Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐԻ ՆԿԱՐԱԳ ...

 

 

322.0847.080402

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»         04           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32202064

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

20 նոյեմբերի 2001 թվականի N 847-Կ

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ» ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Գեոդեզիայի և քարտեզագրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման հրահանգը» (կցվում է):

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Մ. Գևորգյանի վրա:

 

Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ

գույքի կադաստրի պետական կոմիտեի կոլեգիայի

«20» 11. 2001 թվականի N 65 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

1.1. Սույն հրահանգը մշակված է` համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների համապատասխան:

1.2. ՀՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրման և սահմանների ամրացման աշխատանքները պետք է իրականացվեն «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «ՀՀ հողային օրենսգիրք», «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքների, «Հողերի օգտագործման սխեմաների կազմելու կարգը», հաստատված 17.01.01թ. ՀՀ կառավարության N 30 որոշմամբ, «ՀՀ հողային հաշվեկշիռը կազմելու կարգը», հաստատված 25.10.00թ. ՀՀ կառավարության N 656 որոշմամբ, «ՀՀ մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» ՀՀ վարչապետի 13.09.01թ. N 667 որոշմամբ և սույն հրահանգի պահանջների համաձայն:

i

1.3. ՀՀ համայնքների վարչական տարածքների սահմանագծերի նկարագրման աշխատանքները իրականացնելու համար հարթավայրային գոտիներում որպես հիմք է ծառայում 1:5000 մասշտաբի տեղագրական և կադաստրային քարտեզները, իսկ նախալեռնային և լեռնային տարածքների համար 1:10000 մասշտոբի տեղագրական քարտեզները (տես հավելված N 1):

(1.3-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

i

1.4. ՀՀ մարզերի վարչատարածքային սահմանագծերի նկարագրման համար հիմք է ծառայում 1:25 000 մասշտաբի տեղագրական քարտեզները:

(1.4-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

1.5. ՀՀ համայնքների վարչական տարածքի սահմանագծերի նկարագրման համար հիմք են հանդիսանում գոյություն ունեցող տեղագրական, հողաշինարարական և կադաստրային 1:500-ից մինչև 1:200 000 մասշտաբի քարտեզները, պետական գեոդեզիական ցանցի կետերի կոորդինատների կատալոգները, հողի օգտագործման իրավունքի պետական ակտերը, ՀՀ Գերագույն խորհրդի կողմից նախկին տարիների նոր վարչական միավորների կազմավորումների հետ կապված որոշումների, տարբեր տարիներին ՀՀ կառավարության կողմից կայացած հող հատկացման կամ փոխանակման որոշումները:

1.6. ՀՀ համայնքների վարչական տարածքների սահմանագծերի նկարագրությունը համաձայնեցվում է սահմանակից համայնքների ղեկավարների և մարզպետների հետ:

1.7. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամփոփում է ՀՀ վարչատարածքային միավորների սահմանագծերի նկարագրության համաձայնեցված նյութերի տարբերակը և ներկայացնում ՀՀ մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի քննարկմանը:

 

2. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

2.1. Համայնքի կամ վարչատարածքային միավորի սահմանների վերաբերյալ իրավական փաստաթղթեր.

- նախկին կոլտնտեսություններին, խորհտնտեսություններին և այլ պետական կազմակերպություններին հանձնված հողի օգտագործման իրավունքի պետական ակտերի ուսումնասիրություն,

- ՀՀ Գերագույն խորհրդի կողմից նախկին տարիների Նոր վարչական միավորների կազմավորումների հետ կապված որոշումների և հողօգտագործման սահմանների վերաբերյալ նյութերի ուսումնասիրում,

- տարբեր տարիներին ՀՀ կառավարության կողմից կայացրած հող հատկացման կամ փոխանակման որոշումների ուսումնասիրություն,

- նախկին կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների խոշորացման կամ ապախոշորացման մասին որոշումների հատակագծային նյութերի ուսումնասիրություն,

- համայնքների վարչական սահմանների հետ կապված 1:500 - 1:200000 մասշտաբի տեղագրական, հողաշինարարական և կադաստրային քարտեզագրական նյութերի ձեռքբերում և ուսումնասիրում:

2.2. Քարտեզագրական /հողօգտագործման/ և տեխնիկական նյութերի հավաքագրում և ուսումնասիրում.

