Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.11.2008  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.12 թվականից` 30.09.11 թիվ 257-Ն հրաման)

i

322.0245.170402

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         04           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32202070

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

16 ապրիլի 2002 թվականի N 245-Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները կանոնակարգելու` գործավարության ճշգրիտ վարումն ապահովելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգը» (կցվում է):

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2008 թ. հոկտեմբերի 2-ի

N 310-Ն հրամանի

 

i

ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների` դրանց ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման պետական գրանցման գործավարությունը սկսվում և ավարտվում է ընդհանուր բաժնում:

2. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար ներկայացվում են`

1) դիմում.

2) անձը հաստատող փաստաթուղթ.

3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագումը, փոփոխումը, փոխանցումը, դադարումը հաստատող փաստաթղթեր.

4) վճարման անդորրագրեր /պետական տուրքի, պետական գրանցման, ծառայությունների վճարման, պետական կամ համայնքային գույքի օտարման դեպքում համապատասխան վճարման անդորրագրեր/:

3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը, ինչպես նաև տեղեկատվության տրամադրումն իրականացվում է կադաստրային քարտեզների տվյալների և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սուբյեկտների դիմումներով ներկայացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (իրավունքի ծագումը, փոփոխումը, փոխանցումը, դադարումը) հաստատող փաստաթղթերի և դիմումի, պետական տուրքի, պետական գրանցման, ծառայությունների վճարման, պետական կամ համայնքային գույքի օտարման դեպքում համապատասխան վճարման անդորրագրերի հիման վրա:

 

ԲԱԺԻՆ 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Դիմումը (Ձև 1) դիմողի կողմից ներկայացվում է տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժին: Ընդհանուր բաժնի աշխատակիցը, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, դիմումը ընդունում և ըստ տրման հերթականության հաշվառում է:

5. Դիմումում պետք է նշված լինեն`

1) գույքի գտնվելու վայրը (հասցեն, ինչպես նաև կարող է նշվել գույքի ծածկագիրը (կոդ)),

2) ֆիզիկական անձանց դեպքում` սեփականատիրոջ և/կամ/ գույքի նկատմամբ իրավունք ունեցող անձի` սույն հրահանգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված անձը հաստատող փաստաթղթերից տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի սերիան, համարը, բնակության վայրը, հասցեն, երբ և ում կողմից է տրված փաստաթուղթը, սոցիալական քարտի առկայության դեպքում նաև քարտի համարը),

3) իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի տվյալներ,

4) պատվիրվող աշխատանքը, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, պատվերի կատարման ժամկետը (գրվում է տառերով և թվերով), հեռախոսի համարը, ստորագրությունը, դիմումը ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ժամը, րոպեն,

5) լիազորագրով հանդես գալու դեպքում դիմումում պետք է նշված լինեն` ինչպես ներկայացուցչի այնպես էլ ներկայացվողի` սույն կետի ա) - դ) ենթակետերով սահմանված տվյալները,

6) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը դիմումում համարակալվում են ըստ հերթականության:

6. Դիմում է համարվում նաև տարբեր մարմինների, ընկերությունների, կազմակերպությունների կողմից ստացված գրությունները:

7. Դիմումում պետք է նշված լինեն պետական գրանցման համար ներկայացվող բոլոր փաստաթղթերը:

8. Իրավաբանական անձանց կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումները` կից անհրաժեշտ փաստաթղթերով, «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են տարածքային ստորաբաժանումներ ներկայացվել նաև փոստով առաքելու միջոցով:

1) Փոստով առաքելու միջոցով դիմումը ներկայացնելու դեպքում դիմումի տրման ամսաթիվն է համարվում փոստային ծառայության ազգային օպերատորի կողմից այն առաքման համար ընդունելու ամսաթիվը, իսկ դիմումով պատվիրված աշխատանքների կատարման ժամկետը հաշվարկվում է փոստային ծառայության ազգային օպերատորի կողմից դիմումը տարածքային ստորաբաժանմանը հանձնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

