Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

17 մայիսի 2022 թվականի N 341

 

«ԲԱՑ ԹՈՂՆՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը 2021 թ.-ին «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել գարեջուր, որի համար օրենքով սահմանված չափով հաշվարկել և վճարել է ակցիզային հարկ: 2022 թ.-ին կազմակերպությունը որոշել է այդ գարեջուրն արտահանել ԵՏՄ անդամ պետություն: Արդյո՞ք «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մասով հաշվարկված և վճարված ակցիզային հարկը ենթակա է հաշվանցման կամ որևէ այլ կերպ վերադարձման` այդ ապրանքները հետագայում ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ակցիզային հարկով հարկման օբյեկտ է համարվում արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը,

i

- 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ակցիզային հարկով հարկման օբյեկտ է համարվում «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն,

i

- 89-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ակցիզային հարկից ազատվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված` ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի մատակարարումը` օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթուղթը հարկային մարմին ներկայացնելու դեպքում,

i

- 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ակցիզային հարկ վճարողներին հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանում իրականացված` օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ակցիզային հարկի գումարի և օրենսգրքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ակցիզային հարկի գումարների (եթե օրենսգրքի 93-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (ակցիզային հարկի փոխհատուցվող գումար),

i

- 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ակցիզային հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին, եթե հարկ վճարողն ունի ակցիզային հարկի փոխհատուցվող գումար:

i

Միաժամանակ, ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգավորումներ սահմանված են նաև ՀՀ հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածով: Մասնավորապես, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ մշտական հաստատության կողմից ՀՀ տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու, ինչպես նաև ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում են Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում: ՀՀ կառավարության 27.08.2017թ. N 1048-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանելու դեպքում այդ ապրանքների ներմուծման համար վճարված ակցիզային հարկի գումարները չեն համարվում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարներ և փոխհատուցման (վերադարձման) ենթակա չեն: Միաժամանակ, տվյալ դեպքում կիրառելի չեն նաև օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, քանի որ դրանք վերաբերում են ՀՀ տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցմանը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.05.2022
N 341
Իրազեկման թերթիկ