Սեղմել Esc փակելու համար:
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 հունիսի 2022 թվականի N 345

 

ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՇԻՎ ՎԱՎԵՐԱԳԻՐ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՎՅԱԼ ՀԱՇԻՎ ՎԱՎԵՐԱԳԻՐԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՄԱՐ ԾԱԽՍԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Անհատ ձեռնարկատերը աշխատում է միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում և ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր է դուրսգրում ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությանը: Տվյալ հաշիվ վավերագիրը շահութահարկ վճարողի համար ծախսը հիմնավորող փաստաթուղթ կհանդիսանա, թե՞ ոչ:

 

Պատասխան ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան` հաշվարկային փաստաթուղթը նույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող` հարկ վճարողի կողմից դուրս գրվող փաստաթուղթ է, որով հիմնավորվում է`

1) ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունք ձեռք բերելը,

2) ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը,

i

- 55-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերը (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր) կիրառվում են ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում` նաև հարկի գումարի պակասեցումները, ինչպես նաև ձեռքբերված ապրանքի տեղափոխությունը փաստաթղթավորելու համար,

i

- 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով պարտավոր են դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր,

i

- 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած` օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե նույն հոդվածի 2-րդ մասով և օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը ծառայության մատուցման գործարքի մասով պարտավոր է դուրս գրել օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, տվյալ դեպքում` հաշիվ վավերագիր, որով հիմնավորված ծախսը շահութահարկով հարկման բազան որոշելու նպատակով համախառն եկամտից նվազեցվում է օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.06.2022
N 345
Իրազեկման թերթիկ