2) Սույն կետով սահմանված կարգով տարածքային ստորաբաժանում առաքված դիմումների դեպքում, եթե «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և դրանց կազմը չեն համապատասխանում սույն հրահանգով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերի պահանջներին, տարածքային ստորաբաժանման կողմից դիմումը ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում անհամապատասխանության մասին գրավոր` գրությունը փոստով առաքելու կամ առձեռն հանձնելու միջոցով տեղյակ է պահվում դիմումատուին:

3) Սույն կետով նախատեսված դեպքերում իրավունքների պետական գրանցման ժամկետը հաշվարկվում է դիմումատուի կողմից նախկին դիմումին կից չներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կամ փոստային առաքման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

 

ԲԱԺԻՆ 3. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

9. Սույն հրահանգի իմաստով անձը հաստատող փաստաթղթերն են`

1) անձնագիրը, զինվորական գրքույկը, լիազորված մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, մինչև 16 տարեկան երեխաների համար` նաև ծննդյան վկայականը.

2) փախստականների համար` փախստականի վկայականը, փախստականի ճամփորդական փաստաթուղթը.

3) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ՀՀ հատուկ անձնագիրը, կացության վկայականը.

4) մեկ անձի /ներկայացուցչի/ կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից հանդես գալու դեպքում` լիազորագիր:

10. Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

1) Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող 3 տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

2) Լիազորագիրը, որում նշված չէ դրա տրման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:

3) Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`

ա. լիազորագրի ժամկետը լրացել է.

բ. իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.

գ. լիազորագրողը վերացրել է այն.

դ. անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.

ե. դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.

զ. դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.

է. մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.

ը. մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:

4) Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը:

5) Նվիրատվություն նախատեսող լիազորագիրը, որում նշված չէ նվիրառուն և սահմանված չէ նվիրատվության առարկան, առոչինչ է:

6) Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի:

 

ԲԱԺԻՆ 4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԴԱԴԱՐՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

11. Սույն հրահանգի իմաստով հողամասերի նկատմամբ իրավունքի ծագումը, փոփոխումը, փոխանցումը, դադարումը հաստատող փաստաթղթեր են`

1) սեփականության, կառուցապատման, օգտագործման` (անհատույց կամ հատուցելի (վարձակալության)), սերվիտուտի, հիփոթեքի իրավունքի պայմանագրեր, պետական և համայնքային հողամասերի դեպքում համապատասխան մարմինների որոշումները /1998թ. մարտի 1-ից հետո հատկացված հողամասի համար պարտադիր է նաև հողամասի հատակագիծը/, դատական ակտերը,

2) հողամասի սահմանների փոփոխման, միավորման և բաժանման պայմանագրեր, հողամասի սահմանների փոփոխման, հողամասի միավորման և բաժանման վերաբերյալ դատական ակտեր, պետական և համայնքային հողամասերի դեպքում համապատասխան մարմինների որոշումներ` կից հողամասի հատակագծերով,

3) հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների, որոշումը կամ հողի սեփականության իրավունքի պետական ակտը կամ ժամանակավոր պետական ակտը, այգեգործի գրքույկը և համապատասխան հողամասի հատակագիծը, հողամասի օգտագործման իրավունքի պետական ակտը կամ ժամանակավոր պետական ակտը, գույքաթերթը, տնտեսությունների գրքերից (ծխամատյան) քաղվածքը կամ պետական արխիվի կողմից տրված որոշման քաղվածքը,

4) հողամասից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին գրավոր հայտարարությունը և տվյալ գույքի նկատմամբ այլ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ,

5) հողամասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի վկայագիրը,

6) բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար հօգուտ պետության, համայնքի կամ կազմակերպության, հողամասի սեփականության օտարման մասին լիազոր մարմնի որոշումը կից պայմանագիրը և հողամասի հատակագիծը:

12. Սույն հրահանգի իմաստով շենքերի, շինությունների նկատմամբ իրավունքի ծագումը, փոփոխումը, փոխանցումը, դադարումը հաստատող փաստաթղթեր են`

1) պետական բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհման մասին որոշումը համասեփականատերերի տվյալների վերաբերյալ նշումով, կոոպերատիվ բնակարանային, ամառանոցային և այլ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման համար` միասնական օրդերը, փայավճարը ամբողջությամբ վճարված լինելու վերաբերյալ տեղեկանքը.