- համայնքների հողօգտագործման հատակագծեր, հողաշինարարական նախագծեր, հողի գույքագրման տվյալներ, որտեղ ցույց են տրված համայնքների սահմանները և նրանց սահմանակից հողօգտագործողները,

- տեղագրական քարտեզներ, որոնց վրա նշված են նախկին շրջանների կամ համայնքների սահմանները,

- տարբեր մասշտաբի քարտեզներ, սխեմաներ, որոնց վրա ցույց են տրված մարզերի շրջանների, համայնքների, բնակավայրերի հողօգտագործողների սահմանները և սահմանագծի նկարագրությունը,

- 1:5000 և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզներ,

- Պետական և խտացման գեոդեզիական ցանցերի կետերի կոորդինատները:

 

3. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

3.1. Վարչատարածքային միավորի սահմանների վերաբերյալ իրավական, քարտեզագրական և տեխնիկական հավաքագրված նյութերի ամփոփում:

3.2. Հավաքված բոլոր նյութերի հիման վրա տեղագրական 1:5000 կամ 1:10000, մասշտաբի քարտեզների վրա նախագծվում է սահմանագծի նախնական տարբերակի նախագիծը:

3.3. Սահմանագծի վրա հանգուցային կետերի ընտրություն և նշում:

3.4. Հանգուցային կետերի ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է հաստատուն, բնական կետերին` բլրի գագաթ, գեոդեզիական կետ, գետերի կամ ձորակների միացման կետ, ճանապարհների հատման կամ ամրակայված բնորոշ այլ կետեր:

i

3.5. Հանգուցային կետերը կոդավորվում են և համարակալվում սկսած համայնքի հյուսիս-արևմտյան անկյունից ժամացույցի սլաքի ուղղությամբ /տես. հավելված 2/:

Երկու հանգուցային կետերի միջև սահմանանիշը նկարագրվում է արևմուտքից արևելք և հյուսիսից հարավ ուղղություններով: Հարակից համայնքների սահմանի նկարագրությունը ներկայացվում է մեկ նկարագրությամբ:

(3.5-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

i

3.6. Յուրաքանչյուր 2 սահմանակից համայնքների համար կազմվում է սահմանագծի մեկ տարբերակ և անց է կացվում տեղագրական 1:5000 կամ 1:10000 մասշտաբի քարտեզների վրա:

(3.6-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

3.7. Համապատասխան պայմանական նշաններով առանձնացվում են սահմանակից հարևան վարչատարածքային միավորների հետ հանգուցային սահմանակետերը:

3.8. 2 մմ շրջանակով ցույց են տրվում բոլոր շրջադարձային սահմանակետերը:

3.9. Սահմանագիծն անց է կացվում առավելապես բնական սահմաններով /գագաթ, գետ, ջրբաժան, ձոր, առվակ, ջրանց, ճանապարհ, երկաթգիծ և այլն/: Սահմանագծի նկարագրման ժամանակ հաշվի առնել տեղական նշանակության ճանապարհների, առուների, փոքր ջրանցքների պատկանելությունը, որի համաձայն որոշել սահմանանիշերի տեղակայման տեղերը:

3.10. Բնակավայրերում համայնքների սահմաններն անցկացվում են փողոցներով, հաստատուն բնական կետերով կամ կառույցների սահմանագծով:

