչափով, իսկ երկրորդի համար` համաձայն վերը նշված աղյուսակում նախատեսված դրույքաչափով: Տվյալ օրենսդրական կարգավորումներից բխում է, որ անկախ նրանից, թե ինչ նշանակության է համապատասխան շինությունը` հասարակական, թե` այլ, եթե այն այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվում է որպես անավարտ (կիսակառույց) շինություն, ապա դրա համար օրենսդիրը նախատեսել է առանձին կարգավորում, որի դեպքում գույքահարկը ենթակա է հաշվարկման հենց որպես անավարտ (կիսակառույց) շինության` վերը նշված աղյուսակում նշված դրույքաչափով:

Նման պայմաններում, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող հետևություն անել այն մասին, որ «վիճելի շինությունների` հասարակական նշանակության հանդիսանալու փաստի ուժով դրանք պետք է հարկվեն Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0.3 տոկոս դրույքաչափով, նույնիսկ եթե այդ շինություններն անավարտ են»:

Դրանից ելնելով` կարծում եմ, որ առկա չէ Արայիկ Մկրտչյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմի` արդարադատության բուն էությունը խաթարող խախտում, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը չէր կարող Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով:

    Դատավոր`                     Գ. Հակոբյան

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/0088/04/14 սնանկության գործով 13.07.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

13.07.2021թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 13.07.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի Երևան համայնքի (այսուհետ` Համայնք)` Արայիկ Մկրտչյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին սնանկության գործով Արայիկ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.12.2018 թվականի որոշման դեմ` նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Վերաքննիչ դատարանի 11.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 08.06.2018 թվականի որոշմանը:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

Նախ և առաջ հարկ ենք համարում արձանագրել, որ սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) 18.11.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Արայիկ Մկրտչյանը սնանկ է ճանաչվել:

Դատարանի 08.06.2018 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի դիմումը բավարարվել է մասնակի` սնանկ ճանաչված Արայիկ Մկրտչյանի պարտատերերի պահանջների ցուցակում գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի պահանջը` 2.291.576 ՀՀ դրամի չափով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» հերթում` որպես ստորադաս չապահովված պահանջ: Համայնքի ղեկավարի պահանջը` մնացած 3.834.196 ՀՀ դրամի մասով, մերժվել է: Դատարանը գտել է, որ եթե անշարժ գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շինություն, ապա այն պետք է հարկվի 26.12.2002 թվականին ընդունված, 01.01.2003 թվականին ուժի մեջ մտած և 01.01.2021 թվականին ուժը կորցրած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Նախկին օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0.3 տոկոս դրույքաչափով, նույնիսկ եթե այդ շինությունն անավարտ է:

Վերաքննիչ դատարանի 11.12.2018 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.06.2018 թվականի որոշումը բեկանվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վ. Գևորգյանի դիմումը բավարարել մասնակի» և «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վ. Գևորգյանի դիմումի պահանջը` մնացած 3.834.196 ՀՀ դրամի մասով, մերժել» մասերով և փոփոխվել` Համայնքի ղեկավարի դիմումը բավարարվել է` սնանկ ճանաչված Արայիկ Մկրտչյանի պարտատերերի պահանջների ցուցակում գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի պահանջը` 6.125.772 ՀՀ դրամի չափով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ը» հերթում` որպես ստորադաս չապահովված պահանջ:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը պետք է հիմք ընդուներ Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, քանի որ գործում առկա են բավարար փաստական տվյալներ այն մասին, որ վիճելի շինությունները կիսակառույց են և դրա հիման վրա պետք է կիրառեր Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով 40 մլն դրամ և ավել արժեքով անշարժ գույքի համար նախատեսված հաշվարկի բանաձևը և դրույքաչափը, այն է` 127.000 դրամ` գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1 տոկոսը: Նշված պատճառաբանությամբ Դատարանի 08.06.2018 թվականի որոշումը բեկանվել և փոփոխվել է:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե Նախկին օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հասարակական նշանակության շինությունների հարկման բազան պետք է հաշվարկվի ըստ նպատակային նշանակությա՞ն, թե՞ ըստ ավարտվածության աստիճանի, Վերաքննիչ դատարանի 11.12.2018 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 08.06.2018 թվականի որոշմանն օրինական ուժ տալու իր եզրահանգումը հիմնավորել է հետևյալով.

