Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 հունիսի 2022 թվականի N 343

 

ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԱՀ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Ա» կազմակերպությունը հանդիսանում է ռուսաստանյան «Ա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Ռուսաստանյան «Ա» կազմակերպությունը իրականացնում է ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի սննդամթերքի ձեռքբերման, պատրաստման, զորամասին սանիտարահիգիենիկ ծառայությունների մատուցման աշխատանքներ: Վերոնշյալ աշխատանքները կատարվում են «Ա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից, ինչի իրականացման համար մասնաճյուղը աշխատանքի է ընդունել համապատասխան աշխատակիցների և կատարում է ձեռքբերումներ անհրաժեշտ ծառայության իրականացման նպատակով, որի ծախսերը փոխհատուցում է մայր կազմակերպությունը: Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հումքի որոշ մաս մայր կազմակերպությունը ձեռք է բերում ՌԴ-ում, որը մատակարար կազմակերպությունը առաքում է ՀՀ, ստացող համարվում է մասնաճյուղը, ինչը արտացոլվում է հաշիվ ապրանքագրում: Ընդ որում` մատակարարի կողմից ապրանքները իրացվում և հաշիվը դուրս է գրվում ԱԱՀ-ով:

Տվյալ դեպքում ՀՀ տարածք ներմուծվող վերոնշյալ ապրանքների մասով, որի գնորդ հանդիսանում է մայր կազմակերպությունը և որը մատակարարի կողմից մայր կազմակերպության պահանջով միանգամից առաքվում է մասնաճյուղին, մասնաճյուղը ունի՞ հարկային մարմին հարկային հայտարարագիր, հայտարարություն ներկայացնելու և ԱԱՀ վճարելու պարտավորություն: Եթե այո, ապա մասնաճյուղը իրավունք ունի՞ հաշվանցել վճարված ԱԱՀ-ի գումարները:

 

Պատասխան

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները: Մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա: Մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,

i

- 71-րդ հոդվածով սահմանված են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները: Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի գումարները,

i

- 72-րդ հոդվածով սահմանված են ավելացված արժեքի հարկի հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները, իսկ 73-րդ հոդվածով` պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը,

i

- 77-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները ՀՀ տարածք են ներմուծվում ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության կողմից նույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի` ՀՀ-ում գտնվող մշտական հաստատությունը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքները կամ դրանց մի մասը գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,

i

- 78-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության կողմից ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության կողմից ապրանքները գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ապրանքի սեփականության իրավունքի փոխանցում տեղի չի ունենում (մշտական հաստատությունը իրավունքի առանձին սուբյեկտ չի հանդիսանում, և մայր կազմակերպության ու մշտական հաստատության միջև չի կարող տեղի ունենալ ապրանքի առուվաճառք), հայտնում ենք, որ մայր կազմակերպության կողմից ուղարկվող ապրանքների ներմուծման մասով մշտական հաստատության կողմից ներմուծման հարկային հայտարարագիր, անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու, ինչպես նաև ԱԱՀ-ի վճարման պարտավորություն չի առաջանում: Ընդ որում ներմուծված ապրանքները հետագայում ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության կողմից օտարելու դեպքում, վերջինս կրում է ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերի վճարման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու, ԱԱՀ հաշվարկելու և վճարելու պարտավորություն` օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ և 78-րդ հոդվածի 7-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:

i

Միաժամանակ, ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման մասով ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից հաշվանցվում են օրենսգրքի 71-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխան` հաշվի առնելով օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.06.2022
N 343
Իրազեկման թերթիկ