Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 հունիսի 2022 թվականի N 344

 

ՀԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ԱԱՀ-Ի ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

2021 թ.-ի ընթացքում ԱԱՀ վճարող համարվող տնտեսվարողը 2022 թ.-ի հունվարի 1-ից, ՀՀ ՀՕ սահմանված կարգով, հարկման ընդհանուր համակարգից տեղափոխվել է հարկման հատուկ համակարգ (շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության համակարգ): 2021 թ.-ի նոյեմբեր (հաշվետու ժամանակաշրջան) ամսվա ընթացքում նշված ԱԱՀ վճարող համարվող տնտեսվարողը ՀՀ տարածքում ձեռք է բերել ապրանքներ, որոնք ուղղակիորեն վերագրվել են ԱԱՀ-ով հարկվող գործարքներին և իրացվել են նույն հաշվետու ժամանակաշրջանում (նոյեմբեր ամսվա ընթացքում): Ընդ որում, նշված ապրանքների ձեռքբերման մասով մատակարարի կողմից դուրսգրված հարկային հաշիվը ԱԱՀ վճարող համարվող տնտեսվարողի կողմից չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ (20.12.2021թ.), այլ վավերացվել է 25.01,2022 թ.-ին: Այսինքն, 2021 թ.-ի նոյեմբեր ամսին ՀՀ տարածքում ձեռք բերված (նույն ամսվա ընթացքում վաճառված) ապրանքների մասով (որոնք ուղղակիորեն վերագրվել են ԱԱՀ-ով հարկվող գործարքներին) մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարները չեն հաշվանցվել հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով: Տվյալ դեպքում 2022 թ.-ի հունվարի 1-ից հարկման հատուկ համակարգում գտնվող (շրջանառության հարկ վճարող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող) տնտեսվարողը արդյո՞ք իրավունք ունի տվյալ ապրանքների ձեռքբերման մասով մատակարարի կողմից դուրսգրված հարկային հաշիվը վավերացնելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի (2022 թ.-ի հունվար) համար հարկային մարմին ներկայացնել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ` իրականացնելով 2021 թ.-ի նոյեմբերին չհաշվանցված ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում):

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար): ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար է համարվում նաև հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողի կողմից ներկայացված` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, որը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանին:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար է համարվում նաև հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողի կողմից ներկայացված` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, որը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանին:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.06.2022
N 344
Իրազեկման թերթիկ