«(...) Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված է, որ 0.3 տոկոս հարկման բազայով հարկվում են Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում նշված հասարակական և արտադրական նշանակության շինությունները, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված է, որ հարկման հաջորդ բազայով հարկվում են Նախկին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունները (բնակելի նշանակության շինություններ, բազմաբնակարան բնակելի շենք, անավարտ (կիսակառույց) շինություններ), այն է` հասարակական և արտադրական շինություններ չհանդիսացող շինությունները: Այսինքն` օրենսդիրը տարանջատել է հասարակական և արտադրական շինությունների հարկման բազան հասարակական և արտադրական շինությունների շարքին չդասվող շինությունների հարկման բազայից:

Բացի այդ, (...) Նախկին օրենքի 6-րդ հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետում նշված շինությունները հարկվում են ինչպես 0.3 տոկոս հարկման բազայով` համաձայն Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկման բազայով, որն ավելին է, քան 0.3 տոկոս հարկման բազան: Այսինքն` նշված դրույթը պարունակում է հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, որը, համաձայն հարկային օրենսդրության, պետք է մեկնաբանվի և կիրառվի հարկ վճարողի օգտին:

(...) Տվյալ դեպքում սույն գործերի փաստերով հաստատվում է, որ վիճելի շինություններն ունեն կադաստրային արժեք և շինությունների կազմ` շինությունների տվյալներ, այն է` հասարակական նշանակության շինություններ: Հետևաբար (...) սույն գործով Դատարանի եզրահանգումը, որ վիճելի շինությունները հանդիսանում են հասարակական նշանակության շինություններ, որոնք պետք է հարկվեն Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0.3 տոկոս դրույքաչափով, նույնիսկ եթե այդ շինություններն անավարտ են, իրավաչափ է և համահունչ է սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ վիճելի շինությունները կիսակառույց են և դրա հիման վրա պետք է կիրառեր Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով 40 մլն դրամ և ավել արժեքով անշարժ գույքի համար նախատեսված հաշվարկի բանաձևը և դրույքաչափը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ ըստ հարկային օրենսդրության` հարկման բազան ձևավորվում և հաշվարկվում է ոչ թե գույքի ավարտվածության աստիճանից, այլ ելնելով գույքի նպատակային նշանակությունից, քանի որ գույքի ավարտվածության աստիճանից ելնելով հաշվարկվում է կադաստրային արժեքը, իսկ կադաստրային արժեքի հաշվարկից հետո, կախված գույքի նպատակային նշանակության, ձևավորվում է հարկման բազան»:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունների հետ համակարծիք չենք հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` նույն օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.

1. Շենքերը և շինությունները (...)`

(...) 7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները.

Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`

1) նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում նշված հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար` հարկման բազայի 0.3 տոկոսը:

Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար`

._____________________________________________________________________.

|      հարկման բազան          |           հարկի դրույքաչափը           |

|_____________________________|_______________________________________|

|մինչև  3 մլն դրամը ներառյալ  |հարկման բազայի 0 տոկոսը                |

|_____________________________|_______________________________________|

|3 մլն դրամից մինչև  10 մլն   |100 դրամ` գումարած հարկման բազայի 3    |

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը|

|_____________________________|_______________________________________|

|10 մլն դրամից մինչև  20 մլն  |7.100 դրամ` գումարած հարկման բազայի    |

|դրամը ներառյալ               |10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը|

|_____________________________|_______________________________________|

|20 մլն դրամից մինչև  30 մլն  |27.100 դրամ` գումարած հարկման բազայի 20|

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը   |

|_____________________________|_______________________________________|

|30 մլն դրամից մինչև  40 մլն  |67.100 դրամ` գումարած հարկման բազայի 30|

|դրամը ներառյալ               |մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը   |

|_____________________________|_______________________________________|

|40 մլն դրամից ավելի          |127.100 դրամ` գումարած հարկման բազայի  |

|                             |40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը|

._____________________________________________________________________.

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 29.05.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը սահմանելու մասին» թիվ 645-Ն որոշման հավելվածի 2-րդ մասի համաձայն` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով` շինությունները (բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, անհատական բնակելի տներ, այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ, առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ) դասվում են ըստ ավարտվածության երեք աստիճանի`

ա) մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` շինությունները համարվում են մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային ծածկը.

բ) 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) և տանիքը.