2) պետական սեփականություն հանդիսացող շենք.շինությունների մասնավորեցման (ապապետականացման) վերաբերյալ որոշումը, պայմանագիրը.

3) շենքի, շինության նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման, օգտագործման` (անհատույց կամ հատուցելի`(վարձակալության)), այդ թվում` սերվիտուտի, հիփոթեքի, հավատարմագրային կառավարման, ռենտայի դիմաց անշարժ գույքի օտարման, ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագրերը.

4) ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի վկայագիրը.

5) բռնագանձման կամ բռնագրավման մասին դատական ակտերը.

6) բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար հօգուտ պետության, համայնքի կամ կազմակերպության, շենքի, շինության օտարման մասին լիազոր մարմնի որոշումը` կից պայմանագրով.

7) գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին գրավոր հայտարարությունը (դիմում) և տվյալ գույքի նկատմամբ այլ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթ, իսկ հողամասի փաստացի հատկացվածից պակաս լինելու դեպքում` սեփականատիրոջ համաձայնությունը:

8) Օրենքով սահմանված կարգով տրամադրված`

ա. ճարտարապետահատակագծային առաջադրանք.

բ. ճարտարապետաշինարարական նախագծեր.

գ. շինարարության կամ քանդման թույլտվությունը.

դ. 1998թ. հուլիսի 30-ից մինչև 2003թ. մայիսի 18-ը ընկած ժամանակահատվածի համար` շինարարության ավարտական ակտը, 2003թ. մայիսի 18-ից հետո ընկած ժամանակաշրջանի համար` շինարարության շահագործման փաստագրման ակտը.

ե. 2003թ. հուլիսի 6-ից հետո գույքային իրավունքները կարող են գրանցվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հունիսի 26-ի «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ձևը հաստատելու մասին» N 1205-Ն որոշմամբ հաստատված տեղեկանքի հիման վրա, միաժամանակ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում գրանցելով նաև շենքի, շինության շահագործման սահմանափակումը, որը կարող է վերացվել շինարարության շահագործման փաստագրման ակտը ներկայացնելուց հետո միայն:

13. Իրավունքների պետական գրանցման համար սույն բաժնում սահմանված փաստաթղթերից բացի իրավաբանական անձի կողմից պետք է դիմումին կից ներկայացվեն նաև`

1) իրավաբանական անձի գրանցման վկայականը,

2) սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում նաև իրավաբանական անձի կանոնադրությունը:

14. Իրավաբանական անձանց լուծարման կամ վերակազմակերպման դեպքում դիմումին կից ներկայացվում են նաև`

1) հիմնադիրների (մասնակիցների) կամ նրա լիազորված մարմնի կողմից հաստատված լուծարման հաշվեկշիռը և իրավասու պետական մարմնի կողմից հաստատված իրավաբանական անձի լուծարումը հաստատող փաստաթուղթ.

2) իրավահաջորդության դեպքում, իրավաբանական անձի գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը և իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը դրա բոլոր ներդիրների հետ միասին:

15. Սույն հրահանգի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը նախկինում ներկայացված լինելու դեպքում չեն վերաներկայացվում, եթե այդ փաստաթղթերում օրենսդրությամբ սահմանված կարգով չեն իրականացվել այնպիսի փոփոխություններ, որոնք արտացոլված չեն կադաստրային /արխիվային/ գործերում կամ դրանք ենթակա են պետական գրանցման:

16. Հողամասերին, նոր առաջացած (ստեղծված) շենքերին և շինություններին, ինչպես նաև նախկինում հասցեավորված անշարժ գույքի բաժանման, միավորման դեպքերում, նախկինում չհասցեավորված անշարժ գույքի հասցեավորման դեպքերում կամ նախկինում հասցեավորված անշարժ գույքի հասցեները հասցեավորման պահանջներին համապատասխանեցնելու դեպքում պետք է ներկայացվի նաև հասցեավորման վերաբերյալ լիազոր մարմնի համապատասխան որոշումը:

17. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից կարող են պահանջվել գույքի նկատմամբ իրավունք հիմնավորող այլ փաստաթղթեր:

18. Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի, դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման /լեգալիզացում/ փոխարեն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմակնիք` «Ապոստիլ», որով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթերի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

1) «Ապոստիլ» դրվում է`

ա. պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից տրված պաշտոնական փաստաթղթերի.

բ. կազմակերպությունների կամ նրանց մարմինների կողմից տրված փաստաթղթերի.

գ. վարչական փաստաթղթերի.

դ. նոտարական փաստաթղթերի (նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի):

2) «Ապոստիլ» դրված փաստաթուղթը հետագա դիվանագիտական, հյուպատոսական կամ այլ վավերացման ենթակա չէ:

 

ԲԱԺԻՆ 5. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

19. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը իրականացվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրանից բխող նորմատիվ-իրավական ակտերի հիման վրա և դրանցով սահմանված ժամկետներում:

20. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցումը մերժելու դեպքում դիմողին գրավոր տեղյակ է պահվում մերժման պատճառների մասին, օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման պարտադիր նշումներով, առձեռն հանձնելու կամ փոստով առաքելու միջոցով հետևյալ ժամկետներում` աշխատանքը կատարելու համար 7- օրյա պատվերի դեպքում` 5-րդ օրը, մնացած դեպքերում` 2-րդ օրը, իսկ գույքի արժեքի վճարումը կատարված չլինելու դեպքում` 2-րդ օրը:

 

ԲԱԺԻՆ 6. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ

 

21. Արգելվում է պատվիրված աշխատանքների կատարման դիմումատուի նշած ժամկետի փոփոխումը ստորաբաժանման աշխատակցի կամ ղեկավարի կողմից: Ժամկետի փոփոխումը կարող է կատարվել միայն դիմումատուի խնդրանքով (նոր դիմում)` նրա ստորագրությամբ: Տվյալ դեպքում նոր պատվերի կատարման ժամկետը հաշվարկվում է նախկին դիմումի ընդունման ամսաթվով:

22. Դիմումը ամբողջությամբ լրացվում և ստորագրվում է միայն դիմողի կողմից:

1) Արգելվում է դիմումը լրացնել ստորաբաժանման աշխատակցի կողմից:

23. Դիմումի պատվերի կատարման ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

24. Դիմումը ընդունելուց հետո դիմողին տրվում է ստացական, որտեղ նշվում է ներկայացված փաստաթղթերի անվանումը, որը ստորագրվում է ընդհանուր բաժնի պետի կողմից և հանձնվում դիմողին /Ձև 2./:

25. Դիմումով դիմումատուի և տարածքային ստորաբաժանման միջև ծագում են պայմանագրային հարաբերություններ:

26. Որևիցե պատճառաբանությամբ դիմումի ընդունման մերժումը արգելվում է:

27. Դիմումը մուտքագրվելուց հետո, ստուգվում է դիմումով ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և ներկայացված փաստաթղթերը օրենսդրությանը չհամապատասխանելու դեպքում` պատրաստվում է դիմումի պատասխան` փաստաթղթերում առկա բոլոր անհամապատասխանությունների մասին պարտադիր նշումով, իսկ պատասխան գրությունը` ընդհանուր բաժնի պետի կողմից հանձնվում է դիմումատուին:

1) Դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը (դիմողի պահանջով դրանք վերադարձվելու դեպքում` պատճենները), դիմումի պատասխանը կարվում են տվյալ անշարժ գույքի կադաստրային գործում, իսկ դրա բացակայության դեպքում` գործավարության համար նախատեսված թղթապանակում, որոնք պահվում են տեղեկատվության տրամադրման ենթաբաժնում:

28. Տարածքային ստորաբաժանման բաժինների կողմից աշխատանքների կատարումն ու դրանց հերթականությունը կանոնակարգվում է կոմիտեի նախագահի կողմից հաստատված առանձին մեթոդական ցուցումով, որին համապատասխան` դիմումով ներկայացված փաստաթղթերը ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու դեպքում, կազմվում է կադաստրային գործ, պատրաստվում է համապատասխան փաստաթուղթը:

29. Ստորաբաժանման ղեկավարի կողմից միասնական մատյանում ստորագրելուց և համապատասխան իրավունքի գրանցման վկայականը կամ տեղեկատվության վերաբերյալ փաստաթուղթը հաստատելուց հետո իրավունքի գրանցման վկայականը, կամ տեղեկատվության վերաբերյալ փաստաթղթերը ուղարկվում են ընդհանուր բաժին, որտեղից դրանք հանձնվում են կամ սույն հրահանգով նախատեսված դեպքերում առաքվում են դիմողին, իսկ կադաստրային գործերը` տեղեկատվության տրամադրման ենթաբաժին: Փաստաթղթերը դիմողին առձեռն հանձնելու դեպքում տվյալները լրացվում են գործառույթների մատյանում (Ձև 4):

30. Արգելվում է կադաստրային գործը դուրս հանել տարածքային ստորաբաժանման տարածքից, տեղազննության և չափագրման աշխատանքներ իրականացնելու համար:

 

ԲԱԺԻՆ 7. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ

 

31. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերից` սույն հրահանգի 2-րդ բաժնով սահմանված պահանջների պահպանմամբ:

32. Դիմումը դիմողի կողմից ներկայացվում է տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժին: Ընդհանուր բաժնի աշխատակիցը, դիմումը ընդունում և ըստ տրման հերթականության այն հաշվառում է:

33. Դիմում է համարվում նաև տարբեր մարմինների, ընկերությունների, կազմակերպությունների կողմից կատարված հարցումները:

34. Արգելվում է պատվիրված աշխատանքների կատարման դիմումատուի նշած ժամկետի փոփոխումը ստորաբաժանման աշխատակցի կամ ղեկավարի կողմից: Ժամկետի փոփոխումը կարող է կատարվել միայն դիմումատուի խնդրանքով (նոր դիմում)` նրա ստորագրությամբ: Տվյալ դեպքում նոր պատվերի կատարման ժամկետը հաշվարկվում է նախկին դիմումի ընդունման ամսաթվով:

35. Դիմումը ամբողջությամբ լրացվում և ստորագրվում է միայն դիմողի կողմից:

Արգելվում է դիմումը լրացնել ստորաբաժանման աշխատակցի կողմից:

36. Դիմումի պատվերի կատարման ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

37. Որևիցե պատճառաբանությամբ դիմումի ընդունման մերժումը արգելվում է:

38. Ստորաբաժանման ղեկավարի կողմից տեղեկատվության վերաբերյալ փաստաթուղթը հաստատելուց հետո տեղեկատվության վերաբերյալ փաստաթղթերը ուղարկվում են ընդհանուր բաժին, որտեղից դրանք հանձնվում են կամ սույն հրահանգով նախատեսված դեպքերում առաքվում են դիմողին:

39. Տեղեկատվության տրամադրման խնդրով դիմումները, (բացառությամբ գույքի նկատմամբ գործարքների իրականացման նպատակով տրամադրվող միասնական տեղեկատվության (միասնական տեղեկանք)) կարող են ներկայացվել տարածքային ստորաբաժանումներ` դիմողի կողմից փոստով առաքելու միջոցով:

1) Սույն կետով նախատեսված տեղեկատվության տրամադրումը` դիմողի խնդրանքով կարող է հետ առաքվել նրան փոստով, եթե այդ մասին դիմողը` նախօրոք իր դիմումում կատարել է համապատասխան գրառում:

2) Սույն կետով նախատեսված կարգով փոստով առաքելու միջոցով դիմումը ներկայացնելու դեպքում` դիմումի տրման ամսաթիվն է համարվում փոստային ծառայության ազգային օպերատորի կողմից այն առաքման համար ընդունելու ամսաթիվը, իսկ դիմումով պատվիրված աշխատանքների կատարման ժամկետը հաշվարկվում է փոստային ծառայության ազգային օպերատորի կողմից դիմումը տարածքային ստորաբաժանմանը հանձնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

40. Սույն հրահանգի 39-րդ կետով նախատեսված տեղեկատվության դիմումները և տեղեկատվության ստացումը կարող են իրականացվել Կոմիտեի աշխատակազմի` Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանումից` ինտերնետի միջոցով, վերջինիս էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով հարցում կատարելու միջոցով, եթե դիմումատուն գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության ստացման համար սահմանված գանձապետական հաշվին վճարել է դրա տրամադրման համար նախատեսված գումարը: Ընդ որում, քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից` սույն կետով նախատեսված կարգով ստացված տեղեկատվությունը չի ստեղծում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև չի փոփոխում կամ դադարեցնում դրանք:

1) Սույն կետով նախատեսված կարգով դիմումը ներկայացնելու դեպքում դիմումի տրման ամսաթիվն է համարվում Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանման կողմից այն էլեկտրոնային փոստով ստանալու ամսաթիվը, իսկ դիմումով պատվիրված աշխատանքների կատարման ժամկետը հաշվարկվում է Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանման կողմից դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

41. Որպես մեկ տեղեկատվություն մեկ դիմումով կարող է ընդունվել գույքի քանակական, որակական, գնային, ինչպես նաև գրանցված իրավունքների և այլ տեղեկատվության, այդ թվում` անշարժ գույքի չափագրման կամ տեղազննության պատվեր` բացառությամբ գործարքների (օտարման, օգտագործման տրամադրելու, գրավադրելու և այլն) կամ անշարժ գույքի նկատմամբ այլ գործառույթների (ժառանգություն բացելու և այլն) իրականացման համար տրամադրվող տեղեկատվության, որը ընդունվում է առանձին դիմումով:

 

ԲԱԺԻՆ 8. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

42. Դիմումների հաշվառման աշխատանքները կանոնակարգելու նպատակով, ստորաբաժանումներում պահվում են դիմումների հաշվառման 2 տեսակի մատյան`

1) իրավունքների պետական գրանցման դիմումների հաշվառման մատյան /Ձև 2/,

2) տեղեկատվության տրամադրման դիմումների հաշվառման մատյան /Ձև 3/:

43. Դիմումների հաշվառման մատյանների բոլոր էջերը համարակալվում են, վերջին էջում նշում է կատարվում էջերի քանակի վերաբերյալ ու կնքվում է կոմիտեի կնիքով: Յուրաքանչյուր օրվա վերջում դիմումների հաշվառման մատյանում վերջին դիմումից հետո գիծ է քաշվում, նշվում ստացված վերջին դիմումի հերթական համարը, տվյալ օրվա դիմումների քանակը և ստորագրվում է ընդհանուր բաժնի պետի և ստորաբաժանման ղեկավարի կողմից:

1) Դիմումների մատյանները համարակալվում են հետևյալ կերպ` ՏՏՏՏ-ՄՄ-ԴԴԴԴ, որտեղ ՏՏՏՏ տարին է, ՄՄ մատյանի հերթական համարը, իսկ ԴԴԴԴ տվյալ մատյանում դիմումի հերթական համարը: Դիմումների հերթական համարը սկսվում է տվյալ տարվա հունվարի 1-ին աշխատանքային օրը (դիմում N 1) և ավարտվում տարվա վերջին աշխատանքային օրը (օրինակ` դիմում N 6669 կամ դիմում N 2084 և այլն):

