Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԿԵՏԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԿԵՏԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

3 հունիսի 2022 թվականի N 346

 

ՄԱՐԿԵՏԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱԱՀ-Ի 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ՈԴ-ում գրանցված կազմակերպությանը մատուցում է մարկետինգային ծառայություններ: Տվյալ դեպքում վերոնշյալ ծառայությունների մատուցման վայրը համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի կհամարվի՞ ՀՀ-ից դուրս, և գործարքը կհարկվի՞ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի համաձայն` ծառայության մատուցումը մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումն է, որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց,

i

- 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն` աշխատանքի կատարման և (կամ) ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է ծառայությունները` խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում` տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև նույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ,

- 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` աշխատանքի կատարման կամ ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե` կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունում կամ ստանում է նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները,

i

- 60-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներն ու գործառնությունները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքներ են ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը,

i

- 65-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են այն աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, որոնց կատարման վայրը և (կամ) մատուցման վայրը, օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը,

i

- 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հարկային հաշիվներ դուրս չեն գրում` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման այն գործարքների մասով, որոնք ենթակա են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման:

i

Հաշվի առնելով վերոգրյալ կարգավորումները` նկարագրված դեպքում կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտին մատուցվող մարկետինգային ծառայության մատուցման վայրը օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն չի համարվում Հայաստանի Հանրապետությունը և ենթակա է ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման: Ընդ որում, ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից հարկային հաշվի փոխարեն դուրս է գրվում հաշիվ վավերագրեր:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.06.2022
N 346
Իրազեկման թերթիկ