3.11. Սահմանագծի նախագծի նախնական տարբերակը տրամադրվում է սահմանակից համայնքների կամ այլ հողօգտագործողների ղեկավարներին նախնական համաձայնության համար:

i

3.12. Սահմանակից 2 համայնքների սահմանագիծը ենթարկվում է մանրամասն դաշտային տեղազննման, կատարվում համապատասխան ճշտումներ, սահմանագծին զուգահեռ անհրաժեշտության դեպքում կատարվում է տեղագրական քարտեզի թարմացում, սահմանների բնորոշ տեղերը ամրացվում են հանգուցային և շրջադարձային ժամանակավոր կետերով, որոնց կոորդինատները որոշվում են գեոդեզիական տարբեր եղանակներով /թեոդոլտիային ընթացքներով, ուղիղ և հակադարձ հատումներով և այլ/:

Հանգուցային և շրջադարձային սահմանանիշերի միջև եղած սահմանագծերը պետք է իրենցից ներկայացնեն ուղիղ հատվածներ (բացառությամբ բնասահմանների):

(3.12-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

i

3.13. Որպես ժամանակավոր սահմանանիշ կարող են ծառայել բնության մեջ գոյություն ունեցող.

1) բետոնով ամրացված մետաղյա ձողերը.

2) խողովակները, երկաթյա ցցերը.

3) քարակույտերը.

4) ժայռային ապարի կամ կարծրատիպ ապարի վրա ներկանիշը.

5) տեղանքում բնորոշ ճանաչվող տարրերը.

6) գեոդեզիական կետը կամ նախկինում տեղադրված սահմանանիշը.

7) և այլն:

(3.13-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

3.14. Սահմանանիշով չեն ամրացվում, սակայն չափագրվում են.

1) ջրածածկ տարածքները (գետեր, լճեր, ջրամբարներ, ջրանցքներ, վերգետնյա գծային կառույցներ).

2) ճանապարհները (առանցքային մասեր, կամուրջներ և հեղեղատար).

3) ռելիեֆի կտրուկ արտահայտված ձևերը (քարափներ, զառիթափեր և այլն).

4) կապի և հոսանքի գծերը (սյուների հետ համընկնող սահմանագծեր).

5) ձորերը, ձորակները և կտրուկ արտահայտված լեռնագագաթները.

6) տեղանքում ու հատակագծերի վրա արտահայտված շինությունները և բնորոշ կետերը.

7) լեռնային և բարձրլեռնային գոտիներում գտնվող տարածքները (արոտավայրեր, անտառներ և այլ հողատեսքեր).

8) և այլն:

(3.14-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

3.15. Հանգուցային և շրջադարձային կետերը կոորդինատներով անց է կացվում 1:5000 կամ 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների վրա, գծվում է վարչական տարածքի միավորի սահմանագծի, տարբերակը և այն համաձայնեցվում է սահմանակից վարչատարածքային միավորների ղեկավարների (համայնքների գյուղապետերի և մարզպետների) հետ:

3.16. Համաձայնեցման և սահմանանիշերով ամրացման ենթակա չեն համայնքային այն սահմանները, որոնք համընկնում են ՀՀ պետական սահմանին, քանի որ պետական սահմանի նկարագրության և ամրացման դրույթները նախատեսված են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով և միջազգային պայմանագրերով:

 

4. ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

i

4.1. Համայնքի վարչական միավորի սահմանագծի ժամանակավոր ամրացված սահմանային կետերի դիրքի նկարագրությունը ուրվանկարները դաշտային աշխատանքների ավարտից հետո կադաստրի պետական կոմիտեին է հանձնվում ակտով հետևյալ նյութերը.

- Վարչական միավորի 1:5000 կամ 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզը, որի վրա արտահայտված են վարչական միավորի սահմանագծի հանգուցային և բնորոշ կետերը հաստատված (կնքված) տվյալ վարչական միավորի ղեկավարի կամ գյուղապետի և սահմանակից վարչական միավորների ղեկավարների կամ գյուղապետերի կողմից համաձայնեցված մարզպետարանի հետ;

- Վարչական միավորի սահմանագծի նկարագրության տեքստը համաձայնեցված և կնքված համայնքի ղեկավարի կողմից.