44. Դիմումների հաշվառման մատյանում ընդհանուր բաժնի աշխատակցի կողմից, ըստ դիմումի տրման հերթականության լրացվում են դիմումի հերթական համարը, դիմումի ընդունման ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն, դիմումով ներկայացված պատվերի կատարման ժամկետը, սեփականատիրոջ, օգտագործողի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն, անշարժ գույքի անվանումը, դիմումով պատվիրված ծառայության տեսակը (չափագրում, պետական գրանցում, տեղեկատվության տրամադրում և այլն), այնուհետև` մատուցվող ծառայությունների համար վճարումները հաշվարկելուց հետո, մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող գումարի չափը, իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման ամիսը, ամսաթիվը, գրանցման մատյանի և գրանցման թերթիկի կամ տեղեկանքի համարները, տարածքային ստորաբաժանման կողմից դիմողին տրամադրվող իրավունքի գրանցման վկայականի անվանումը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման, հիփոթեքի, վարձակալության իրավունքի գրանցման վկայական), իսկ տեղեկատվության տրամադրման դեպքում` տեղեկանքի ձևը, դիմումը հանձնողի /բացառությամբ սույն հրահանգի 8-րդ, 39-րդ և 40-րդ կետերով սահմանված դեպքերի/ դիմումը ընդունողի ստորագրությունները` նշելով ընդունման ժամը, րոպեն:

(հրահանգը խմնագրվել է 02.10.08 թիվ 310-Ն հրաման)

 

/Ձև 1/

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական կոմիտեի

աշխատակազմի______________տարածքային

ստորաբաժանման ղեկավար`

պրն _______________________________-ին

քաղ. ______________________________- ից

անուն, ազգանուն, հայրանուն (անվանում)

_____________________________________

                                         դիմողի հասցեն

                             _________________ հեռ. ______________

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ ________________________________________________________

նշել անշարժ գույքի հասցեն և պատվիրվող աշխատանքների ցանկը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

Կից ներկայացնում եմ _______________________________________________

թվարկել ներկայացվող փաստաթղթերը

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

Ծանոթացել եմ գանձվող վճարների ցանկին, խնդրում եմ կատարել _______ օրվա

ընթացքում:                                               /նշել տառերով/

 

Վճարումները կկատարվեն «_____» _________________ 200__ թ.

 

Անձնագրային տվյալները -------------------------

 

Դիմող` /______________________/

    Ա/Տ                 «_____» _______________ 20__ թ.

 

/Ձև 1.1/

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական

կոմիտեի աշխատակազմի`

--------------------------

                                  տարածքային ստորաբաժանում

 

ՍՏԱՑԱԿԱՆ

փաստաթղթերի ընդունման

 

Տրվում է __________________________________________________________

անշարժ գույքի գտնվելու վայրը /հասցեն/ ___________________________________________________________________ -ին

սեփականատեր, օգտագործող անուն, ազգանունը /անվանումը/

 

այն մասին, որ նրանից ընդունվել են հետևյալ փաստաթղթերը.

 

1. ________________________________________________________________ 2. ________________________________________________________________ 3. ________________________________________________________________ 4. ________________________________________________________________ 5. ________________________________________________________________ 6. ________________________________________________________________ 7. ________________________________________________________________ 8. ________________________________________________________________ 9. ________________________________________________________________ 10. _______________________________________________________________

 

Դիմումների հաշվառման մատյանի հերթական համարը N ___________

 

Փաստաթղթերը հանձնեց _______________________________________________

ստորագրություն, ազգանուն

 

Փաստաթղթերն ընդունեց ______________________________________________

ստորագրություն, ազգանուն

 

«____» _______________ 20 թ.

 

Ստացականը կազմված է մեկ

օրինակից և տրվում է դիմողին:

 

(Ձև 2)