գ) 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` շինությունները համարվում են 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման ու հարակից աշխատանքները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը պարունակում է բլանկետային նորմ, այսինքն` նշված դրույթը սահմանում է, որ գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագիրը տրվում է կառավարության սահմանված կարգով: Ի կատարումն նշված նորմի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 29.05.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը սահմանելու մասին» թիվ 645-Ն որոշման հավելվածի 2-րդ մասը սահմանում է, թե որ շինություններն են համարվում անավարտ (կիսակառույց) Նախկին օրենքի իմաստով: Դրանք են`

ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ,

բ) անհատական բնակելի տներ,

գ) այգետնակներ (ամառանոցներ) և դրանց կից շինություններ,

դ) բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինություններ,

ե) առանձին կանգնած հասարակական, արտադրական նշանակության և դրանց կից շինություններ:

Նշված նորմի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինություններ կարող են համարվել ոչ միայն հասարակական և արտադրական նշանակության, այլ նաև այդպիսիք չհանդիսացող շինությունները, մասնավորապես` բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները, անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցներ) և դրանց կից շինությունները չեն հանդիսանում արտադրական և հասարակական նշանակության շինությունները: Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դրանք համարվում են բնակելի նշանակության շինություններ:

Այնուհետև, Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի տառացի նշանակությամբ մեկնաբանումը հանգում է նրան, որ 1-ին կետում առանձնացված են հասարակական և արտադրական նշանակության որոշ շինություններ, իսկ 2-րդ կետում թվարկված են Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի այլ խումբ շինություններ, և դրանում ուղղակիորեն չի նշվում, որ այդ շինությունները չեն կարող հանդիսանալ հասարակական և արտադրական նշանակության շինություններ: Այսինքն` շինությունների` Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվելը չի բացառում դրանց հասարակական և արտադրական նշանակություն ունենալը:

Գտնում ենք, որ սույն գործով կիրառելի է Նախկին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և ՀՀ կառավարության թիվ 645-Ն որոշման հավելվածի 2-րդ մասը, որոնց համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ անավարտ (կիսակառույց) շինությունների` Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսելը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանում միայն հասարակական և արտադրական նշանակության շինություններ ներառված չեն: Հետևաբար ՀՀ կառավարության նշված որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի իմաստով կիսակառույց կարող է համարվել ցանկացած շինություն` անկախ դրա օգտագործման նպատակից, տեսակից, այդ թվում հասարակական նշանակության շինությունը, իսկ գույքահարկով հարկման կարգ և դրույքաչափ սահմանելիս Նախկին օրենքը կարևորում է կոնկրետ շինության վիճակը և ոչ դրա օգտագործման նպատակը:

Գույքահարկով հարկման տեսանկյունից անավարտ (կիսակառույց) շինությունների և արդեն ավարտված շինությունների միջև որոշակի տարբերություններ նախատեսելն ու առաջին տեսակի շինությունների համար հարկման ավելի մեղմ ընթացակարգ սահմանելն օրենսդիրը պայմանավորել է այն հանգամանքով, որ ավարտված շինության շուկայական և կադաստրային արժեքները, բնականաբար, ավելի բարձր են նույն, բայց կիսակառույց վիճակում գտնվող, այլ շինության արժեքից և արդարացված չէ այդպիսի շինություններին հարկման համարժեք օբյեկտ դիտարկելն ու դրանց նկատմամբ հարկման միևնույն ընթացակարգն ու հարկի դրույքաչափերը կիրառելը:

Սույն գործով հաստատված փաստերից հետևում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի Ծովագյուղից հարավ, Մոթելից արևմուտք, ափամերձ տարածքում գտնվող շինությունները հասարակական նշանակության կիսակառույց շինություններ են

(տե՛ս 17.11.2008 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2396893 վկայականի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ՀՀ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման 12.05.2016 թվականի թիվ ԱՏ-10/05/2016-4-0054 տեղեկանքի պատճենները), ուստի դրանք համապատասխանում են Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում վկայակոչված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունների բովանդակությանն ու դրանց նկատմամբ կիրառելի է Նախկին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով 40 մլն դրամ և ավել արժեքով անշարժ գույքի համար նախատեսված հաշվարկի բանաձևը և դրույքաչափը:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ անավարտ (կիսակառույց) շինությունների գույքահարկի հարկման բազան և դրույքաչափը որոշելիս կարևորվում է ոչ թե կոնկրետ գույքի նշանակությունը, այլ դրա կիսակառույց լինելու փաստը, որպիսի իրավաչափ հետևության էլ հանգել է Վերաքննիչ դատարանը, հետևաբար գտնում ենք, որ վճռաբեկ բողոքով ներկայացված փաստարկները բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որպիսի պարագայում տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

    Դատավոր                                    Դատավոր

    Ռ. Հակոբյան                                Ս. Միքայելյան

Հրապարակվել է datalex.am կայքէջում` 13 հուլիսի 2021 թվական:

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=1125899906882628

Միասնական կայք` 04.10.21-17.10.21

pin
Վճռաբեկ դատարան
13.07.2021
N ԵԱՆԴ/0088/04/14
Որոշում