- Սահմանանիշերի նկարագիրը ուրվանկարները համաձայնեցված և կնքված վարչական միավորի ղեկավարի կամ գյուղապետի կողմից;

- Սահմանանիշերի կոորդինատների և բարձրությունների որոշման դաշտային մատյանները և հաշվարկները թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

- Բացատրագիրը` կատարված աշխատանքների մասին;

- Վարչական միավորի սահմանագծի կետերի կոորդինատների միջոցով անալիտիկ եղանակով հաշվարկված վարչական միավորի տարածքի մակերեսը;

(4.1-ին կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

4.2. Կադաստրի կոմիտեն ակտով ընդունված վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նյութերը ամփոփում է ամբողջությամբ, պատրաստում ամփոփ նախագիծ վարչական միավորի սահմանագծի նկարագրման և սահմանների ամրացման մասին:

4.3. Կադաստրի կոմիտեի կողմից պատրաստված վարչական միավորի սահմանագծի նկարագրման և սահմանների ամրացման նախագիծը ներկայացվում է ՀՀ մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովի քննարկմանը:

i

4.4. Վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նախագիծը քննարկումից և հավանության արժանանալուց հետո ներկայացվում է ՀՀ կառավարության քննարկմանը տեղագրական քարտեզների վրա:

(4.4-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

4.5. Վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նախագիծը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո ներկայացվում է ՀՀ ազգային ժողովի հաստատմանը, որից հետո կատարվում են սահմանների ամրացման աշխատանքները:

 

5. ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

5.1. Հավանության արժանացած վարչական միավորի սահմանագծի նկարագրության և սահմանների ամրացման նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ է տեղանքում (բնության մեջ) սահմանանիշերի ամրացման և պետական գեոդեզիական ցանցին կապակցման համար կազմել տեխնիկական նախագիծ:

i

5.2. Տեխնիկական նախագիծը կազմվում է յուրաքանչյուր մարզի և համայնքի համար:

(5.2-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

i

5.3. Տեխնիկական նախագիծը համաձայնեցվում և հաստատվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից:

(5.3-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

5.4. Տեխնիկական նախագիծը բաղկացած է`

- տեքստային մասից,

- գրաֆիկական նյութերից,

- նախագծով նախատեսված աշխատանքներում օգտագործվող ծավալների հաշվարկից և նախահաշվային ծախսերից:

5.5. Տեխնիկական նախագծի տեքստային մասում արտացոլվում է`

i

- կատարվող աշխատանքի նպատակն ու հիմնավորումը,

- տեղեկություններ գեոդեզիական հիմքի մասին,

- տեղեկություններ նախկինում կատարված սահմանագծի սահմանանիշերի ամրացման աշխատանքների մասին,

- գեոդեզիական աշխատանքների իրականացման տեխնոլոգիան և նոր սահմանանիշերի ամրացման կամ հին սահմանագծի վերականգնման աշխատանքների տեսակները,

- աշխատանքների կազմակերպման և իրականացման ժամկետները ու ժամանակացույցը,

- պատվիրատուին` ի դեմս կադաստրի պետական կոմիտեին հանձնվող նյութերի ցանկը:

(5.5-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

i

5.6. Տեխնիկական նախագծին կցվում է նշահարման գծագիր, համապատասխան մասշտաբով, որի վրա պետք է արտացոլված լինի գոյություն ունեցող և նախագծվող`

- պետական և արբանյակային գեոդեզիական ցանցի և սահմանանիշերի հիմնային ցանցի կետերը,

- սահմանանիշերը,

- գեոդեզիական չափումների համար գծային և անկյունային տվյալները, կոորդինատները,

- վարչական միավորի սահմանագծին հարակից վարչական միավորի անվանումները:

Նշահարման գծագրով նախագծվող սահմանանիշերը և նրանց անվանումները գծվում են կարմիր գույնով:

(5.6-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

 

i

6. ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՍԱՀՄԱՆԱՆԻՇԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄԸ, ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՄԱԿԵՐԵՍԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6.1. Համաձայն տեխնիկական նախագծի պահանջների տեղանքում ամրացվում են սահմանանիշերն ու կատարում դրանց արտաքին ձևավորումը:

i

6.2. Սահմանանիշերի կոորդինատները որոշելու համար օգտագործվում են հետևյալ եղանակները`

- արբանյակային գեոդեզիական որոշման,

- եռանկյունավորման, պոլիգոնոմետրիական, տրիլատերացիոն, ուղիղ, հակադարձ, համակցված (կոմբինացված) հատումների,

- ֆոտոգրամետրիական եղանակներով:

(6.2-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

6.3. Չափման աշխատանքների համար կարող են օգտագործվել`

i

- արբանյակային գեոդեզիական ռեֆերենց կայաններ և ԱԴԿ (GPS) ընդունիչներ,

- էլեկտրոնային տախեոմետրեր,

- լուսահեռաչափեր,

- թեոդոլիտներ,

- ֆոտոգրամետրիական սարքավորումներ,

- թվային սկաներներ, այլ գործիքներ և սարքավորումներ:

(6.3-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

6.4. Չափման եղանակները և օգտագործվող գործիքների կիրառման ցանկը տրվում է տեխնիկական նախագծում:

i

6.5. ՋԻՊԻԷՍ (Գլոբալ դիրքորոշման համակարգ) GPS կայաններով դաշտային չափման արդյունքների հիման վրա կետերի կոորդինատները հաշվարկվում են ծրագրային փաթեթների օգնությամբ ՎԻՋԻԷՍ-84 WGS-84 գեոդեզիական կոորդինատային համակարգում «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ էլեկտրոնային տախեոմետրով չափվածները վերցվում են գործիքի կրիչից: Այդ կետերը հետագայում կարող են օգտագործվել, որպես խտացման և հանութային ցանցի կետեր:

(6.5-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

6.6. Սահմանանիշերի կոորդինատների տվյալների հիման վրա ծրագրային փաթեթների օգնությամբ անալիտիկ եղանակով հաշվարկվում է վարչական միավորի տարածքի մակերեսը:

i

6.7. Աշխատանքների ընդունումը տվյալ ժամանակահատվածի ներկայացված ծավալով, պատվիրատուի կողմից կատարվում է համապատասխան ընթացիկ ստուգման ակտով ընտրանքային կարգով ոչ ավելի ծավալի 10%-ի չափով ստուգելու արդյունքում:

(6.7-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

i

6.8. Աշխատանքները ավարտելուց հետո կազմվում է կատարված աշխատանքների իրականացման տեխնիկական հաշվետվություն 1 օրինակից, որը հանձնվում է պատվիրատուին: Աշխատանքները ավարտելուց հետո համայնքի ղեկավարին հանձնվում է տեխնիկական հաշվետվություն իր վարչական տարածքի մասով:

(6.8-րդ կետը լրաց. 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

 

i

7. ՎԱՐՉԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԱԿԵՐԵՍԻ ՈՐՈՇՄԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

(7-րդ բաժինն ուժը կորցրել է 19.07.13 թիվ 222-Ն հրաման)

 

------------------------

ԻՐՏԵԿ - սխեմաները չեն բերվում

 

i

(6.7-րդ կետը փոփ. 19.07.13 թիվ 222-Ն հրամանի համաձայն հրահանգին կից N 2 հավելվածի աղյուսակ 2-ի ցանկը հանվել է)

 

-------------------------------------

ԻՐՏԵԿ - տեղեկագրում հրահանգի սկզբում գրված «Հաստատված է...»

մասում գրված է «կոլեգիայի N 65 որոշմամբ», այնինչ հրահանգը

հաստատված է N 847-Կ հրամանով

 

 

pin
Կադաստրի կոմիտե
20.11.2001
N 847-Կ
Հրաման