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|հ/|Դի-  |Դի- |Դիմո-|Ան-  |Ան-  |Դի- |Գանձ-|Պետա-|Գրանց-|Տրա-|Դի-  |Դիմու-|

|հ |մումի|մու-|ղի   |շարժ |շարժ |մու-|վող  |կան- |ման   |մա- |մու- |մը    |

|  |ըն-  |մի  |տվյալ|գույ-|գույ-|մում|գու- |գրանց|մատյա-|դըր-|մը   |ընդու-|

|  |դուն-|պատ-|ները |քի   |քի   |ներ-|մարի |ման  |նի և  |վող |հանձ-|նողի  |

|  |ման  |վերի|     |գտնը-|առար-|կա- |չափը |ամիսը|թեր-  |փաս-|նողի |ստորագ|

|  |ամի- |կա- |     |վելու|կան  |յաց-|     |ամսա-|թիկի  |տա- |ստո- |րու-  |

|  |սը,  |տար-|     |վայ- |     |ված |     |թիվը |համար-|թըղ-|րագ- |թյունը|

|  |ամսա-|ման |     |րը,  |     |պա- |     |     |ները  |թի  |րու- |      |

|  |թիվը,|ժամ-|     |հաս- |     |հան-|     |     |      |անվա|թյու-|      |

|  |ժամը,|կետը|     |ցեն  |     |ջը  |     |     |      |նու-|նը   |      |

|  |րոպեն|    |     |     |     |    |     |     |      |մը  |     |      |

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|1 |  2  | 3  |  4  |  5  |  6  |  7 |  8  |  9  |  10  | 11 | 12  | 13   |

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

._________________________________________________________________________.

 

(Ձև 3)

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|հ/|Դի-  |Դի- |Դիմո-|Ան-  |Ան-  |Դի- |Գանձ-|Տեղե-|Տեղե- |Տրա-|Դի-  |Դիմու-|

|հ |մումի|մու-|ղի   |շարժ |շարժ |մու-|վող  |կատ- |կանքի |մա- |մու- |մը    |

|  |ըն-  |մի  |տվյալ|գույ-|գույ-|մում|գու- |վու- |համարը|դըր-|մը   |ընդու-|

|  |դուն-|պատ-|ները |քի   |քի   |ներ-|մարի |թյան |      |վող |հանձ-|նողի  |

|  |ման  |վերի|     |գտնը-|առար-|կա- |չափը |տրա- |      |փաս-|նողի |ստորագ|

|  |ամի- |կա- |     |վելու|կան  |յաց-|     |մադր-|      |տա- |ստո- |րու-  |

|  |սը,  |տար-|     |վայրը|     |ված |     |ման  |      |թըղ-|րագ- |թյունը|

|  |ամսա-|ման |     |հաս- |     |պա- |     |ամիսը|      |թի  |րու- |      |

|  |թիվը,|ժամ-|     |ցեն  |     |հան-|     |ամսա-|      |ան- |թյու-|      |

|  |ժամը,|կետը|     |     |     |ջը  |     |թիվը |      |վա- |նը   |      |

|  |րոպեն|    |     |     |     |    |     |     |      |նու-|     |      |

|  |     |    |     |     |     |    |     |     |      |մը  |     |      |

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|1 |  2  | 3  |  4  |  5  |  6  |  7 |  8  |  9  |  10  | 11 | 12  | 13   |

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

|__|_____|____|_____|_____|_____|____|_____|_____|______|____|_____|______|

._________________________________________________________________________.

 

(Ձև 4)

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ

 

.____________________________________________________________________.

|հ/հ|Անշարժ գույքի  |Տրվող    |Փաստաթուղթը|Փաստաթղթի|Փաստաթուղթը     |

|   |գտնվելու վայրը,|փաստաթղթի|ստացողի    |տրման    |ստացողի         |

|   |   հասցեն      |անվանումը|անունը,    |ամիսը,   |ստորագրությունը |

|   |               |         |ազգանունը  |ամսաթիվը |                |

|___|_______________|_________|___________|_________|________________|

| 1 |      2        |      3  |     4     |    5    |       6        |

|___|_______________|_________|___________|_________|________________|

|___|_______________|_________|___________|_________|________________|

|___|_______________|_________|___________|_________|________________|

|___|_______________|_________|___________|_________|________________|

|___|_______________|_________|___________|_________|________________|

|___|_______________|_________|___________|_________|________________|

.____________________________________________________________________.

 

 

pin
Կադաստրի կոմիտե
16.04.2002
N 245-Կ
Հրաման